Արթուր Եդիգարյանը հեռացել է «Պրոլետեր Նովի Սադից» - VNews
Բաժիններ

Արթուր Եդիգարյանը հեռացել է «Պրոլետեր Նովի Սադից»

«Պրոլետեր Նովի Սադի» կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը սերբական ակումբի հետ և վերադարձել Հայաստան: Այս մասին VNews.am-ը տեղեկացել է անձամբ ֆուտբոլիստից:

32-ամյա կիսապաշտպանը հայրենիք է վերադարձել ընտանեկան պատճառներով: Փորձառու խաղացողն այժմ ակումբի փնտրտուքների մեջ է, և շատ հավանական է, որ մոտ ժամանակներս համալրի Բարձրագույն խմբի ակումբներից մեկի շարքերը:

Նա «Պրոլետեր Նովի Սադ» էր տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ ու հանդիսանում էր այդ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը: Սերբիայի Սուպերլիգայի այս առաջնությունում կայացել է 4 տուր, և Եդիգարյանը մասնակցել է հանդիպումներից 3-ին՝ 2 դեպքում լինելով մեկնարկային կազմում (անցկացրել է ամբողջական խաղեր), 1 անգամ մտնելով փոխարինման:

Եդիգարյան-ավագը մինչ Սերբիա տեղափոխվելը հանդես է եկել «Ալաշկերտում», որտեղ ելույթ է ունեցել 2015/16թթ. մրցաշրջանից՝ 3 անգամ հռչակվելով Հայաստանի չեմպիոն, 2 անգամ՝ սուպերգավաթակիր, 1 անգամ՝ գավաթակիր: Արթուրը «դեղինների» կազմում անցկացրել է 86 խաղ և դարձել 6 գոլի հեղինակ: Նրա եղբայր Արտակ Եդիգարյանը նույնպես նախորդ մրցաշրջանի ավարտից հետո հեռացել է «Ալաշկերտից» ու հիմա ներկայացնում է «Փյունիկը»:

«Լոռիի» պաշտպանը շատ մոտ է Ֆրանսիայի հայտնի ակումբներից մեկը տեղափոխվելուն

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գվարդիոլան մեկնաբանել է Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու մասին լուրերը

Մբապեն կարող է 100 մլն. եվրո ստանալ «Ռեալ» տրանսֆերից հետո

«Բարսելոնայի» նախագահ. «Նեյմարի վերադարձը քիչ հավանական է»

«Բարսելոնան» հնարավոր է խանգարի «Ռեալին» ձեռք բերել Մբապեին

Ամեն ինչ՝ հանուն Հավերցի. «Չելսին» 6 ֆուտբոլիստի կվաճառի

AS․ Նեյմարը կվերադառնա «Բարսելոնա», եթե ակումբը կրկին առաջարկ ներկայացնի ՊՍԺ-ին

Մեսին չի ուզում լքել «Բարսելոնան», բայց շատ դժգոհ է Բարտոմեուի գործունեությունից

«Ռոման» մոտ է թոփ հարձակվող ձեռք բերելուն

«Յուվենտուսը» նոր փոխանակում է պատրաստում

Մեսին կարող է հայտնվել անգլիական գրանդում

Գրիզմանը կարիերան կարող է շարունակել Իտալիայում

4 ֆուտբոլիստներ հեռացել են «Ուրարտուից»

«Լիվերպուլը» մոտ է «Բավարիայի» ֆուտբոլիստին գնելուն

Պաշտոնական. Լերոյ Սանեն՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

Մեսին ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»

Պաշտոնական. Աչրաֆ Հակիմին տեղափոխվեց «Ինտեր»