-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Պրեդրագ Միյատովիչը թերահավատորեն է վերաբերվել թիմի բելգիացի նորեկ Էդեն Ազարի՝ «Արքայական ակումբում» այնպիսի հաջողության հասնելու հեռանկարին, ինչպիսին գրանցել է «Յուվենտուսի» ներկայիս ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն:
«Ազարը, անխոս, շատ լավ խաղացող է: Նա լավագույններից մեկն է Եվրոպայում: Բայց իմ կարծիքով՝ չպետք է սպասել, որ նա «Ռեալի» համար կկարողանա անել այն, ինչ տեսել ենք Ռոնալդուի կատարմամբ: «Ռեալում» ճնշումը շատ ավելի մեծ է, քան «Չելսիում», և ժամանակ է պետք, որպեսզի համակերպվես դրա հետ:
Բացի այդ, «Ռեալը» մեծ ակումբ է՝ համալրված թոփ-ֆուտբոլիստներով: Նորեկները պետք է հարմարվելու շրջան անցնեն, դա նորմալ է այդպիսի մեծ ակումբի համար:
Կարծում եմ, որ այս մրցաշրջանը հեշտ չի լինելու «Ռեալի» համար: Բայց ես լավատեսորեն եմ տրամադրված և կարծում եմ, որ ակումբը կպայքարի տիտղոսներ նվաճելու համար»,- Միյատովիչի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Ազարը կարող է շարք վերադառնալ նախատեսվածից շուտ
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո