Բարձրագույն խմբի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը - VNews
Բաժիններ

Բարձրագույն խմբի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VNews.am-ը ներկայացնում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը:

Դարպասապահ՝ Վսևոլոդ Երմակով («Շիրակ»)

Պաշտպաններ՝ Դմիտրի Գուզ («Արարատ-Արմենիա»), Խուան Բրավո («Լոռի»), Վահագն Այվազյան («Ուրարտու»)

Կիսապաշտպաններ՝ Եվգենի Եվգենև («Երևան»), Սոլոմոն Իմե Ուդո («Շիրակ»), Արմեն Նահապետյան, Արտյոմ Ավանեսյան (2-ն էլ՝ «Արարատ-Արմենիա»)

Հարձակվողներ՝ Մորի Կոնե («Շիրակ»), Դմիտրի Ռիժով («Արարատ»), Գրիգոր Աղեկյան («Լոռի»)

Տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ Մորի Կոնե («Շիրակ»)

«Շիրակը» 4 խաղում խփած 9 գոլով առաջնության ամենաարդյունավետ թիմն է, իսկ այդ գնդակներից 5-ն իր անվան դիմաց է գրանցել Կոնեն: Վերջինս «գոլային փառատոն» էր կազմակերպել նաև «Փյունիկի» հետ մրցավեճում ու դարձավ հեթ-տրիկի հեղինակ: 24-ամյա ֆուտբոլիստը հրաշալիորեն օգտվեց երևանյան թիմի պաշտպանության թողտվություններից ու, կարելի է ասել, օգտագործեց ունեցած բոլոր հնարավորությունները: Կոնեի գլխավոր զենքը հրթիռային արագությունն է, ինչպես նաև այն, որ դիրք ընտրելու լավ որակներ ունի, ճիշտ ժամանակին է արձագանքում թիմակիցների փոխանցումներին ու նաև կարողանում է անհրաժեշտության դեպքում դրիբլինգի դիմել:

Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը նախաձեռնությունը զիջել էր մրցակցին ու հանդես էր գալիս հակագրոհներով: Հետևաբար, հարկավոր է ընդգծել նաև Կոնեի խաղն առանց գնդակի: «Շիրակի» ֆուտբոլիստներն այդ առումով ահռելի աշխատանք կատարեցին՝ լիովին չեզոքացնելով փոխչեմպիոնի հարձակողական հզոր ներուժը: Կոնեի առաջին գոլն առավելապես շատ բարձր անհատական վարպետության արդյունք էր, իսկ մյուս 2 դեպքերում գերազանց փոխանցումներով աչքի ընկավ Սոլոմոն Իմե Ուդոն, որը կարծես արդեն կես շարժումից հասկանում է հարձակվողին:

Բարձրագույն խմբի 4-րդ տուրը՝ 10 փաստով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Արարատը» խզել է պայմանագիրը Ալեքսանդր Կոզլովի հետ

Ալբերտ Սոլոմոնով. «Թիմը ընկել է խաղային ռիթմից» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան. «Եթե գոլային իրավիճակները գոլի վերածեինք, ավելի հանգիստ կխաղայինք» (տեսանյութ)

Մեկ գոլը վճռորոշ եղավ «Գանձասար-Կապան» – «Լոռի» խաղում (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր Lիգայի ևս 2 հանդիպում հետաձգվել է

Վերջին անգամ 2018-ին են հաղթել իրենց այսօրվա մրցակիցներին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2 խաղին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Էդգար Մալաքյան․ «Բոլոր խնդիրները հաղթահարել եմ և հիմա պետք է օգնեմ թիմին հասնելու նպատակներին» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Հավատացած եմ՝ խաղի ընթացքում էլ մեր մտքով կռվի դաշտում ենք» (տեսանյութ)

Չեմպիոնն ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնեց, Ոսկանյանն ու Գրիգորյանը հոբելյանական խաղեր անցկացրին

Սևադա Արզումանյան. «Տղաները մաքսիմում աշխատեցին, նվիրվածությունից չեմ բողոքում» (տեսանյութ)

Ալեքսանդր Գրիգորյան. «Մեր թիմը կարող է ավելի լավ խաղալ ու կխաղա ավելի լավ» (տեսանյութ)

«Ուրարտուն» Դեսիրեի դուբլի շնորհիվ առավելության հասավ «Վանի» նկատմամբ (տեսանյութ)

«Ուրարտու» – «Վան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան. «Չեմ կարող գոհ լինել խաղից, բայց հաշվի առնելով մեր խնդիրները, չեմ էլ կարող դժգոհ լինել» (տեսանյութ)