«Արարատ-Արմենիայի» մրցակիցն այս տարի առաջին անգամ պարտվել է պաշտոնական խաղերում - VNews
Բաժիններ

«Արարատ-Արմենիայի» մրցակիցն այս տարի առաջին անգամ պարտվել է պաշտոնական խաղերում

«Դյուդելանժը» Լյուքսեմբուրգի Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում սեփական հարկի տակ 1-3 հաշվով պարտություն է կրել «Ժենես Էշից»:

Հարկ է նշել, որ երկրի չեմպիոնը հանդիպումն ավարտել է 9 հոգով, քանի որ թիմի 2 ֆուտբոլիստ հեռացվել է խաղադաշտից երկրորդ խաղակեսի ընթացքում: «Դյուդելանժն» անցկացրած 2 մրցավեճից հետո իր ակտիվում գրանցել է 3 միավոր:

Այս թիմը Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» մրցակիցն է Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆում։ Դիմակայության առաջին հանդիպումը կայանալու է օգոստոսի 22-ին Երևանում:

Նշենք, որ սա «Դյուդելանժի»՝ 2019 թվականի առաջին պարտությունն էր պաշտոնական խաղերում: Այս թիմը պաշտոնական մրցավեճում վերջին անգամ անհաջողության էր մատնվել 2018 թվականի նոյեմբերին՝ Եվրոպա լիգայի խմբային փուլում հյուրընկալվելիս 2-5 հաշվով զիջելով «Միլանին»: Ինչ վերաբերում է ներքին առաջնությանը, ապա այնտեղ «Դյուդելանժը» վերջին անգամ պարտվել էր նախորդ տարվա հոկտեմբերին, ընդ որում՝ մրցակիցը կրկին «Ժենես Էշն» էր:

«Արարատ-Արմենիան» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում այսօր հյուրընկալվելու է «Նոային»: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հաղթանակով է սկսել մրցաշարը՝ 3-1 հաշվով առավելության հասնելով «Գանձասար-Կապանի» նկատմամբ:

Պատմական նվաճումից զատ․ «Արարատ-Արմենիան» 3 ռեկորդի հեղինակ է դարձել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայկական ակումբները ստացել են ՈւԵՖԱ-ի «համերաշխության վճարները»

Թվեք Ֆուտբոլի Հայաստանի առաջնության մասնակից բոլոր թիմերը՝ 1992 թվականից սկսած. VNews-ի Quiz-ը

Օգանան ընդամենը 9 ամսական էր, երբ Կասպարովը նորամուտը նշեց ՀՀ գավաթի մրցաշարում

Արմեն Պետրոսյան․ «Լավ կպատրաստվենք երկրորդ խաղին․ պայքարելու ենք մինչև վերջ» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Այսօր ստեղծած գոլային պահերի քանակը կբավականացներ մի քանի հանդիպման համար» (տեսանյութ)

Օգանայի գոլն օգնեց «Արարատ-Արմենիային» հաղթելու «Գանձասար-Կապանին» (տեսանյութ)

VBet Հայաստանի գավաթ. «Արարատ-Արմենիա»- «Գանձասար-Կապան» (ուղիղ եթեր)

Բարձրագույն խմբի 17-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VBet Հայաստանի գավաթում սկսվում է վճռական փուլը․ Կիսաեզրափակիչ խաղերին ընդառաջ

Մինասյանը և Բիչախչյանը հետաքրքիր լուծումներ առաջարկեցին միմյանց․ ինչը դարձավ վճռորոշ նրանց թիմերի դիմակայությունում

«Արարատ-Արմենիան» ընթանում է նախորդ տարվա չեմպիոնական գրաֆիկի զգալի գերազանցմամբ

«Մեր բախտը փոքր-ինչ չբերեց, որ մեկ խմբում հայտնվեցինք կովկասյան հավաքականների հետ»․ Իլյա Անտոնով

Վարդան Բիչախչյան․ «Կար զգացողություն՝ որ թիմն առաջինն իր պահերից մեկն օգտագործեր, նա էլ հաղթելու էր» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Հավասար հանդիպում էր, ուղղակի մենք իրացրինք մեր գոլային պահը» (տեսանյութ)

Մեկ գոլը որոշիչ եղավ «Արարատ-Արմենիա» – «Շիրակ» խաղում, «Նոան» վճռորոշ մրցավեճում հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)