fbpx
Բաժիններ

Հունաստանում առաքիչը մտել է VAR համակարգի սենյակ ու հանձնել տեսաօգնականների պատվերը

Տեսախցիկները հետաքրքիր դրվագ են ֆիքսել Հունաստանի առաջնության 1-ին տուրի շրջանակում տեղի ունեցած «Լամիա» – «Պանատինայկոս» հանդիպման հեռարձակման ժամանակ:

VAR համակարգի վրա աշխատող տեսաօգնականների սենյակ է մտել մի տղամարդ և զգուշորեն ինչ-որ փաթեթ դրել անկյունում: «Առաքման ծառայության տղան սուվլակի և գիրոս է բերում VAR համակարգի սենյակ»,- գրել են Reddit-ի օգտատերերը, ովքեր հետևում էին հանդիպման ընթացքին:

Սուվլակին և գիրոսը հունական ազգային խոհանեցի ուտեստներ են: Ինչ վերաբերում է մրցավեճին, ապա այն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:

11-մետրանոց իրացնելու ամենաինքնավստահ եղանակը (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: