-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի որոշմամբ կասեցվել են 3 ֆուտբոլիստների կարգապահական տույժերը: Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
«Հաշվի առնելով Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի միջնորդությունը, ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի համընդհանուր շահերը և մինչխաղային մարզումների կարգով ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանի՝ անցկացվող ֆուտբոլային հանդիպումներին մասնակցելու անհրաժեշտությունը՝ որոշվել է կասեցնել «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանի նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության միջոցը (այն է՝ հինգ խաղով որակազրկում, որից երեքն արդեն մարված են):
Հաշվի առնելով ֆուտբոլ խաղի արդարության և հավասարության սկզբունքները՝ կասեցնել նաև «Լոռի ՖԱ» թիմի ֆուտբոլիստ Ուիլյամս Իկեչուկվու Նվանիի նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության միջոցը (այն է՝ հինգ խաղով որակազրկում, որից չորսն արդեն մարված են) և «Բանանց», ներկայումս «Շիրակ» թիմի ֆուտբոլիստ Սոլոմոն Իմե Ուդոյի նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության միջոցը (այն է՝ յոթ խաղով որակազրկում, որից հինգն արդեն մարված են): Սույն որոշումներն ուժի մեջ են մտնում կայացման պահից»,- նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ Վարդանյանը 5 խաղով էր որակազրկվել Բարձրագույն խմբի նախորդ առաջնության 34-րդ տուրի շրջանակում տեղի ունեցած «Լոռի» – «Փյունիկ» հանդիպման ավարտից հետո Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի տարածքում ծեծկռտուքին մասնակցելու (մրցակցին քարով հարվածելու) համար:
Բարձրագույն խմբի 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո