fbpx
Բաժիններ

«Հայկական որոշ թիմեր իսպանական ֆուտբոլի բարձր մակարդակում կկարողանային լավ հանդես գալ»․ Դավիդ Կամպանյա

«Լոռիի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրում «Նոայի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակից հետո հայտնել է մրցավեճից իր տպավորությունների մասին․

-Խաղի սկզբում ապահով և շատ լավ էինք խաղում, ավելի շատ էինք վերահսկում գնդակը, քան նախորդ մրցավեճում: Թիմը մարզումից մարզում, խաղից խաղ աճում է: Մրցակիցն այսօր շատ շանսեր չունեցավ: Մենք ավելի շատ հնարավորություններ ստեղծեցինք, քան մրցակիցը: Իմ աշխատանքն է այնպես անելը, որ մենք ավելի շատ պահեր ունենանք, քան մրցակիցը: Բայց առայժմ բավականին հեռու ենք նրանից, ինչ ես ուզում եմ:

Նրանք երկրորդ խաղակեսում սկսեցին ավելի բարձրից պրեսինգի դիմել, որպեսզի հաղթանակ կորզեն, բայց մենք ապահով էինք պահում մեր դարպասն ու հրաշալի հակագրոհներ կազմակերպում: Կարող էինք հաշիվը դարձնել 2-0 ու «սպանել» խաղը: Ժամանակն է շարունակելու աշխատանքը և զարգացնելու թիմը: Ուրախ եմ թիմիս ելույթի կապակցությամբ, հատկապես հայ ֆուտբոլիստներն այսօր շատ լավ հանդես եկան:

«Լոռին» Ձեր գլխավորությամբ արդեն 3 խաղ է անցկացրել Հայաստանի առաջնությունում: Ըստ Ձեզ՝ մրցաշարն ի՞նչ խաղամակարդակ և յուրահատկություններ ունի:

-Կարծում եմ՝ առաջնությունը նախորդ տարվա մրցաշարի համեմատ շատ է զարգացել: Ֆիզիկական պայքարը բավականին շատ է, քանի որ ուժեղ խաղացողներ կան: Մենք ամբողջ խաղի ընթացքում պետք է շատ աշխատենք, որպեսզի մեր դարպասն անառիկ պահենք: Ակնհայտ է, որ հայկական ֆուտբոլն ու Հայաստանի առաջնությունը շատ-շատ մեծ աճ են գրանցել նախորդ մրցաշրջանի համեմատ: Շատ դժվար է Իսպանիայի հետ համեմատելը, քանի որ այնտեղ այլ ֆուտբոլ է, բայց հայկական որոշ թիմեր կկարողանային խաղալ և լավ հանդես գալ իսպանական ֆուտբոլի բարձր մակարդակում:

Գրիգոր Աղեկյանն առաջնությունում արդեն 3 գոլ է խփել: Ի՞նչ կասեք նրա խաղի մասին:

-Շատ ուրախ եմ Գրիգորի ելույթի կապակցությամբ, բայց ես միշտ ավելին եմ ուզում: Ցանկանում եմ նրան շատ զարգացնել: Գրիգորը գոլահարի հրաշալի տվյալներ ունի, բայց ես ուզում եմ նրան կատարելագործել նաև այն իրավիճակներում, երբ առանց գնդակի է կամ պրեսինգի է դիմում: Սա նրա համար շատ մեծ հնարավորություն է շարունակելու զարգանալ և, ինչո՞ւ ոչ, հրավիրվելու ազգային հավաքական: Եթե նա շարունակի գոլեր խփել ու խաղա այնպես, ինչպես հիմա է անում, կարծում եմ՝ կարող է շանս ստանալ: Հեշտ է արտասահմանցի հարձակվողի բերելը, բայց մենք նախընտրում ենք ունենալ Գրիգորի պես ֆուտբոլիստի: Բայց սա դեռ առաջին քայլն է: Ես միշտ ուզում եմ ավելին և ավելին ու մղում իմ ֆուտբոլիստներին անընդհատ զարգանալու:

Վադիմ Բորեց․ «Բարձրագույն խմբում բոլորն էլ հավասարազոր թիմեր են»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ընդամենը 1 խաղ, և Արամ Բարեղամյանը կդառնա «Ուրարտուի» ռեկորդակիրը

Գագիկ Սիմոնյան․ «Ֆուտբոլիստները չհասցրին վերականգնվել նախորդ խաղից հետո» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Հուսով եմ՝ Եվրոպա լիգայի ամեն ինչն արդեն մոռացանք և հետ եկանք Հայաստանի առաջնություն» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» մրցաշրջանի առաջին պարտությունը «պարգևեց» «Արարատին» (տեսանյութ)

«Շիրակն» արգելակել է գերազանց մեկնարկից հետո (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Խաղերը վերլուծելիս հասկանում ենք, որ ամեն ինչ նորմալ է ընթանում, զուտ չենք իրացնում պահերը» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Հավասար արդյունքն արդարացի կլիներ» (տեսանյութ)

Ալեքսանդր Տարխանով․ «Օզբիլիսը դեռ լիարժեք պատրաստ չէ, քանի որ շատ ժամանակ է բաց թողել» (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Տղաները շատ ուժեղ ֆուտբոլ խաղացին» (տեսանյութ)

Վլադ Գոիանը՝ «Երևանը» գլխավորելու մասին․ «Միշտ ցանկացել եմ աշխատել արտասահմանում» (տեսանյութ)

«Փյունիկը» հաղթեց «Գանձասար-Կապանին», Օզբիլիսը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

«Ալաշկերտը» ջախջախեց «Երևանին», «Լոռին» կամային հաղթանակ տոնեց «Ուրարտուի» նկատմամբ (տեսանյութ)

«Լոռի» – «Բանանց», «Ալաշկերտ» – «Երևան». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Ինտրիգներով լի արարատյան դերբին՝ չեմպիոնի և առաջատարի միջև․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 7-րդ տուրին ընդառաջ