fbpx
Բաժիններ

16-ամյա հրաշամանուկը «գերել» է թոփ-ակումբներին

«Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան իր վրա է հրավիրել եվրոպական մի շարք թոփ-ակումբների ուշադրությունը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Ըստ այդ պարբերականի տեղեկության՝ անգոլացի 16-ամյա ֆուտբոլիստի ելույթներին հետևում են Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» և «Տոտենհեմը»:

Հիշեցնենք՝ «Ռենի» խաղացողը Ֆրանսիայի առաջնության 2-րդ տուրում ՊՍԺ-ի հետ կայացած մրցավեճում յուրօրինակ ռեկորդ է սահմանել՝ դառնալով մրցաշարում գոլային փոխանցման հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Կիսապաշտպանը, որը հանդիպման օրը եղել է 16 տարեկան և 9 ամսական, իր ակտիվում «ասիստ» է գրանցել ու օգնել թիմին հաղթանակ տոնելու 2-1 հաշվով:

Էդուարդոն ավելի վաղ արդեն մտել էր պատմության մեջ՝ դառնալով 2002 թվականի հունվարի 1-ից հետո ծնված առաջին ֆուտբոլիստը, որ հայտնվել է եվրոպական թոփ-5 առաջնություններից մեկը ներկայացնող թիմի մեկնարկային կազմում: Դա տեղի է ունեցել այս տարվա մայիսին, երբ Կամավինգան «Ռենի» հիմնական կազմում է ընդգրկվել «Մոնակոյի» հետ հանդիպմանը (2-2)։

«Ռեալը» Նեյմարի հետ ամենօրյա կապի մեջ է

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մարադոնա․ «Մեսին լավագույնն է գործող բոլոր ֆուտբոլիստների շրջանում»

«Հուսով եմ՝ «Ռեալը» երբեք չի հայտնվի նման իրավիճակում»․ Ռամոսը՝ «Ման․ Սիթիի» որակազրկման մասին

MD․ Դեմբելեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Ազարին մշտապես տեսնում էի պիցցերիաներում»․ «Չելսիի» նախկին դարպասապահ

Մարադոնան ասել է՝ որ թիմին է երկրպագելու «Նապոլի» – «Բարսելոնա» դիմակայությունում

«Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի»․ Թիմերի հայտացուցակները

Զիդան․ «Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է»

Սուարես. «Լիվերպուլի» երկրպագուները լավագույն են աշխարհում»

Ստեռլինգ. «Աղջիկս երգեր է երգում Սալահի մասին»

#ՉԼ_1/8. Մեսին ու Մարադոնայի մեծ ստվերը

Պիկե. «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի ֆավորիտ չէ»

Անրի. «Քանի դեռ չեմ մահացել, կցանկանամ գլխավորել «Արսենալը»

Անկասելի «Լիվերպուլը» կրկնել է ԱՊԼ-ի տպավորիչ 2 ռեկորդ

«Ռեալը» կարող է հրաժարվել Մբապեից հանուն այդ ֆուտբոլիստի

ԱՊԼ-ի ակումբները կողմ են «Ման Սիթիի» դեմ պատժի կիրառմանը, բայց…

Գատուզո. «Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»