Կազեմիրոն որևէ կասկած չունի՝ Գարեթ Բեյլը պետք է շարունակի ելույթները «Ռեալում» - VNews
Բաժիններ

Կազեմիրոն որևէ կասկած չունի՝ Գարեթ Բեյլը պետք է շարունակի ելույթները «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կասեմիրոն ընդգծել է, որ ուելսցի հարձակողական ոճի կիսապաշտպան Գարեթ Բեյլը պետք է մնա «Արքայական ակումբում»:

«Նա մեզ օգնել է տիտղոսներ նվաճել և շատ բան է արել թիմի համար: Գարեթը հարգում է մեզանից յուրաքանչյուրին: Նա պետք է խաղա «Ռեալում»: Բեյլը հիանալի ֆուտբոլիստ է, նա անչափ կարևոր է թիմի համար»,- Կասեմիրոյի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բեյլը մոտ է եղել չինական «Ցզյանսու Սունին» տեղափոխությանը, սակայն տրանսֆերը ձախողվել է: Հետո հայտնվել էր տեղեկատվություն, որ «Ռեալը» ցանկացել է ուելսցու տրանսֆերը վաճառել անգլիական ակումբներից մեկին: Փաստն այն է, որ նա «Սելտայի» դեմ Լա լիգայի 1-ին տուրի մրցավեճում (3-1) եղել է իր թիմի մեկնարկային կազմում:

Բեյլը «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է: Նրա տարեկան աշխատավարձը կազմում է 17 մլն եվրո: Խաղացողի պայմանագիրը Չեմպիոնների լիգայի 13-ակի գավաթակրի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ:

Զիդանը նորություն է հայտնել Բեյլի ապագայի վերաբերյալ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ալեգրի. «2 տարի առաջ հրաժարվեցի գլխավորել «Ռեալը»

Գուշակեք մրցաշրջանը՝ ըստ մրցաշարային աղյուսակի. VNews-ի Quiz-ը

Լա լիգայի նախագահ․ «Այն, որ Պերեսը խաղից 20 րոպե հետո ԻՖՖ-ի նախագահի հետ հեռախոսով քննարկում է VAR-ը, նորմալ չէ»

Marca. «Ռեալին» հրաժեշտ կտա 5 ֆուտբոլիստ, իսկ ձեռքբերում չի լինի

Սիմեոնեն զարմացնում է. «Եթե «Ռեալն» այդքան 11-մետրանոց է վաստակում, նշանակում է՝ շատ է հարձակվում»

Պաշտպանի ու հարձակվողի հիբրիդ. Սերխիո Ռամոսի տպավորիչ ռեկորդները

«Բարսելոնայի» նախագահ. «VAR-ը միշտ օգնում է միևնույն թիմին»

Դանի Ալվեսի թվիթը, որով նա «խայթել» է Ռամոսին

Զիդան․ «Արդեն հոգնել եմ այն խոսակցություններից, թե «Ռեալը» հաղթում է մրցավարների շնորհիվ»

Ռամոս․ «Ես 11մ իրացնելու կատարյալ անձնավորություն եմ»

Անչելոտին Ռոնալդուին չի ընդգրկել իր երազանքի թիմում

Ինչ էր անում Կազեմիրոն, երբ Ռամոսն իրացնում էր 11-մետրանոցը (ֆոտո)

Ռամոս․ «Մրցավարը չէ, որ հաղթում կամ պարտվում է Լա լիգայում»

Նախկին մրցավար Անդուխար Օլիվերը մեկնաբանել է «Ռեալի» 11-մետրանոցի դրվագը (տեսանյութ)

Ռամոսի գոլը կրկին հաղթանակ պարգևեց «Ռեալին» (տեսանյութ)

Հաքիմիի գործակալ․ «Աշրաֆը տեղափոխվեց «Ինտեր», քանի որ Զիդանը չզանգեց նրան»