-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«ԼՈՌԻ» – «ՆՈԱ»
24 օգոստոսի, ժ.17:00, Վանաձոր, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
4 խաղ, «Լոռին» հաղթել է 3 անգամ, «Նոան»՝ 1, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 9-6
«Լոռի»՝ 4-րդ տեղ (4 միավոր), «Նոա»՝ 5-րդ տեղ (4 միավոր):
1․ Նախորդ առաջնության համեմատ կազմը զգալիորեն փոփոխած «Լոռին» բավական հաջող է մեկնարկել՝ 2 հանդիպումներում վաստակելով 4 միավոր («Ալաշկերտ»՝ 2-1, «Գանձասար-Կապան»՝ 1-1): Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը «Լոռին» Արմեն Ադամյանի գլխավորությամբ սկսել էր «Արարատ-Արմենիայից» կրած պարտությամբ (0-2), իսկ հաջորդ խաղում ոչ-ոքի էր (1-1) խաղացել «Շիրակի» հետ:
2․ Իսկ ահա «Նոան» կրկնեց նախորդ առաջնության մեկնարկում ցույց տված արդյունքը՝ 3 հանդիպումներում վաստակելով 4 միավոր («Գանձասար-Կապան»՝ 1-1, «Երևան»՝ 2-0, «Արարատ-Արմենիա»՝ 1-2):
3․ Նախորդ առաջնությունում մրցակիցների միջև կայացած միայն 4-րդ խաղում «Նոային» վերջապես հաջողվեց առաջին հաղթանակը տոնել «Լոռիի» նկատմամբ, որին պարտվել էր 3 հանդիպումներում էլ:
4․ «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեն նախորդ առաջնությունում դարձել էր «Նոայի» ահ ու սարսափը: «Նոայի» հետ անցկացրած բոլոր հանդիպումներում էլ նա գրավել էր մրցակցի դարպասը, ընդ որում առաջին 3 խաղերում էլ դուբլի հեղինակ էր դարձել:
5․ Երկու թիմերում էլ կազմի զգալի փոփոխություն է տեղի ունեցել: Մեկնարկային 2 հանդիպումներում արդեն 11 ֆուտբոլիստներ նորամուտն են նշել «Լոռիում»: «Նոայի» կազմում 3 խաղերում խաղադաշտ են դուրս եկել 8 նորեկներ:
«Լոռի»՝ Ջոնել Դեսիրե՝ 7 գոլ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո