fbpx
Բաժիններ

Պատմական նվաճումից զատ․ «Արարատ-Արմենիան» 3 ռեկորդի հեղինակ է դարձել

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղերը՝ 10 փաստով

Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում հայկական ֆուտբոլում նոր պատմական նվաճում գրանցվեց: Առաջին անգամ Հայաստանի ներկայացուցիչը Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց:

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան 2 հանդիպումներից մեկում «Արարատ-Արմենիան» հաղթեց, մյուսում «Փյունիկը» կրկին խոշոր հաշվով պարտվեց: Մեր թիմերը խփեցին 2 գնդակ, բաց թողեցին 4 գոլ:

Անտոն Կոբյալկո. «Խաղում էինք ոչ միայն «Արարատ-Արմենիայի», այլ ամբողջ Հայաստանի համար» (տեսանյութ)

Ընդհանուր առմամբ եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում անցկացրած 18 հանդիպումներից 9-ում հայկական թիմերը հաղթել են, 2-ն ավարտել են ոչ-ոքի, 7-ում պարտվել են: Մեր ֆուտբոլիստները 26 գոլ են խփել, սեփական դարպասը բաց են թողել 34 գնդակ: Հետաքրքիր է, որ ընթացիկ խաղարկությունում մեր ֆուտբոլիստները խփել են այնքան գնդակ, որքան նախորդ 3 մրցաշրջաններում հայկական ակումբների օգտին ընդհանուր առմամբ գրանցված գոլերի քանակն է:

2․ Առաջին անգամ եվրոպական ասպարեզ դուրս եկած «Արարատ-Արմենիան» հայկական ֆուտբոլում աննախադեպ նվաճման հասավ՝ դառնալով Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած առաջին ակումբը: Հայաստանի չեմպիոնի նորամուտը եվրագավաթներում պարզապես ֆանտաստիկ է:

Մինչև ընթացիկ մրցաշրջանը, եվրագավաթներում հանդես եկած հայկական 16 թիմերից միայն «Ալաշկերտին» էր հաջողվել նորամուտը նշել հաջորդ փուլի ուղեգրի նվաճմամբ: 2015/16թթ. մրցաշրջանում ալաշկերտցիներին հաջողվել էր հաղթահարել շոտլանդական «Սենթ Ջոնսթոնի» արգելապատնեշն ու Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի ուղեգիր նվաճել:

3․ Բացի պատմական նվաճումից, «Արարատ-Արմենիան» եվրագավաթներում 3 ռեկորդի հեղինակ դարձավ: «Սաբուրթալոյի» նկատմամբ տարած հաղթանակը 4-րդն էր եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում: «Արարատ-Արմենիան» գերազանցեց «Փյունիկի» (2015/16թթ. ՉԼ, 2018/19թթ. ԵԼ) և «Ալաշկերտի» (2019/20թթ. ԵԼ) ռեկորդային ցուցանիշը, որոնց հաջողվել էր եվրագավաթների մեկ խաղարկությունում 3-ական հաղթանակ տոնել:

Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում անցկացրած 6 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» 10 գոլ խփեց ու գերազանցեց «Ալաշկերտի» արդյունավետության ռեկորդը, որն այս տարի 4 խաղում 9 գոլի հեղինակ էր դարձել: Ընդ որում «Արարատ-Արմենիային» հաջողվել է անցկացրած բոլոր 6 խաղերում էլ գրավել մրցակիցների դարպասը, ինչը ևս ինքնատիպ ռեկորդ է:

4․ «Արարատ-Արմենիային» առաջին անգամ հաջողվեց եվրագավաթի խաղի 2-րդ խաղակեսն ավարտել իր օգտին: Մինչ այդ 2-րդ խաղակեսերում 5 հանդիպումներից 3-ում գրանցվել էր ոչ-ոքի, 2-ում «Արարատ-Արմենիան» պարտվել էր: «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներն ընդմիջումից հետո միայն 2 անգամ էին գրավել մրցակիցների դարպասը, բաց էին թողել 6 գնդակ:

Պետրոս Ավետիսյան. «Արեցինք այն, ինչը դեռ ոչ ոք չէր արել, բայց մեր նպատակը միայն սա չէ»

5․ «Սաբուրթալոյի» հետ դիմակայությունում «Արարատ-Արմենիան» կրկնեց վրացական թիմերի հետ մրցավեճում «Բանանցի» մարզական սխրանքը: Վերջինս 2005/06թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում առաջին խաղում սեփական հարկի տակ Թբիլիսիի «Լոկոմոտիվին» 2-3 հաշվով պարտվելուց հետո հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ էր խփել և հաջորդ փուլի ուղեգիր էր նվաճել:

«Արարատ-Արմենիան» դարձավ հայկական 4-րդ թիմը, որին հաջողվեց հաղթահարել վրացական արգելապատնեշը: Բացի «Բանանցից», նախկինում նման հաջողության էին հասել նաև «Արարատը» և «Շիրակը»: 1997/98թթ. Գավաթակիրների գավաթի մրցաշարում Բաթումի «Դինամոյի» հետ մրցավեճում «Արարատը» հաջորդ փուլի ուղեգիր էր նվաճել 3-0 հաշվով իր օգտին գրանցած տեխնիկական հաղթանակի շնորհիվ, որի պատճառը մրցակցի կազմում առաջին խաղում որակազրկված ֆուտբոլիստի հանդես գալն էր:

Իսկ ահա «Շիրակը» 2016/17թթ. Եվրոպա լիգայի մրցաշարում հետխաղյա 11մ հարվածներով էր հաղթել Գորիի «Դիլային» (0-1, 1-0):

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Խաշմանյանը կփորձի վերջ դնել իր նախկին թիմի հաղթական մեկնարկին․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 4-րդ տուրին ընդառաջ

«Մեր մյուս դրոշը Երևանում է». «Վուլվերհեմփթոնի» երկրպագուների հնարամիտ քայլը (լուսանկար)

«Արարատ-Արմենիան» բարելավեց իր ռեկորդային ցուցանիշները

Լուիս Օգանա. «Առանց երկրպագուների չէինք հասնի այս արդյունքին» (տեսանյութ)

Պատմության կերտման ճանապարհին. VNews-ի ֆոտոշարքն «Արարատ-Արմենիա» – «Դյուդելանժ» խաղից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Արարատ-Արմենիայի» հաղթանակին

Գեորգի Պաշով. «Շնորհակալություն երկրպագուներին, նրանք այսօր փառահեղ էին» (տեսանյութ)

Գոռ Մալաքյան. «Էմոցիաներն աննկարագրելի են» (տեսանյութ)

Պողոս Գալստյան. «Կար վստահություն, որ այսօր հաղթելու ենք ու տոն ենք պարգևելու հայ ժողովրդին» (տեսանյութ)

Անտոն Կոբյալկո. «Բնավորության հաշվին հաղթանակ կորզեցինք» (տեսանյութ)

Պետրոս Ավետիսյան. «2-1-ը շատ վտանգավոր հաշիվ է» (տեսանյութ)

Վարդան Մինասյան. «Ամենակարևոր բանը, որ ինձ գոհացրեց, իմ թիմի բնավորությունն էր» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» խաղավերջում գոլ է խփում և հաղթում «Դյուդելանժին» (տեսանյութ)

1-1. «Դյուդելանժը» հավասարեցնում է հաշիվը (տեսանյութ)

1-0. «Արարատ-Արմենիան» առավելությունը վերածում է գոլի (տեսանյութ)

«Արարատ»-Արմենիայի» մեկնարկային կազմը «Դյուդելանժի» հետ խաղում