fbpx
Բաժիններ

Սերգեյ Բոյկո․ «Մեզ ձեռնտու էր «Փյունիկի» հետ հենց հիմա խաղալը»

«Արարատի» գլխավոր մարզիչ Սերգեյ Բոյկոն Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում «Փյունիկի» նկատմամբ հաղթանակից հետո (4-1) պատասխանել է լրագրողների հարցերին․

-Շնորհավորում եմ թիմին: Շատ ծանր հանդիպում էր, հատկապես առաջին խաղակեսը: Մենք կամովին էինք գնդակն ու տարածությունը զիջել մրցակցին: Գիտեինք, որ մրցակցի լավագույն կողմերից մեկը գնդակը վերահսկելն է: Նրանք դա, իսկապես, լավ են անում: Մենք նրանց տվեցինք գնդակը, սակայն, կարծում եմ, գիտեք, որ ժամանակակից ֆուտբոլում գնդակի վերահսկումն ամենաանօգուտ ցուցանիշն է: Հաղթում է այն թիմը, որը գոլեր է խփում:

Հաշվի էինք առել, թե «Փյունիկն» ինչպիսի ծանր գրաֆիկ էր ունեցել՝ խաղալով օգոստոսի 8-ին, 11-ին և 15-ին, գումարած՝ Անգլիա մեկնելն ու այնտեղից վերադառնալը: Դա յուրաքանչյուր թիմի համար էլ շատ հագեցած խաղացանկ է: Մենք ծրագրել էինք, որ նրանք երկրորդ խաղակեսում կհոգնեին ու սխալներ թույլ կտային, և այդպես էլ եղավ: Օգտագործեցինք մեր արագ հակագրոհները: Կարծում եմ՝ մեր երկրպագուները հաճույք ստացան նրանից, թե ինչպես ավարտվեց այս խաղը:

Խոսվեց տակտիկայի մասին: «Արարատը» մշակե՞լ էր այն, թե ինչպես էր հանդես գալու, եթե «Փյունիկն» առաջին խաղակեսում օգտագործեր իր պահերից մեկը:

-Մենք ամբողջովին խաղում էինք «երկրորդ համարով»: Իհարկե, չէինք տրամադրվել նրան, որ պետք է գոլ բաց թողնենք: Չէինք ծրագրել նաև, որ առաջին գնդակն էլ ենք ընդունելու: Բայց դեռ ունեինք 1 փոխարինման հնարավորություն, որը կուժեղացներ խաղը: Պատրաստ էինք իրադարձությունների այդպիսի զարգացմանը:

«Արարատն» իր ուժերի քանի՞ տոկոսով է խաղում հիմա:

-Հիմա պատրաստ չեմ պատասխանելու այդ հարցին, քանի որ թիմը դեռ կայացման փուլում է: Իհարկե, այն արդյունքը, որ հիմա ցույց ենք տալիս, հրաշալի է: Տղաներին ևս մեկ անգամ մեծ շնորհակալություն եմ հայտնում: Սակայն կասեմ, որ այս թիմը դեռ ունի պոտենցիալ, և մենք պետք է շարունակենք աշխատանքը: Ֆուտբոլիստները հիմա խաղում են իրենց ուժերի առավելագույնով, բայց կան նաև պահեստային ուժեր:

«Արարատը» կկարողանա՞ այս տեմպը պահել առաջիկայում ու նույն խաղամակարդակը ցուցադրել նաև հաջորդ հանդիպումներում:

-Մենք աշխատում ենք ամեն օր: Փորձելու ենք ավելի լավ խաղալ: Կցանկանայի լավ խոսքեր ասել նաև «Փյունիկի» հասցեին, քանի որ այն կազմակերպված թիմ է, գնդակը լավ է վերահսկում: Մեզ համար այսօր դրական հանգամանք էր երևի թե նաև այն, որ մրցակիցը դժվարին խաղացանկ էր ունեցել: Մեզ ձեռնտու էր «Փյունիկի» հետ հենց հիմա խաղալը:

Արտյոմ Սիմոնյանն այսօր լավագույններից մեկն էր մրցակցի կազմում: Չե՞ք ափսոսում նրա համար, որ նա նախորդ մրցաշրջանում «Արարատում» էր, իսկ հիմա հեռացել է այնտեղից:

-Առաջին հերթին, այդ ֆուտբոլիստի մասին իմացել եմ այս հանդիպմանը նախապատրաստվելու ժամանակ: Եվ հետո, ես համաձայն չեմ այն ձևակերպման հետ, որ 3 տարի անընդմեջ վերջին տեղը գրաված թիմում կարող է լինել լավագույն ֆուտբոլիստ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Վլադ Գոյան․ «Մենք արժանի էինք գոնե 1 միավորի» (տեսանյութ)

Իլշատ Ֆայզուլինը՝ ընթացիկ առաջնությունում առաջին հաղթանակի մասին (տեսանյութ)

«Շիրակն» ամբողջացրեց Գյումրիում տիրող տոնական մթնոլորտը՝ հաղթելով չեմպիոնին․ VNews-ի ֆոտոշարքը

Արամ Բարեղամյանն այսօր պատմություն կերտեց

«Շիրակը» հաղթեց չեմպիոնին, «Ալաշկերտի» հաղթարշավն էլ շարունակվում է (տեսանյութ)

Խաղերի մեծամասնությունը կայանալու է Երևանից դուրս․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 8-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 7-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Ընդամենը 1 խաղ, և Արամ Բարեղամյանը կդառնա «Ուրարտուի» ռեկորդակիրը

Գագիկ Սիմոնյան․ «Ֆուտբոլիստները չհասցրին վերականգնվել նախորդ խաղից հետո» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Հուսով եմ՝ Եվրոպա լիգայի ամեն ինչն արդեն մոռացանք և հետ եկանք Հայաստանի առաջնություն» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» մրցաշրջանի առաջին պարտությունը «պարգևեց» «Արարատին» (տեսանյութ)

«Շիրակն» արգելակել է գերազանց մեկնարկից հետո (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Խաղերը վերլուծելիս հասկանում ենք, որ ամեն ինչ նորմալ է ընթանում, զուտ չենք իրացնում պահերը» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Հավասար արդյունքն արդարացի կլիներ» (տեսանյութ)