fbpx
Բաժիններ

Հայկական ակումբների համար եվրամրցաշրջանը ռեկորդային էր մի քանի ցուցանիշներով

«Դյուդելանժ» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը՝ 10 փաստով

«Արարատ-Արմենիան» ավարտեց ելույթները Եվրոպա լիգայում՝ չկարողանալով խմբային փուլի ուղեգիր նվաճել: Հայկական ֆուտբոլի երկրպագուների շրջանում մրցավեճից հետո մեծ հիասթափություն էր տիրում, ուստի որոշ ժամանակ էր պետք՝ տեղի ունեցածի հետ համակերպվելու համար:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Հայկական ակումբների համար եվրագավաթների 2019/20թթ. խաղարկությունն ավարտվեց: «Դյուդելանժի» հետ պատասխան հանդիպումը եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում հայկական թիմերի անցկացրած 20-րդ խաղն էր, որում մեր ակումբները 10 հաղթանակ տոնեցին, 2 խաղ ավարտեցին ոչ-ոքի, 8-ում պարտվեցին: Մեր ֆուտբոլիստները 29 գոլ խփեցին, սեփական դարպասը բաց թողեցին 37 գնդակ:

Վարդան Մինասյան. «Շնորհակալություն եմ հայտնել տղաներին» (տեսանյութ)

Անցկացրած խաղերի, տոնած հաղթանակների և խփած գոլերի քանակը ռեկորդային է հայկական ակումբների համար եվրագավաթների մրցաշարերում: Հետաքրքիր է, որ ընթացիկ խաղարկությունում մեր ֆուտբոլիստներն ավելի շատ գոլեր են խփել, քան նախորդ 3 մրցաշրջաններում միասին վերցրած (26):

Եվրագավաթներին մասնակցած հայկական 17 ակումբներն ընդհանուր առմամբ անցկացրած 252 հանդիպումներից 52-ում հաղթել են, 42-ն ավարտել են ոչ-ոքի, 158-ում պարտվել են, խփել են 190 գոլ, բաց են թողել 475 գնդակ:

2․ «Արարատ-Արմենիան» հայկական առաջին ակումբն էր, որ հանդես եկավ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում, ինչը մեր թիմերի համար նոր պատմական նվաճում էր: Ընդ որում Հայաստանի չեմպիոնը նման արդյունքի հասավ՝ նորամուտը նշելով եվրագավաթների խաղարկությունում: Անցկացրած 8 հանդիպումներից 5-ում «Արարատ-Արմենիան» հաղթեց, 3-ում պարտվեց, խփեց 13 գոլ, սեփական դարպասը 10 գնդակ ընդունեց:

Որքան վաստակեցին «Արարատ-Արմենիան», «Փյունիկը», «Ալաշկերտն» ու «Ուրարտուն» եվրագավաթային այս մրցաշրջանում

Հայաստանի չեմպիոնը վաստակեց հնարավոր միավորների 62,5 տոկոսը: Ավելի բարձր ցուցանիշ եվրագավաթների մեկ խաղարկությունում գրանցել էին միայն «Փյունիկը» (2015/16թթ. ՉԼ) և «Ալաշկերտը» (2019/20թթ. ԵԼ)՝ վաստակելով հնարավոր միավորների 75 տոկոսը:

«Արարատ-Արմենիան» դարձավ հայկական 3-րդ ակումբը, որին հաջողվեց եվրագավաթների խաղարկությունն ավարտել խփած և բաց թողած գնդակների դրական տարբերությամբ (+3): Մինչ այդ դա հաջողվել էր «Փյունիկին» (2002/03թթ. ՉԼ՝ 8-6, 2018/19թթ. ԵԼ՝ 6-4) և «Ալաշկերտին» (2019/20թթ. ԵԼ՝ 9-6):

