fbpx
Բաժիններ

11-մետրանոց իրացնելու ամենաինքնավստահ եղանակը (տեսանյութ)

«Չարլթոն Ատլետիկի» հարձակվող Լայլ Թեյլորը յուրահատուկ ձևով է իրացրել անգլիական Չեմպիոնշիփի 3-րդ տուրի շրջանակում «Բարնսլիի» հետ կայացած խաղում նշանակված 11-մետրանոցը (2-2):

Ֆուտբոլիստը քայլելով է մոտեցել գնդակին և կատարել դիպուկ հարված: Դրվագը տեղի է ունեցել հանդիպման 89-րդ րոպեին, երբ «Բարնսլին» հաշվի մեջ առջևում է եղել 2-1 հաշվով:

29-ամյա Թեյլորը «Չարլթոն Ատլետիկում» է հանդես գալիս 2018 թվականից: Նա անգլիական թիմի կազմում մասնակցել է 48 հանդիպման, խփել 28 գոլ և կատարել 14 արդյունավետ փոխանցում:

«Չարլթոնը», իր ակտիվում գրանցելով 7 միավոր, Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Լիդս Յունայթեդին» զիջելով միայն խփած և բաց թողած գոլերի հարաբերակցության ցուցանիշով:

16-ամյա հրաշամանուկը «գերել» է թոփ-ակումբներին

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: