-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
VNews.am-ը ներկայացնում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը:
Դարպասապահ՝ Վարդան Շահատունի («Լոռի»)
Պաշտպաններ՝ Գագիկ Դաղբաշյան («Ալաշկերտ»), Ալեքսանդր Դամչևսկի («Արարատ-Արմենիա»), Սվիատոսլավ Գրաբչակ («Երևան»)
Կիսապաշտպաններ՝ Դենիս Դեդեչկո, Արկադի Կալաջյան (2-ն էլ՝ «Արարատ»), Արթուր Գրիգորյան («Գանձասար-Կապան»), Մուսա Փոլ Բակայոկո («Շիրակ»), Գուստավո Մարմենտինի («Ալաշկերտ»), Զաքարիա Սանոգո («Արարատ-Արմենիա»)
Հարձակվող՝ Նիկիտա Տանկով («Ալաշկերտ»)
Ուկրաինացին շատ լավ մարզավիճակ է հավաքել, ինչը կարելի է ասել նաև ընդհանուր թիմի մասին: Դեդեչկոն «Փյունիկի» հետ խաղում դարձավ դուբլի հեղինակ, իսկ վերջին 2 մրցավեճում խփել է արդեն 3 գնդակ: Բեկումնային էր այս ֆուտբոլիստի հատկապես առաջին գոլը, քանի որ «Փյունիկը» մինչ այդ բավականին շատ էր ճնշում մրցակցին և աստիճանաբար ավելի սուր գրոհում: Դեդեչկոյի դիպուկ հարվածը հոգեբանական առավելություն տվեց «Արարատին» ընդմիջման գնալուց առաջ:
«Արարատի» ֆուտբոլիստի երկրորդ գոլը շատ տպավորիչ էր՝ տուգանայինից ուղիղ հարվածով: Ուշագրավ է, որ հենակետային Դեդեչկոն երկրորդ խաղակեսն անցկացրեց կենտրոնական պաշտպանի դիրքում՝ այնտեղ փոխարինելով վնասվածք ստացած Ժոաու Վիկտորին: Ուկրաինացի ունիվերսալ խաղացողը լավ կատարեց իր պարտականությունները: Ինչպես խաղից հետո ասաց Սերգեյ Բոյկոն, «Արարատը» ճիշտ պահին հանդիպեց «Փյունիկի» հետ, որը ֆիզիկապես ու հոգեբանորեն չէր վերականգնվել Եվրոպա լիգայից դուրս մնալուց հետո:
4-1 հաշիվը միգուցե չափից դուրս ճոխ է, եթե հաշվի առնենք, որ փոխչեմպիոնն առաջին խաղակեսում ու երկրորդ խաղակեսի սկզբնամասում վատ տեսք չուներ: Սակայն չի էլ կարելի ժխտել, որ «Արարատն» այսօր վերելքի մեջ է, ֆուտբոլիստները կարծես հստակ գիտեն իրենց դերը խաղադաշտում ու ցուցադրում են թիմային ֆուտբոլ: Այդուհանդերձ, սա միայն սկիզբն է, և քանի դեռ չենք տեսել «Արարատի» խաղը տարածության վրա, հեռուն գնացող եզրակացություններ չենք կարող կատարել:
Բարձրագույն խմբի 3-րդ տուրը՝ 10 փաստով
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո