fbpx
Բաժիններ

Նանա Անտվի․ «Ինքս ինձ ասել էի, որ Հայաստանում 1 տարի լավ հանդես գալուց հետո կկարողանայի ավելի ուժեղ թիմ տեղափոխվել»

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Լոռիի» աջ պաշտպան Նանա Կվամե Անտվին կարիերան կշարունակի ֆրանսիական «Լիլում»:

19-ամյա գանացին երեկ ժամանել է Վանաձոր ու «Լոռի» – «Նոա» հանդիպման մեկնարկից առաջ հրաժեշտ տվել վանաձորյան ակումբի երկրպագուներին: «Լոռին», կապված պայմանագրում ամրագրված կետի հետ, պաշտոնապես առայժմ չի հրապարակել Անտվիի նոր թիմի անունը, սակայն ֆուտբոլիստը VNews.am-ին տված հարցազրույցում չի թաքցրել «Լիլ» տեղափոխվելու փաստն ու խոսել է որոշ մանրամասների մասին:

«Ես շատ ուրախ եմ: «Լիլը» լավ թիմ է, մասնակցելու է Չեմպիոնների լիգայի խմբային փուլին: Ակումբի ներկայացուցիչները դիտել էին իմ մասնակցությամբ հանդիպումները, երբ հանդես էի գալիս Հայաստանում, և ասել, որ հետաքրքրված են ինձնով:

Հիմա մարզվում եմ 2-րդ թիմի հետ, բայց, հուսով եմ, ժամանակի ընթացքում կհասնեմ նաև գլխավոր թիմ:

Շատ լավ հիշողություններով եմ հեռանում Հայաստանից, սիրում եմ այս երկիրը, քանի որ սեր եմ զգացել մարդկանց կողմից: Սիրում եմ հատկապես Վանաձորը, քանի որ «Լոռին» հենց այս քաղաքն է ներկայացնում: Շնորհակալ եմ «Լոռիի» երկրպագուներին հրաշալի աջակցության և այն ամենի համար, ինչ արել են հանուն ինձ ու թիմի:

Իհարկե, կարող էի պատկերացնել, որ Հայաստանում 1 տարի խաղալուց հետո նման առաջնություն կտեղափոխվեի: Ինքս ինձ ասել էի, որ Հայաստանում 1 տարի լավ հանդես գալուց հետո կկարողանայի ավելի ուժեղ թիմ տեղափոխվել»,- ասել է Անտվին:

Հավելենք, որ «Լիլը» Ֆրանսիայի 2018/19թթ․ առաջնությունում հռչակվել է երկրի փոխչեմպիոն:

Պաշտոնական․ Էստոնիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պաշտոնական․ «Լոռին» ուրուգվայցի ձախ պաշտպան է ձեռք բերել

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Փյունիկը» հաղթեց ղազախական թիմին, «Լոռին» ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ներկայացուցչի հետ (տեսանյութ)

Պաշտոնական․ Վահագն Այվազյանը՝ «Լոռիի» ֆուտբոլիստ

Ավստրիացի կենտրոնական պաշտպանը կարիերան կշարունակի «Լոռիում»

Պաշտոնական․ Դավիթ Ղանդիլյանը տեղափոխվել է «Լոռի»

Պաշտոնական․ «Լոռին» արգենտինացի հարձակվող է ձեռք բերել

Պաշտոնական. Սարգիս Շահինյանը՝ «Լոռիի» ֆուտբոլիստ

Պաշտոնական․ «Լոռին» պորտուգալացի դարպասապահ է ձեռք բերել

Պաշտոնական. «Լոռին» իսպանացի դարպասապահի է ձեռք բերել

ՊՍԺ-ն Նեյմարի դուբլի շնորհիվ 3 միավոր վաստակեց «Լիլի» դեմ մրցավեճում (տեսանյութ)

Պաշտոնական. «Լոռիի» ֆուտբոլիստը վարձավճարով կխաղա «Ալաշկերտում»

Պաշտոնական. «Լոռին» խզեց պայմանագիրը Նվանի Իկեչուկվուի հետ

Սադիո Մանեն՝ Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ

«Ռոմայի» առաջին խաղը 2020-ին, մերսիսայդյան դերբի․ Ինչ հանդիպումներ դիտել այսօր

Տարվա խոսք, հրաժեշտ, նորամուծություն և այլն․ 2019-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով