fbpx
Բաժիններ

Վադիմ Բորեց․ «Բարձրագույն խմբում բոլորն էլ հավասարազոր թիմեր են»

«Նոայի» գլխավոր մարզիչ Վադիմ Բորեցը Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրում «Լոռիից» կրած նվազագույն հաշվով պարտությունից հետո հայտնել է մրցավեճից իր տպավորությունների մասին․

-Հանդիպումը լավ սկսեցինք, վերահսկում էինք խաղն ու ունեինք լավ պահեր, սակայն, ցավոք, հակագրոհի հետևանքով գոլ բաց թողեցինք: Տխրեցնում է այն, որ մենք խաղից առաջ վերլուծել էինք այդ պահերը, սակայն առաջադրանքը չկատարվեց խաղադաշտում, ինչն անհանգստացնում է: Մենք պետք է ավելի լավ խաղայինք պաշտպանությունում ու մրցակցին թուլ չտայինք այդպիսի պահեր ստեղծել: Վերահսկում էինք գնդակը, սակայն ագրեսիվությունը պետք է ավելի շատ լիներ: Հարկավոր էր առանց գնդակի ավելի շատ տեղաշարժվել մրցակցի կիսադաշտում: Գնդակ վերահսկելը լավ է, բայց հարկավոր չէ վերահսկել միայն վերահսկելու համար, եթե օգուտ չկա: Ամենագեղեցիկ ֆուտբոլն այն է, որը հանգեցնում է գոլերի: Պետք է պահեր ստեղծել: Կաշխատենք այդ ուղղությամբ: Սա շատ օգտակար փորձ էր մեզ համար: Այս խաղը մեզ կօգնի լինելու նաև հոգեբանորեն ավելի ուժեղ:

Սոսլան Կագերմազովի փոխարինումն առաջին խաղակեսում ինչո՞վ էր պայմանավորված:

-Նա չէր անում այն, ինչ իրենից պահանջվում էր: Մտածեցինք, որ մեկ այլ խաղացող ավելի լավ կկատարեր մեր պահանջները: Մենք ոչ մի փոփոխություն հենց այնպես չենք անում, դրանք նպատակ ունեն ուժեղացնելու խաղը:

Թիմը վերջին 10 րոպեներին չէր կարողանում ինչպես հարկն է գրոհել: Կա՞ր ֆիզիկական վիճակի հետ կապված խնդիր:

-Ավելի շատ հոգեբանական խնդիր էր: Երբ մրցակիցը մեծ թվով ֆուտբոլիստներով է պաշտպանվում, պետք է խելացի խաղալ ու գրոհների շարունակության տարբերակներ փնտրել: Դա չստացվեց: Մրցակցին թույլ տվեցինք հակագրոհներ կազմակերպել: Մեզ գոլ էր պետք, ուստի որոշ իրավիճակներում շտապում էինք, ինչը հոգեբանության հետ է կապված: Սխալ էինք թույլ տալիս, կորցնում գնդակը, ստիպված նահանջում և փորձում վերադարձնել այն, և ստացվում է, որ շատ ուժեր էինք ծախսում: Գոլ խփելու համար պետք է խաղալ սառն ուղեղով և տաք սրտով: Սխալ որոշումներ էինք կայացնում: Նյարդայնանում էինք, երևի նրանից է գալիս, որ շատ էինք ուզում հաղթել: Ֆուտբոլ պետք է գլխով խաղալ, մտածել ու ճիշտ որոշում ընդունել:

Մեկնարկային հանդիպումներից դատելով՝ ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանի առաջնությունից:

-Ոչինչ չի զարմացրել: Բոլորն էլ պայքարող թիմեր են, յուրաքանչյուր մրցավեճ ծանր է ստացվում, ոչ ոք մյուսին հենց այնպես միավոր չի տալիս: Ամեն խաղի պետք է մոտենալ մեծ պատասխանատվությամբ: Առաջնությունում կայացած հանդիպումներում շատ են նվազագույն առավելությամբ հաշիվները, ինչը նշանակում է, որ այդ մրցավեճերում համառ պայքար է ընթացել: Այնպիսի տպավորություն է, որ բոլորն էլ հավասարազոր թիմեր են, հավասար առաջնություն է: Ամեն խաղի պետք է ցույց տաս քո կարողությունների առավելագույնը, նույնիսկ ավելին, քան դու կարող ես, որպեսզի դրական արդյունքի հասնես: Հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի:

«Հայկական որոշ թիմեր իսպանական ֆուտբոլի բարձր մակարդակում կկարողանային լավ հանդես գալ»․ Դավիդ Կամպանյա

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ընդամենը 1 խաղ, և Արամ Բարեղամյանը կդառնա «Ուրարտուի» ռեկորդակիրը

Գագիկ Սիմոնյան․ «Ֆուտբոլիստները չհասցրին վերականգնվել նախորդ խաղից հետո» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Հուսով եմ՝ Եվրոպա լիգայի ամեն ինչն արդեն մոռացանք և հետ եկանք Հայաստանի առաջնություն» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» մրցաշրջանի առաջին պարտությունը «պարգևեց» «Արարատին» (տեսանյութ)

«Շիրակն» արգելակել է գերազանց մեկնարկից հետո (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Խաղերը վերլուծելիս հասկանում ենք, որ ամեն ինչ նորմալ է ընթանում, զուտ չենք իրացնում պահերը» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Հավասար արդյունքն արդարացի կլիներ» (տեսանյութ)

Ալեքսանդր Տարխանով․ «Օզբիլիսը դեռ լիարժեք պատրաստ չէ, քանի որ շատ ժամանակ է բաց թողել» (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Տղաները շատ ուժեղ ֆուտբոլ խաղացին» (տեսանյութ)

Վլադ Գոիանը՝ «Երևանը» գլխավորելու մասին․ «Միշտ ցանկացել եմ աշխատել արտասահմանում» (տեսանյութ)

«Փյունիկը» հաղթեց «Գանձասար-Կապանին», Օզբիլիսը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

«Ալաշկերտը» ջախջախեց «Երևանին», «Լոռին» կամային հաղթանակ տոնեց «Ուրարտուի» նկատմամբ (տեսանյութ)

«Լոռի» – «Բանանց», «Ալաշկերտ» – «Երևան». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Ինտրիգներով լի արարատյան դերբին՝ չեմպիոնի և առաջատարի միջև․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 7-րդ տուրին ընդառաջ