Իկարդին հստակ ցանկությամբ դիմել է «Ինտերի» ղեկավարությանը - VNews
Բաժիններ

Իկարդին հստակ ցանկությամբ դիմել է «Ինտերի» ղեկավարությանը

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին չի պատրաստվում հեռանալ թիմից: Այս մասին թվիթերյան իր էջի միջոցով տեղեկացրել է հանրահայտ լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:

Ըստ նրա տեղեկության՝ ֆուտբոլիստը հանդիպում է ունեցել իտալական ակումբի ղեկավարության հետ և հայտնել «ներաձուրիների» ճամբարում մնալու ցանկության մասին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն այս մրցաշրջանի համար հույսեր չի կապում արգենտինացի գոլահարի հետ: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Նապոլին», «Ռոման» ու «Մոնակոն»:

Իկարդին միլանյան ակումբում ելույթ է ունենում 2013 թվականից: 26-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում միասին խաղադաշտ է դուրս եկել 37 անգամ ու խփել 17 գոլ, կատարել 5 արդյունավետ փոխանցում: Նրա պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:

Իկարդին նոր խաղահամար ունի «Ինտերում»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պոգբան բացառել է, որ Զլատանը կարող էր ռասիստական արտահայտություն անել

Էլ Շարավին մեկ քայլով «Ռոմայում» է, բայց… ինչու է ձգձգվում տրանսֆերը

Հայաստանից տրանսֆեր վաճառվեց Եվրոպա

«Փյունիկում» նույն երկրից երրորդ ֆուտբոլիստը հայտնվեց

Էդեգորը տեղափոխվեց Անգլիա (լուսանկար)

«Ալաշկերտից» «Փյունիկ» տեղափոխված լեգեոներ. «Առանց մտածելու համաձայնեցի»

«Բարսելոնան» նույն դիրքի համար երկու նորեկ է դիտարկում

«Ռոման» փոխարինող է ընտրել Ջեկոյին

Դելե Ալին ընդունել է տրանսֆերային առաջարկը. նա չի մարզվում թիմի հետ

Հովհաննես Հարությունյանը փոխում է թիմը

Կոնտեն խոսել է Լուկակու-Իբրահիմովիչ կոնֆլիկտի մասին

«Քեզ ամեն անգամ 50 ֆունտ կտամ, եթե…». Զլատանի ու Լուկակուի խոսքերը վիճաբանության ժամանակ

Իբրահիմովիչի և Լուկակուի թեժ լեզվակռիվը միլանյան դերբիի ժամանակ (տեսանյութ)

«Յունայթեդի» հարձակվողը հայտարարել է ակումբից հեռանալու մասին

Ալեխանդրո Գոմեսը տեղափոխվեց նոր ակումբ

2 ֆուտբոլիստներ հեռացել են «Նոայից»