fbpx
Բաժիններ

Չավին նվաճել է մարզչական կարիերայի առաջին տիտղոսը

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավիից, որը ներկայումս զբաղեցնում է քաթարական «Ալ Սադի» գլխավոր մարզչի պաշտոնը, ընդամենը 3 պաշտոնական խաղ է պահանջվել, որպեսզի նոր պաշտոնում նվաճի իր առաջին տիտղոսը:

«Ալ Սադը» Քաթարի Սուպերգավաթում, որն այլ կերպ անվանվում է նաև Շեյխ Յասիմի գավաթ, 1-0 հաշվով առավելության է հասել «Ալ Դուհայլի» նկատմամբ: Քաթարական թիմն իր պատմության մեջ 15-րդ անգամ է նվաճել այդ տիտղոսը, ինչը բացարձակ ռեկորդ է: «Ալ Սադի» թանգարանում, ընդհանուր առմամբ, կա 70 տարբեր գավաթ:

Թիմը Չավիի գլխավորությամբ նախորդ 2 մրցավեճն անցկացրել էր Ասիայի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության շրջանակում՝ գրանցելով 1-ական հաղթանակ ու ոչ-ոքի: «Ալ Սադը» Քաթարի գործող չեմպիոնն է:

Չավին «Ալ Սադի» ղեկը ստանձնել է 2019 թվականի մայիսի 20-ին՝ համարյա անմիջապես այն բանից հետո, երբ ավարտել է ֆուտբոլիստի կարիերան: Նախկին կիսապաշտպանը «Բարսելոնայի» կազմում 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 3 անգամ՝ երկրի գավաթակիր, 4 անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Իսպանիայի հավաքականի կազմում 2008 և 2012 թվականներին հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, 2010 թվականին՝ աշխարհի չեմպիոն:

Չավին իր երեխաներին սովորեցնում է «Բարսելոնայի» հիմնը (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնան» «Նապոլիի» դեմ պատասխան խաղին կարող է ունենալ 7 կորուստ

Գրիզման. «Բարսելոնայի» խաղացողները երբեմն ինձ չեն տեսնում»

«Նապոլին» և «Բարսելոնան» ոչ-ոքի խաղացին Նեապոլում (տեսանյութ)

Գրիզմանը հավասարեցրեց հաշիվը «Նապոլիի» դեմ մրցավեճում (տեսանյութ)

Մերտենսը բացեց հաշիվը «Նապոլի» – «Բարսելոնա» խաղում (տեսանյութ)

Մեսին հավասարվել է Գիգզին ՉԼ-ում անցկացրած հանդիպումների քանակով

«Մարադոնան հանճար էր, իսկ Մեսին ամբողջական թիմ ունի, որը խաղում է նրա համար»․ «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ

«Նապոլի» – «Բարսելոնա»․ Մեկնարկային կազմեր

Մարադոնա․ «Մեսին լավագույնն է գործող բոլոր ֆուտբոլիստների շրջանում»

MD․ Դեմբելեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Մարադոնան ասել է՝ որ թիմին է երկրպագելու «Նապոլի» – «Բարսելոնա» դիմակայությունում

Սուարես. «Լիվերպուլի» երկրպագուները լավագույն են աշխարհում»

#ՉԼ_1/8. Մեսին ու Մարադոնայի մեծ ստվերը

Պիկե. «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի ֆավորիտ չէ»

Գատուզո. «Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»

«Նապոլիի» առանցքային ֆուտբոլիստը չի խաղա «Բարսելոնայի» դեմ