Գյունդողան․ «VAR-ը ֆուտբոլին զրկում է գլխավորից՝ հույզերից» - VNews
Բաժիններ

Գյունդողան․ «VAR-ը ֆուտբոլին զրկում է գլխավորից՝ հույզերից»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարծիք է հայտնել Պրեմիեր լիգայում VAR համակարգի կիրառման մասին:

«VAR-ը փոխում է ֆուտբոլը ոչ միայն խաղացողների, այլև երկրպագուների ու բոլորի համար, ովքեր սիրում են այս խաղը: Ցավոք, VAR-ը զրկում է ֆուտբոլին գլխավորից, ինչի համար մենք այն սիրում ենք՝ հույզերից:

Ես VAR-ի մեծ երկրպագու չեմ, թեև չենք կարող հերքել, որ դա օգնում է մրցավարներին: Բայց խնդիրն այն է, որ նույնիսկ երբ VAR-ով դիտում են դրվագի կրկնապատկերը, միևնույնն է, չկա հստակ դատողություն: Մենք խաղից հետո շարունակում ենք քննարկել՝ կա՞ր գոլ, 11-մետրանոց կամ խաղից դուրս վիճակ: Չեմ նկատում, որ այդ ամենը փոխվում է նույնիսկ VAR-ի առկայության պայմաններում:

Հենց այդ պատճառով էլ չեմ կարծում, թե դրա կիրառումն իմաստ ունի, բայց որոշ մարդիկ որոշել են, որ այդ համակարգն օգնում է մրցավարներին: Մեզ մնում է միայն ընդունել դա, չենք կարող ոչինչ փոփոխել:

Վստահ եմ, որ դա մեզ կօգնի ապագայում, բայց VAR-ը միաժամանակ շատ խնդիրներ է ստեղծում: Չգիտեմ՝ ինչպես կարող ենք լուծել դրանք»,- Գյունդողանի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:

VAR համակարգի վերաբերյալ ավելի վաղ քննադատություններով էր հանդես եկել նաև Անգլիայի գործող չեմպիոնի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:

Սալահ. «Դեմ եմ VAR-ին. ինձ դուր են գալիս մրցավարների սխալներն ու ֆուտբոլիստների ագրեսիան»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնան» կարող է յուրահատուկ պայմաններով ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստին

Համացանցում ամենաշատ երկրպագուներ ունեցող ակումբները

«Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Վեստ Բրոմվիչին», «Արսենալը» հաղթեց «Սաութհեմփթոնին» (տեսանյութ)

«Եթե «Մանչեսթեր Սիթին» գնի նրան, կհաղթի Պրեմիեր լիգան». «Սիթիի» նախկին ֆուտբոլիստ

«Նախագծեր գոյություն չունեն. պետք է հաղթես, որ պաշտոնանկ չլինես». Գվարդիոլան՝ Լեմպարդի մասին

Սիլվային զայրացրել է «Ատլետիկոյի» ֆուտբոլիստի հետ արված համեմատությունը

Գվարդիոլա. «Պետք չէ, որ Ֆոդենը Դե Բրույնեն լինի. կա միայն մեկ Դե Բրույնե»

«Սիթին» խուսափեց «խայտառակությունից» և Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչում է (տեսանյութ)

«Սիթիի» մրցակից ֆուտբոլիստն անհավանական կերպով փրկեց իր թիմին վերահաս գոլից (տեսանյութ)

Դե Բրույնեի վնասվածքը սպասվածից ավելի լուրջ է

Հայտնի է՝ որքան կբացակայի Դե Բրույնեն վնասվածքի պատճառով

«Մանչեսթեր Սիթիի» անընդմեջ հաղթանակների տպավորիչ շարք․ ընդհանուր հաշիվը՝ 22։2

Ռոմանո. Էրիկ Գարսիան «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է

«Սիթին» հաղթեց «Ասթոն Վիլային» ու գլխավորեց մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

3 տրանսֆեր, 225 միլիոն. Գվարդիոլայի ծրագիրը

«Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթեց «Քրիստալ Փելասին» (տեսանյութ)