fbpx
Բաժիններ

Զինչենկոյի «մոգական» շարքին վերջակետ դրվեց

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն ամբողջությամբ մասնակցել է Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Տոտենհեմի» հետ սեփական հարկի տակ կայացած հանդիպմանը (2-2):

Գրանցված ոչ-ոքիի հետևանքով ընդհատվել է Անգլիայի առաջնությունում ուկրաինացի ֆուտբոլիստի ռեկորդային հաղթական շարքը, որը մեկնարկել էր 2017/18թթ․ մրցաշրջանից: «Մանչեսթեր Սիթին» մինչ այս հաղթել էր Պրեմիեր լիգայի բոլոր այն հանդիպումներում, որոնցում Զինչենկոն դուրս էր եկել խաղադաշտ՝ 23 մրցավեճ:

Այդուհանդերձ, Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստը շարունակել է մեկ այլ շարք, այն է՝ 24 խաղ Պրեմիեր լիգայում և ոչ մի պարտություն:

Ուկրաինացի պաշտպանը Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 1 գոլի ու 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Զինչենկոն իր կարիերայի ընթացքում, «Մանչեսթեր Սիթիից» զատ, հանդես է եկել նաև «Ուֆայում» ու ՊՍՎ-ում: Նա Անգլիայի կրկնակի չեմպիոն է, Ֆուտբոլային լիգայի կրկնակի գավաթակիր, Անգլիայի գավաթակիր և երկրի սուպերգավաթակիր։

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի մեկնարկային 2 հանդիպման արդյունքում վաստակել է 4 միավոր:

Ագուերոն փոխարինվելիս լեզվակռվի մեջ է մտել Գվարդիոլայի հետ (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


ՊՍԺ-ն 3 գնդակ ուղարկեց «Ռեալի», «Սիթին»՝ «Շախտյորի» դարպասը (տեսանյութ)

«Սիթին» երրորդ գնդակն ուղարկեց «Շախտյորի» դարպասը (տեսանյութ)

«Շախտյոր» – «Մանչեսթեր Սիթի», «Ատլետիկո» – «Յուվենտուս». Մեկնարկային կազմեր

Գվարդիոլան՝ «Շախտյորի» հետ դիմակայությունների մասին. «Ես արդեն տուն եմ գնել Ուկրաինայում»

Պեպ Գվարդիոլայի՝ Չեմպիոնների լիգան հաղթելու հերթական փորձը՝ 982 միլիոն եվրո տրանսֆերային ներդրումից հետո

2 սուպերխաղ՝ ՉԼ խաղային երկրորդ օրը. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Կորուստ՝ ամենախնդրահարույց դիրքում․ Գվարդիոլան նոր գլխացավանք ունի

Գվարդիոլա. «Սիթիի հաջողությունները ֆուտբոլիստների շնորհիվ են, ոչ թե իմ»

Մոուրինյոն բացատրել է՝ ինչու են Անգլիայում գերիշխում «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին»

Գվարդիոլա. «Շնորհավորում եմ, «Լիվերպուլ», դու ԱՊԼ-ի չեմպիոնն ես»

Կարագեր․ «Մանչեսթեր Սիթին» Եվրոպայի ուժեղագույն թիմն է»

Գվարդիոլա. «Պետք չէ «Սիթիից» մշտապես հաղթանակ կամ առաջնությունում 100 միավոր ակնկալել»

«Սիթին» պարտվեց «Նորվիչին» գոլառատ խաղում (տեսանյութ)

Ակումբային ֆուտբոլի շռնդալից վերադարձը. ինչ խաղեր դիտել այսօր

BBC-ն ներկայացրել է ուրբաթ օրվա տրանսֆերային խոսակցությունները

Էմերիկ Լապորտը ծանր վնասվածք է ստացել