fbpx
Բաժիններ

Վարդան Բիչախչյան․ «Գործեցինք չափից դուրս կարգապահ և հակագրոհների վրա «բռնեցինք» «Փյունիկին»

«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրում «Փյունիկի» նկատմամբ հաղթանակից հետո (3-1) հայտնել է իր տպավորությունների մասին․

-Նախ միանում եմ շնորհավորանքներին՝ կապված քաղաքի տոնի հետ: Ամբողջ «Շիրակ» ակումբով շնորհավորում ենք քաղաքի տոնը: Այս հաղթանակը նվիրում ենք քաղաքին տոնի կապակցությամբ։ Հանդիպման վերաբերյալ կասեմ, որ ինչպես պլանավորել էինք խաղը, այն կարողացանք առաջին րոպեից սկսած այդպես տանել մինչև վերջ: Ընդամենը վերջնամասում տարրական սխալ թույլ տվեցինք, ինչը հանգեցրեց բաց թողած գոլի: Ինչքան էլ հաշիվը թույլ տա, մենք իրավունք չունենք վերջին վայրկյաններին թույլ տալու նմանատիպ սխալներ:

Ապրեն տղաները, շնորհակալություն եմ հայտնում կատարած մեծ ծավալի աշխատանքի համար: Գործեցինք չափից դուրս կարգապահ ու համբերատար և կարողացանք հակագրոհների վրա «բռնել» «Փյունիկին»: Շնորհավորում եմ ամբողջ քաղաքին ու ակումբին այս հաղթանակի կապակցությամբ։ Այս պահից սկսած նախապատրաստվում ենք հաջորդ խաղին:

Մորի Կոնեն դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Ինչպե՞ս կգնահատեք նրա խաղը:

-Եթե հարձակվողը 1 խաղի ընթացքում օգտագործում է ունեցած բոլոր պահերը, կարողանում գոլեր խփել, հեթ-տրիկի հեղինակ դառնալ, ապա, բնականաբար, գերազանց եմ գնահատում: Այլ գնահատական չեմ կարող տալ:

Էդգար Մալաքյանի՝ խաղադաշտ դուրս չգալն ինչո՞վ էր պայմանավորված:

-Վերջին մարզմանը հետևի մկանը մի փոքր զգալ տվեց: Եթե այսօր ռիսկի գնայինք, կարող էր մասնակցել հանդիպմանը, բայց որոշեցինք չխորացնել վնասվածքը: Մյուս խաղին երևի պատրաստ կլինի:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ընդամենը 1 խաղ, և Արամ Բարեղամյանը կդառնա «Ուրարտուի» ռեկորդակիրը

Գագիկ Սիմոնյան․ «Ֆուտբոլիստները չհասցրին վերականգնվել նախորդ խաղից հետո» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Հուսով եմ՝ Եվրոպա լիգայի ամեն ինչն արդեն մոռացանք և հետ եկանք Հայաստանի առաջնություն» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» մրցաշրջանի առաջին պարտությունը «պարգևեց» «Արարատին» (տեսանյութ)

«Շիրակն» արգելակել է գերազանց մեկնարկից հետո (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Խաղերը վերլուծելիս հասկանում ենք, որ ամեն ինչ նորմալ է ընթանում, զուտ չենք իրացնում պահերը» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Հավասար արդյունքն արդարացի կլիներ» (տեսանյութ)

Ալեքսանդր Տարխանով․ «Օզբիլիսը դեռ լիարժեք պատրաստ չէ, քանի որ շատ ժամանակ է բաց թողել» (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Տղաները շատ ուժեղ ֆուտբոլ խաղացին» (տեսանյութ)

Վլադ Գոիանը՝ «Երևանը» գլխավորելու մասին․ «Միշտ ցանկացել եմ աշխատել արտասահմանում» (տեսանյութ)

«Փյունիկը» հաղթեց «Գանձասար-Կապանին», Օզբիլիսը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

«Ալաշկերտը» ջախջախեց «Երևանին», «Լոռին» կամային հաղթանակ տոնեց «Ուրարտուի» նկատմամբ (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ինտրիգներով լի արարատյան դերբին՝ չեմպիոնի և առաջատարի միջև․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 7-րդ տուրին ընդառաջ