fbpx
Բաժիններ

«Արարատը» կրկնեց վերջին 12 տարիների իր լավագույն արդյունքը, իսկ «Ուրարտուն» հակառեկորդ գրանցեց

Բարձրագույն խմբի 3-րդ տուրը՝ 10 փաստով

«Արարատը» շարունակեց հաղթարշավը՝ ջախջախելով «Փյունիկին», որն առաջին պարտությունը կրեց ու ընդհատեց Ալեքսանդր Տարխանովի օրոք ՀՀ առաջնություններում իր անպարտելի խաղերի շարքը:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Դաշտի տերերն ու հյուրերը 2-ական հաղթանակ տոնեցին, մեկ խաղ ավարտվեց ոչ-ոքի: Առաջնությունում անցկացված 13 հանդիպումներից 7-ում հաղթել են դաշտի տերերը, 4-ում՝ հյուրերը, 2 խաղում գրանցվել է ոչ-ոքի:

Ալեքսանդր Տարխանով․ «Վաղուց հետաքրքրություն կա Յուրա Մովսիսյանի նկատմամբ»

3-րդ տուրն առայժմ ամենաարդյունավետն է. խփվեց 16 գոլ: Առաջնությունում անցկացված 13 հանդիպումներում գրանցվել է 38 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,92 գոլ):

2․ Գերազանց մեկնարկած «Արարատը» 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ խոշոր հաշվով պարտության մատնելով «Փյունիկին»: Արարատցիները կրկնեցին վերջին 12 տարիների իրենց լավագույն արդյունքը: Մինչ այդ «Արարատը» նման հաջողության էր հասել Վարուժան Սուքիասյանի օրոք՝ 2008թ. առաջնությունը սկսելով «Կիլիկիայի» (5-0), «Ուլիսի» (2-0) և «Բանանցի» (1-0) նկատմամբ տոնած հաղթանակներով: Ի դեպ, այդ մրցաշրջանում արարատցիները մեկնարկում 7 անընդմեջ հաղթանակ էին տոնել: Իսկ ավելի վաղ «Արարատը» մեկնարկում 3 անընդմեջ հաղթանակ էր տոնել Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ 1996/97 («Վան»՝ 2-0, ՀՄՄ՝ 6-0, «Կոտայք»՝ 4-1) և 1999թթ. («Դվին»՝ 2-0, «Էրեբունի»՝ 1-0, «Գյումրի»՝ 3-0) առաջնություններում:

ՀՀ առաջնություններում «Արարատին» ընդամենը 2-րդ անգամ հաջողվեց խոշոր հաշվով հաղթել «Փյունիկին»: Առաջին նման հաղթանակը գրանցվել էր 1998թ. առաջնության ավարտական տուրում, երբ «Փյունիկը» լուծարման շեմին էր: Արարատցիները 4 անպատասխան գնդակ էին խփել մրցակցի դարպասը: Իսկ ընդհանրապես «Արարատն» ընդամենը 3-րդ անգամ առաջնությունում 4 գնդակ ուղարկեց «Փյունիկի» դարպասը: 2007թ. արարատցիները Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ 4-3 հաշվով կամային հաղթանակ էին տոնել «Փյունիկի» նկատմամբ:

Սերգեյ Բոյկո․ «Մեզ ձեռնտու էր «Փյունիկի» հետ հենց հիմա խաղալը»

3․ Ալեքսանդր Տարխանովի գլխավորությամբ «Փյունիկը» ՀՀ առաջնություններում առաջին պարտությունը կրեց՝ ընդհատելով անպարտելի 9 խաղերի տպավորիչ շարքը, որի ընթացքում 7 հաղթանակ էր տոնել:

4․ «Ուրարտուն» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց և թիմի պատմության մեջ հակառեկորդ սահմանեց: Դեռ երբեք «Ուրարտուն» չէր մեկնարկել 3 անընդմեջ պարտությամբ: Մինչ այդ թիմի ամենաանհաջող մեկնարկը գրանցվել էր 2002թ. Արմեն Գյուլբուդաղյանցի օրոք, երբ «Ուրարտուն» առաջնությունը սկսել էր 2 պարտությամբ: Սակայն 3-րդ տուրում թիմը 2-0 հաշվով հաղթել էր «Միկային»:

Իլշատ Ֆայզուլինի գլխավորությամբ անցկացրած պաշտոնական վերջին 10 հանդիպումներում «Ուրարտուին» այդպես էլ չի հաջողվել հաղթանակ տոնել՝ կրելով 7 պարտություն, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը թիմի օգտին գրանցվել է մայիսի 4-ին «Լոռիի» հետ Վանաձորում կայացած առաջնության խաղում՝ 3-1:

Խաշմանյանը բարկացած էր․ «Երբեք չեմ խաբի ինքս ինձ․ մենք չեմպիոն դառնալու ներուժ չունենք» (տեսանյութ)

«Ալաշկերտի» հետ հանդիպումն «Ուրարտուի» հոբելյանական՝ 600-րդ խաղն էր Բարձրագույն խմբում, որում Իլշատ Ֆայզուլինի թիմը 177-րդ պարտությունը կրեց: Մնացած հանդիպումներից 292-ում «Ուրարտուն» հաղթանակ է տոնել, 131 խաղ ավարտել է ոչ-ոքի, խփել է 1140 գնդակ, բաց է թողել 684 գոլ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Ինչպես է դասավորվել ԲԽ թիմերի գլխավոր մարզիչների ֆուտբոլիստի կարիերան Հայաստանում

«Փյունիկը» ձեռք է բերել ռուս կիսապաշտպանի

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Պաշտոնական. «Փյունիկը» պայմանագիր է կնքել Մֆինգի Գայ Մագեմայի հետ

Հավակնոտ ակումբ, որի նպատակը ԲԽ ուղեգիր նվաճելն է. «Վանը» պատրաստ է մրցաշրջանի երկրորդ հատվածին (տեսանյութ)

Պաշտոնական. «Երևան ՖԱ-ն» այլևս հանդես չի գա ՀՀ Բարձրագույն խմբի 2019/2020 մրցաշրջանում

Պաշտոնական․ «Նոան» հայտարարել է երկու տրանսֆերի մասին

«Արարատն» ստուգողական խաղում զիջել է Մոսկվայի «Սպարտակին»

Պաշտոնական․ «Լոռին» ուրուգվայցի ձախ պաշտպան է ձեռք բերել

30-ամյա հարձակվողը միացել է «Ուրարտուին»

Պաշտոնական․ Արտակ Ալեքսանյանը հեռացել է «Արարատից»

«Արարատն» ընկերական խաղում հաղթել է ռուսական թիմին

«Փյունիկը» հաղթեց ղազախական թիմին, «Լոռին» ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ներկայացուցչի հետ (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» հաղթանակներ է տոնել այսօր կայացած ընկերական խաղերում (տեսանյութ)

Պաշտոնական․ Վահագն Այվազյանը՝ «Լոռիի» ֆուտբոլիստ

Հովհաննես Համբարձումյան․ «Աշխատասիրությունն ամենամեծ տաղանդն է»