3․ Հետաքրքիր է, որ հաղթած խաղերում «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները 2-ական գնդակ են խփել, իսկ պարտված հանդիպումներում մեկական անգամ են գրավել մրցակիցների դարպասը: Այնպես որ, անցկացրած բոլոր 8 հանդիպումներում էլ Հայաստանի չեմպիոնը գոլի հեղինակ է դարձել, ինչը հայկական ակումբների համար ինքնատիպ ռեկորդ է: «Արարատ-Արմենիան» ռեկորդակիր է նաև եվրագավաթների մեկ խաղարկությունում անցկացրած խաղերի, տոնած հաղթանակների և խփած գոլերի քանակով:

ՈւԵՖԱ-ի ակումբային դասակարգման աղյուսակում Հայաստանը նշանակալի առաջընթաց ունի

4․ Հերթական անգամ «Արարատ-Արմենիան» հիանալի առաջին խաղակեսից հետո պարզապես ձախողվեց ընդմիջումից հետո, ինչն էլ իր բացասական ազդեցությունն ունեցավ «Դյուդելանժի» հետ դիմակայության ելքի վրա: Անցկացրած 8 հանդիպումներից 7-ի առաջին խաղակեսում «Արարատ-Արմենիան» հաշվի մեջ առջևում է եղել, մեկում դարպասներն անառիկ են մնացել: Առաջին խաղակեսում Վարդան Մինասյանի սաները բավական արդյունավետ են գործել՝ խփելով 9 գնդակ, սեփական դարպասը բաց թողնելով ընդամենը մեկը (ԱԻԿ-ից՝ Երևանում):

Իսկ ահա հանդիպումների 2-րդ խաղակեսում «Արարատ-Արմենիան» շատ անհաջող է հանդես եկել: Միայն «Սաբուրթալոյի» հետ արտագնա մրցավեճի 2-րդ խաղակեսն է հաջողվել շահել, 4 անգամ գրանցվել է ոչ-ոքի, 3-ում մրցակիցները հաշվի մեջ առջևում են գտնվել և կարողացել են խաղը հաղթական ավարտի հասցնել: Ընդմիջումից հետո «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներն ընդամենը 4 գոլ են խփել, սեփական դարպասը բաց են թողել 9 գնդակ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Ընդամենը 1 խաղ, և Արամ Բարեղամյանը կդառնա «Ուրարտուի» ռեկորդակիրը

Գագիկ Սիմոնյան․ «Ֆուտբոլիստները չհասցրին վերականգնվել նախորդ խաղից հետո» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Հուսով եմ՝ Եվրոպա լիգայի ամեն ինչն արդեն մոռացանք և հետ եկանք Հայաստանի առաջնություն» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» մրցաշրջանի առաջին պարտությունը «պարգևեց» «Արարատին» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ինտրիգներով լի արարատյան դերբին՝ չեմպիոնի և առաջատարի միջև․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 7-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» անորսալի է, «Գանձասար-Կապանն» էլ չի գտնում «Շիրակին» հաղթելու բանաձևը

Իլշատ Ֆայզուլին․ «Բացառությամբ «Նոայի» հետ խաղի՝ մենք մյուս հանդիպումներում խաղացել ենք այս մակարդակի վրա» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Երկրորդ կեսում ստեղծած պահերի քանակը բավարար կլիներ 4-5 խաղի համար» (տեսանյութ)

«Ալաշկերտը» ջախջախեց «Փյունիկին», չեմպիոնը առաջին միավորները կորցրեց (տեսանյութ)

«Ուրարտու» – «Արարատ-Արմենիա». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Կարող է կայանալ Արաս Օզբիլիսի նորամուտը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 6-րդ տուրին ընդառաջ

«Արարատ-Արմենիայի» պաշտպանը նորամուտն է նշել Բուլղարիայի հավաքականում

Գոռ Մալաքյան․ «Հավաքականի մարզիչը ոչ պրոֆեսիոնալ պատասխան տվեց իմ մասին հարցին»

Արժանի 5 ֆուտբոլիստ, որ չի հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական