fbpx
Բաժիններ

Պաշտոնական․ «Ալաշկերտը» համալրվեց «Ուրարտուի» նախկին հարձակվողով

Ժամեր առաջ տեղեկացրել էինք, որ «Ուրարտուն» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը հարձակվող Ալեքսանդր Գլիշիչի հետ:

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ բոսնիացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտի» կազմում: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Այս ֆուտբոլիստը 2019 թվականի փետրվարին էր տեղափոխվել «Ուրարտու»: Նա Բարձրագույն խմբի 2018/19թթ․ առաջնությունում մասնակցել է 13 հանդիպման (բոլոր դեպքերում եղել է մեկնարկային կազմում) ու խփել 5 գոլ: Գլիշիչը խաղադաշտ է դուրս եկել նաև նոր մեկնարկած առաջնության 1-ին տուրի շրջանակում «Շիրակի» հետ կայացած մրցավեճում (1-3):

26-ամյա ֆուտբոլիստը 2015-2018թթ. հանդես է եկել Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող «Ռադնիկ» ակումբում, որի կազմում 2015/2016թթ․ մրցաշրջանում նվաճել է երկրի գավաթը:

«Մի քանի անգամ խաղացել եմ «Ալաշկերտի» դեմ, իսկ հիմա արդեն ամեն ինչ կանեմ «դեղինների» կազմում գոլեր խփելու համար: «Ալաշկերտը» միշտ պայքարում է ամենաբարձր տեղերի համար, կարծում եմ, որ ադապտացիայի հետ կապված խնդիրներ չեն լինի»,- ասել է Գլիշիչն «Ալաշկերտի» մամուլի ծառայության հետ զրույցում:

Հիշեցնենք, որ ակումբից վերջերս հեռացել է սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը, որը կարիերան շարունակում է դանիական «Հորսենսում»:

«Զենիթի» հայ պաշտպանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արմեն Պետրոսյան․ «Խաղերը վերլուծելիս հասկանում ենք, որ ամեն ինչ նորմալ է ընթանում, զուտ չենք իրացնում պահերը» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Հավասար արդյունքն արդարացի կլիներ» (տեսանյութ)

Ալեքսանդր Տարխանով․ «Օզբիլիսը դեռ լիարժեք պատրաստ չէ, քանի որ շատ ժամանակ է բաց թողել» (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Տղաները շատ ուժեղ ֆուտբոլ խաղացին» (տեսանյութ)

Վլադ Գոիանը՝ «Երևանը» գլխավորելու մասին․ «Միշտ ցանկացել եմ աշխատել արտասահմանում» (տեսանյութ)

Ինչպես «Ալաշկերտը» «խորտակեց» «Երևանին»․ VNews-ի ֆոտոշարքը

«Փյունիկը» հաղթեց «Գանձասար-Կապանին», Օզբիլիսը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

«Ալաշկերտը» ջախջախեց «Երևանին», «Լոռին» կամային հաղթանակ տոնեց «Ուրարտուի» նկատմամբ (տեսանյութ)

«Լոռի» – «Բանանց», «Ալաշկերտ» – «Երևան». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Ինտրիգներով լի արարատյան դերբին՝ չեմպիոնի և առաջատարի միջև․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 7-րդ տուրին ընդառաջ

Պաշտոնական․ «Երևանը» նոր գլխավոր մարզիչ ունի

Անսպասելի․ Հրաժարական է տվել Բարձրագույն խմբի առաջատարի գլխավոր մարզիչը

Բարձրագույն խմբի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Բարսելոնան» ու «Ռեալը» մտադիր են իրենց կողմ գրավել «Լիվերպուլի» 2 հաղթաթղթին

«Ռեալը» հաջորդ մրցաշրջանում ռեկորդային տրանսֆերային բյուջե կունենա

«Արարատն» անորսալի է, «Գանձասար-Կապանն» էլ չի գտնում «Շիրակին» հաղթելու բանաձևը