«Ալաշկերտի» վիճակագրությունը Խաշմանյանի գլխավորությամբ ԲԽ-ում անցկացրած 100 խաղում - VNews
Բաժիններ

«Ալաշկերտի» վիճակագրությունը Խաշմանյանի գլխավորությամբ ԲԽ-ում անցկացրած 100 խաղում

Բարձրագույն խմբի 5-րդ տուրը՝ 10 փաստով

Ընթացիկ առաջնությունում հաջող մեկնարկած «Արարատն» ու «Շիրակը», հերթական հաղթանակները տոնելով, ավելի ամրապնդեցին առաջատարի իրենց դիրքերը, իսկ «Ուրարտուն» ու «Երևանը» կրկին անհաջողության մատնվեցին՝ էլ ավելի վատթարացնելով մրցաշարային վիճակը:

1․ Տուրում կայացած 4 հանդիպումներում («Արարատ-Արմենիա» «Լոռի» խաղը հետաձգվել է) դաշտի տերերն ու հյուրերը 2-ական հաղթանակ տոնեցին: Առաջնությունում անցկացված 22 հանդիպումներից 11-ում հաղթել են դաշտի տերերը, 7-ում՝ հյուրերը, 4 խաղում գրանցվել է ոչ-ոքի:

Տուրում խփվեց 11 գոլ: Առաջնությունում անցկացված 22 հանդիպումներում գրանցվել է 61 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,77 գոլ):

Վադիմ Բորեց․ «Մանոյանն ու Հովհաննիսյանն այսօր լավ հանդես եկան, բայց նրանք կարող են շատ ավելի լավ խաղալ» (տեսանյութ)

2․ «Արարատն» առաջնությունում 4-րդ հաղթանակը տոնեց: Թիմի արդյունքը շարունակում է լավագույնը մնալ վերջին 11 տարիներին: Ավելի հաջող արարատցիները հանդես են եկել 2008թ. առաջնությունում՝ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ հաղթելով մեկնարկային 5 հանդիպումներում էլ:

ՀՀ առաջնություններում նման հաջող մեկնարկ վերջին անգամ գրանցվել էր «Շիրակի» օգտին 2016/17թթ. մրցաշրջանում, երբ գյումրեցիները 5 հանդիպումներից 4-ում հաղթել էին, մեկն ավարտել էին ոչ-ոքի, խփել էին 8 գնդակ, բաց էին թողել 3 գոլ:

«Արարատին» վերջապես հաջողվեց ընդհատել «Գանձասար-Կապանի» հետ առաջնության հանդիպումներում կրած 6 անընդմեջ պարտությունների շարքը, որում ընդամենը 3 գնդակ էր խփել, բաց էր թողել 23 գոլ: Վերջին հաղթանակը գանձասարցիների նկատմամբ «Արարատը» տոնել էր 548 օր առաջ՝ անցյալ տարվա մարտի 1-ին Դավիթ Մինասյանի խփած միակ գոլի շնորհիվ, որը ներկայումս խաղում է «Գանձասար-Կապանում»: «Արարատին» հաղթանակ պարգևած Դավիթ Խուրցիձեի գոլը հոբելյանական՝ 50-րդն էր գանձասարցիների հետ հանդիպումներում:

Սերգեյ Բոյկո. «Արարատը» բանակցել է Արաս Օզբիլիսի հետ, բայց թե ինչու տրանսֆերը չստացվեց՝ տեղեկություն չունեմ» (տեսանյութ)

3․ «Ուրարտուն» շարունակեց անհաջող ելույթներն առաջնությունում՝ կրելով 4-րդ պարտությունն անցկացրած 5 հանդիպումներում: Թիմի ներկայիս արդյունքը վատագույնն է «Ուրարտուի» պատմության մեջ: Մինչ այդ մեկնարկային 5 խաղերում ամենացածր արդյունքն «Ուրարտուն» գրանցել էր 2011թ.՝ վաստակելով ընդամենը 2 միավոր:

ՀՀ առաջնություններում արդեն 10 խաղ է, ինչ Իլշատ Ֆայզուլինի սաները հաղթանակ չեն տոնել՝ կրելով 6 պարտություն, 4 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակն առաջնությունում «Ուրարտուն» տոնել է մայիսի 4-ին՝ Վանաձորում 3-1 հաշվով պարտության մատնելով «Լոռիին»:

4․ «Փյունիկն» ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով 2-րդ հաղթանակը տոնեց: Դա «Երևանի» հետ առաջնության հանդիպումներում փյունիկցիների խոշոր հաշվով 3-րդ հաղթանակն էր և կրկին՝ 4-1 հաշվով: Նախորդ երկու հաղթանակները «Փյունիկը» տարել էր 1996/97թթ. առաջնությունում: Իսկ մրցակիցների միջև առաջնության հանդիպումներում ամենախոշոր հաշիվը գրանցվել էր 1998թ. սեպտեմբերի 30-ին կայացած խաղում, որում «Երևանը» 5 անպատասխան գնդակ էր ուղարկել «Փյունիկի» դարպասը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Նոր մրցաշրջանի 5 գլխավոր ինտրիգները (տեսանյութ)

Տրանսֆերային ամառ-2020․ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

Պաշտոնական․ Նարեկ Պետրոսյանը հեռացավ «Ուրարտուից»

Պաշտոնական․ Ռումյան Հովսեփյանը վերադարձավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգա

«Լոռիի» պահանջը չունի իրավական որևէ հիմք»․ ՀՖՖ պատասխանը «Լոռիի» հայտարարությանը

Կամո Հովհաննիսյան. «Հաճելի կլինի խաղալ հայկական թիմի դեմ»

Եվրոպա լիգայում հայկական ակումբների խաղերի ժամանակացույցը

«Ուրարտուի» կազմը համալրել է երիտասարդ նիգերացի կիսապաշտպան

ՀՖՖ-ն ներկայացրել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի տարբերանշանի ստեղծման պատմությունը (նկարներ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջնությունը նոր անուն և տարբերանշան ունի

Տիգրան Վիրաբյան. «Շիրակի»՝ բարձր տեղերի հավակնելու ակնկալիքները չեն փոխվել»

«Շիրակ» ակումբը նոր նախագահ ունի

Ռեկորդ. Ամենատարեց ֆուտբոլիստը, որ գոլ է խփել Հայաստանի սուպերգավաթի խաղարկություններում

Բենիկ Հովհաննիսյանը դարձավ եռակի սուպերգավաթակիր, Սարգիս Շահինյանին չհաջողվեց ինքնատիպ նվաճման հասնել

Իգոր Պիկուշչակը սուպերգավաթակիր թիմ պատրաստած օտարերկրացի 4-րդ մարզիչն է

Դավիդ Կամպանյա․ «Վստահ եմ՝ լավ պայքար կմղենք Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում» (տեսանյութ)