Լևանդովսկի․ «Չեմ կարծում՝ Կոուտինյոյից շատ ժամանակ կպահանջվի այստեղ հարմարվելու համար» - VNews
Բաժիններ

Լևանդովսկի․ «Չեմ կարծում՝ Կոուտինյոյից շատ ժամանակ կպահանջվի այստեղ հարմարվելու համար»

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարծիք է հայտնել, որ կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կկարողանա արագորեն ինտեգրվել մյունխենյան թիմի խաղային համակարգում:

Հիշեցնենք՝ Գերմանիայի չեմպիոնը նախօրեին հայտարարել էր բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի վարձակալության շուրջ «Բարսելոնայի» հետ համաձայնության հասնելու մասին: 27-ամյա խաղացողը «Բավարիայում» հանդես կգա մինչև 2019/20թթ․ մրցաշրջանի ավարտը:

«Չեմ կարծում, թե Կոուտինյոյից շատ ժամանակ կպահանջվի, որպեսզի հարմարվի «Բավարիային» ու նրա խաղաոճին: Նա այն ֆուտբոլիստների շարքին է դասվում, ովքեր կարողանում են արագորեն ընտելանալ նոր թիմին»,- Լևանդովսկիի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Կոուտինյոն «Լիվերպուլից» «Բարսելոնա» էր տեղափոխվել նախորդ տարվա հունվարին: Նրա տրանսֆերը «կապտանռնագույններին» արժեցել էր 145 մլն եվրո: Ֆուտբոլիստը կատալոնական ակումբի մարզաշապիկով անցկացրել է 76 հանդիպում, խփել 21 գոլ և կատարել 11 արդյունավետ փոխանցում: Կիսապաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ:

Ինչ նշանակություն ունի Կոուտինյոյի տրանսֆերը Բեյլի և Նեյմարի ապագայի հարցում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վիդալ. «Բավարիան» խաղալու է «Բարսայի» դեմ, ոչ թե Բունդեսլիգայի թիմերի»

#Լիսաբոն2020. Ո՞վ կհաղթի պատմության ամենաբաց ու անկանխատեսելի Չեմպիոնների լիգայում

Գրիզմանը վստահ է. «Պատրաստվել եմ, որ մնամ Լիսաբոնում մինչև եզրափակիչ»

«Բավարիայի» առանցքային ֆուտբոլիստը բաց է թողել մարզումը

ՄՐՑՈՒՅԹ. «Բարսելոնա» – «Բավարիա». Գուշակե՛ք հաշիվն ու առաջին գոլի հեղինակին

«Բարսելոնայի» հայտացուցակը «Բավարիայի» դեմ խաղի համար

Կոուտինյոն կարող է խաղալ «Բարսելոնայի» դեմ

«Նոյերը համաշխարհային մակարդակ է, իսկ Տեր Շտեգենը՝ այդպիսին դառնալու ճանապարհին»․ Ռումենիգե

Մեսին վիրակապով է մարզվել «Բավարիայի» դեմ հանդիպումից առաջ (լուսանկար)

«ՖԻՖԱ-ն դիտարկում է «Ոսկե գնդակը» այս տարի հանձնելու հարցը». Ռումինեգե

«Մեսին պետք է խաղա աշխարհի լավագույն ֆուտբոլիստի դեմ». Մատեուս

Օդրիոսոլան «Բավարիայից» կվերադառնա «Ռեալ»

«Բավարիան» ներկայացրեց պահեստային մարզաշապիկները (լուսանկարներ)

Սուարես. «Բավարիան» ֆավորիտներից մեկն է, բայց…»

Մյուլեր․ «Ուրբաթ կտեսնենք՝ Լևանդովսկին աշխարհի լավագույն հարձակվո՞ղն է, թե՞ ոչ»

Լոտար Մատեուս․ «Այս «Բարսելոնային» պարտվելու համար «Բավարիան» պետք է շատ սխալվի»