fbpx
Բաժիններ

«Նման խաղերում պետք է կարողանանք հաղթել խոշոր հաշվով»․ Մամուլի ասուլիս «Շիրակ» – «Երևան» հանդիպումից հետո

Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրի մեկնարկային՝ «Շիրակ» – «Երևան» հանդիպումից հետո (2-1) լրագրողների հարցերին են պատասխանել Վարդան Բիչախչյանը և Գեորգի Ղազարյանը:

Վարդան Բիչախչյան

«Շիրակի» գլխավոր մարզիչ

-Բավականին դժվար հանդիպում ստացվեց: Ամբողջ 90 րոպեն անցավ նյարդային պայքարում: Դրա մեղավորները մենք ենք, քանի որ, 2 խաղակեսերում էլ ունենալով բազում գոլային հնարավորություններ, օգտագործեցինք դրանցից ընդամենը 2-ը: Եթե հաշվի առնենք, որ առաջին գոլը որպես ինքնագոլ գրանցվեց մրցակցի հաշվին, մենք այս խաղում ընդամենը 1 ստանդարտ կարողացանք գոլի վերածել:

Չեմ կարող գոհ լինել, քանի որ նման հանդիպումներում պետք է կարողանանք պահերն օգտագործել ու խոշոր հաշվով հաղթանակներ տոնել, որպեսզի վստահություն գա տղաների գործողություններում: Այն, որ այսքան շատ գոլային պահ ենք ստեղծում, լավ է, խաղ կա, բայց եթե չենք կարողանում այդ ամենը գոլի վերածել, տղաների շրջանում հաջորդ հանդիպումներում ավելորդ լարվածություն կնկատվի: Ամեն դեպքում, կարողացանք հաղթել ու 3 միավոր վաստակել: Շարժվում ենք առաջ:

Ի՞նչն է պատճառը, որ թիմը, ստեղծելով այդքան վտանգավոր պահեր, չկարողացավ դրանք օգտագործել: 

-Դժվարանում եմ ասել: Ֆուտբոլում նման բաներ երևի թե լինում են: Եթե համեմատականներ անցկացնենք «Ուրարտուի» դեմ առաջին հանդիպման հետ, մենք այն ժամանակ 4-5 իրական գոլային պահից կարողացանք 3-ն իրացնել: Կարծում եմ՝ չեմ սխալվի, եթե ասեմ, որ այսօր էլ ունեցանք 15 գոլային հնարավորություն, սակայն չկարողացանք դրանցից գոնե 3-4-ն օգտագործել: Ամեն դեպքում, վարպետության հարց է: Ուրիշ ձև չեմ կարող բացատրել: Սառնասրտության հետ է կապված: Պետք է կարողանալ պատասխանատվություն վերցնել ու օգտագործել ստեղծած գոլային պահերը:

Գեորգի Ղազարյան

«Երևանի» գլխավոր մարզչի օգնական

-Շնորհավորում եմ «Շիրակին» հաղթանակի կապակցությամբ: Մրցակիցը շատ լավ խաղ ցուցադրեց: Լավ սկսեցինք մրցավեճը, վատ չսկսեցինք, պահեր ունեցանք: Եղավ ինքնագոլ, որից հետո կարողացանք պատասխան գոլը խփել: Հանդիպումը մի քիչ հավասարվեց, բայց արդեն որերորդ անգամ գոլ ենք բաց թողնում ստանդարտ իրավիճակից: Պետք է աշխատենք դրա վրա: Տղաները պայքարեցին, կռվեցին մինչև վերջ, ինչի համար շնորհակալ եմ նրանց, բայց «Շիրակն» այսօր ուժեղ էր:

Կարելի՞ է ասել, որ խաղի տրամաբանությունը հուշում էր՝ կարելի է պատժել «Շիրակին», որովհետև մրցակիցը բազում գոլային հնարավորություններ ուներ, սակայն դրանք չէր վերածում գոլերի:

-Մրցակիցը մի քանի շատ լավ պահ ունեցավ, չօգտագործեց: Չի կարելի ասել՝ պատժել, բայց կարող էինք ինչ-որ տեղ օգտվել առիթից ու խփել երկրորդ գնդակը: Ունեցանք վտանգավոր պահ, երբ Ջեֆերսոնը գլխով բավականին լավ հարված կատարեց, բայց ունենք այն, ինչ ունենք:

Թիմն ունի՞ ֆիզիկական պատրաստականության հետ կապված խնդիր: Երկրորդ խաղակեսում զգացվեց, որ վնասվածք ստացողները շատ էին, առաջ եկան մկանային խնդիրներ:

-Չէի ասի, որ մկանային խնդիրներ էին: Իհարկե, կան ֆիզիկականի հետ կապված խնդիրներ, աշխատում ենք դրա վրա, որպեսզի կարողանանք խաղադաշտում 95 րոպե առավելագույնս աշխատել,- եզրափակել է Ղազարյանը:

Հավելենք, որ այս տուրում կկայանան նաև հետևյալ հանդիպումները՝ «Ալաշկերտ» – «Ուրարտու» (օգոստոսի 17, մեկնարկը՝ 17:15-ին, «Նաիրի» ստադիոն), «Գանձասար-Կապան» – «Լոռի» (օգոստոսի 17, 19:00, Երևանի ֆուտբոլի ակադեմիա), «Նոա» – «Արարատ-Արմենիա» (օգոստոսի 18, 17:15, «Նաիրի» ստադիոն) ու «Փյունիկ» – «Արարատ» (օգոստոսի 19, 19:15, Երևանի ֆուտբոլի ակադեմիա):

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ինչպես է դասավորվել ԲԽ թիմերի գլխավոր մարզիչների ֆուտբոլիստի կարիերան Հայաստանում

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Հավակնոտ ակումբ, որի նպատակը ԲԽ ուղեգիր նվաճելն է. «Վանը» պատրաստ է մրցաշրջանի երկրորդ հատվածին (տեսանյութ)

Պաշտոնական. «Երևան ՖԱ-ն» այլևս հանդես չի գա ՀՀ Բարձրագույն խմբի 2019/2020 մրցաշրջանում

Պաշտոնական․ «Նոան» հայտարարել է երկու տրանսֆերի մասին

Պաշտոնական․ «Լոռին» ուրուգվայցի ձախ պաշտպան է ձեռք բերել

Պաշտոնական․ Արտակ Ալեքսանյանը հեռացել է «Արարատից»

«Արարատն» ընկերական խաղում հաղթել է ռուսական թիմին

«Փյունիկը» հաղթեց ղազախական թիմին, «Լոռին» ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ներկայացուցչի հետ (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» հաղթանակներ է տոնել այսօր կայացած ընկերական խաղերում (տեսանյութ)

Պաշտոնական․ Վահագն Այվազյանը՝ «Լոռիի» ֆուտբոլիստ

Պաշտոնական․ Դավիթ Ղանդիլյանը տեղափոխվել է «Լոռի»

Պաշտոնական․ «Լոռին» արգենտինացի հարձակվող է ձեռք բերել

Պաշտոնական․ «Լոռին» պորտուգալացի դարպասապահ է ձեռք բերել

«Ներկայումս կա հայ որակյալ ֆուտբոլիստների սահմանափակ քանակ»․ Արթուր Սահակյան

Բեգլարյանն ի պատիվ Բրայանտի է ընտրել 24 համարի մարզաշապիկը