-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը, որը ներկայումս գլխավորում է կատալոնական ակումբի Մ-19 թիմը, հրաժարվել է մեկնաբանել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ «կապտանռնագույնների» կազմ հավանական տեղափոխությունը:
«Ի՞նչ կարող եմ ասել Նեյմարի մասին: Ես նրա հետ խաղացել եմ ընդամենը 1 տարի, սակայն դա վառ ժամանակաշրջան էր:
Դա այն է, ինչ հիշում եմ: Դե՛, դուք բոլորդ նրան լավ եք ճանաչում որպես խաղացողի, որը մասնակցել է «Բարսելոնայի» հաղթանակով ավարտված Չեմպիոնների լիգայի մրցաշրջանին: Նա հիանալի ֆուտբոլիստ էր թիմի համար:
Բայց ես չեմ պատասխանի այդպիսի հարցերի, դուք պետք է ուրիշ մեկին դիմեք: Այդպես կհայտնվեմ անթույլատրելի իրավիճակում, և ինձ կարող են հեռացնել, իսկ ես հուսով եմ շարունակել աշխատանքս այստեղ՝ ակումբում»,- Վալդեսի խոսքերը մեջբերում է Football Espana-ն:
«Նեյմարի տեղափոխությունն ավելի մոտ է, քան անցյալում էր»․ «Բարսելոնայի» ներկայացուցիչ
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո