33 տարի առաջ Մարադոնան խփեց իր սուպերգոլերից 2-ը, որոնցից մեկը՝ ձեռքով (տեսանյութ) - VNews
Բաժիններ

33 տարի առաջ Մարադոնան խփեց իր սուպերգոլերից 2-ը, որոնցից մեկը՝ ձեռքով (տեսանյութ)

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան իր ինսթագրամյան էջում տեսանյութ է հրապարակել 33 տարի առաջ տեղի ունեցած Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Անգլիայի հավաքականի դեմ խաղից:

Այդ հանդիպմանն Արգենտինայի հավաքականը հաղթանակ տարավ 2-1 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Մարադոնան:

Հանդիպման 51-րդ րոպեին Մարադոնան գնդակը ձեռքով ուղարկեց անգլիացիների դարպասը: Կանոնների խախտումը չնկատեց խաղի գլխավոր մրցավար Ալի Բին Նասերը՝ արձանագրելով գոլը: 3 րոպե անց արգենտինացին խփեց ֆուտբոլի պատմության ամենագեղեցիկ ու ամենատպավորիչ գոլերից մեկը՝ խաղադաշտի կենտրոնից գնդակով շարժվելով գրեթե մինչև մրցակցի դարպասային գիծ:

Արդյունքում Արգենտինայի հավաքականը դուրս եկավ եզրափակիչ ու պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Աշխարհի չեմպիոն:

«Երբեմն հիշում եմ սրա մասին, և ամեն ինչ երազ է թվում»,- մեկնաբանել է Մարադոնան:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

A veces lo pienso, y me parece un sueño… 🇦🇷

Публикация от Diego Maradona (@maradona)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեսի․ «Այդ մրցաշարի հետաձգումը մեծ հիասթափություն էր ինձ համար»

«Նապոլին» ներկայացրել է թիմի պատմության լավագույն արգենտինացիների խորհրդանշական հավաքականը

Արգենտինայի նախագահն ընտրություն է կատարել Մեսիի և Մարադոնայի միջև

Ագուերոն Մարադոնային չի ընդգրկել արգենտինացի լավագույն ֆուտբոլիստների հնգյակում

Արսեն Վենգերի կարծիքով՝ Մեսին դեռ Մարադոնայի ստվերի տակ է

Ֆաբիո Կանավարոն ասել է՝ ով է պատմության լավագույն ֆուտբոլիստը

Մարադոնան «Աստծո ձեռքին» խնդրել է չեզոքացնել կորոնավիրուսի համաճարակը

Ագուերո. «Չեմ հասկանում նրանց, ովքեր քննադատում են Մեսիին հավաքականում»

Թոփ 30. Ֆուտբոլի ամենաատելի մարդիկ՝ ըստ FourFourTwo-ի

Մարադոնա․ «Ռոնալդինյոյի միակ սխալը կուռք լինելն է»

«Թվերի ճակատագիր կամ ճակատագրական թվեր». Ինչո՞ւ և ինչպե՞ս են ֆուտբոլիստները խաղում համարներով

Ուոլկերը չի հրավիրվի Անգլիայի հավաքական սկանդալի պատճառով

Դիբալա. «Ռոնալդուին ասացի, որ Արգենտինայում նրան մի փոքր ատում ենք»

«Մարադոնան գալիս է «Սպարտակ». Ապրիլմեկյան 6 պատմություն, որոնց հավատացել են բոլորը

«Մեսին բոլորից շատ է զայրանում պարտություններից հետո․ նա մեր առաջնորդն է»․ Տալյաֆիկո

Կասանո․ «Մարադոնան աննախադեպ բաներ էր անում 4-5 տարի, իսկ Մեսին՝ արդեն 15»