-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
ՊՍԺ-ի և «Բարսելոնայի» ներկայացուցիչներն այսօր կայացած բանակցությունների ժամանակ չեն կարողացել համաձայնության հասնել փարիզյան թիմի հարձակվող Նեյմարի տրանսֆերի ձևակերպման շուրջ:
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, կատալոնական ակումբի ղեկավարները լավատեսորեն են տրամադրված և մտադիր են տեղափոխությունը կյանքի կոչել մինչև սեպտեմբերի 2-ը: «Բարսելոնան» ՊՍԺ-ին առաջարկել է 170 մլն եվրո, որը նախատեսել է վճարել մի քանի փուլերով: Իսկ ահա Ֆրանսիայի չեմպիոնը ցանկացել է ստանալ 100 մլն եվրո, ինչպես նաև գործարքում ներառել պաշտպան Նելսոն Սեմեդուի ու հարձակողական ոճի կիսապաշտպան Ուսման Դեմբելեի իրավունքները:
Ավելի վաղ հաղորդվում էր՝ Նեյմարը հայտնել է ՊՍԺ-ի ղեկավարությանը, որ ուզում է դիտարկել միայն «Բարսելոնա» վերադառնալու հնարավորությունը: Բրազիլացին 2013-2017թթ․ արդեն խաղացել է «կապտանռնագույնների» կազմում, ինչից հետո տեղափոխվել Ֆրանսիա: Բրազիլացին նախորդ մրցաշրջանում ակումբային մակարդակով բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 28 հանդիպման, խփել 23 գոլ ու կատարել 13 արդյունավետ փոխանցում:
Ռիվալդո. «Վստահ եմ՝ «Բարսելոնայի» ղեկավարները թույլ չեն տա Նեյմարին այլ ակումբ տեղափոխվել»
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո