fbpx
Բաժիններ

Պաշտոնական․ «Լոռիի» ֆուտբոլիստը տեղափոխվեց իսպանական Սեգունդայի ակումբ

«Լոռին» տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին իրականացրել է հերթական աղմկահարույց գործարքը։ Իսպանական «Ալմերիա» ակումբը ձեռք է բերել կիսապաշտպան Իսահ Ալիյուի տրանսֆերային իրավունքները։ Այս մասին հաղորդում է վանաձորյան ակումբի պաշտոնական կայքը:

«Ալմերիան» նիգերիացի երիտասարդ կիսապաշտպանի տեղափոխության համար «Լոռիին» կվճարի 140 հազար եվրո, ինչպես նաև հաջորդ վաճառքից 20% մասնաբաժին։

Իսահը «Լոռի» էր տեղափոխվել 2018 թվականի փետրվարին։ Վանաձորյան ակումբի կազմում հռչակվել էր Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն։ Վանաձորյան թիմի մարզաշապիկով մասնակցել է 50 հանդիպման, խփել 10 գոլ ու կատարել 12 գոլային փոխանցում։

Հավելենք, որ «Ալմերիան» ներկայացնում է Իսպանիայի հեղինակությամբ 2-րդ առաջնությունը՝ Սեգունդան, և 2018/19թթ․ առաջնությունում 22 թիմի պայքարում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը: Իսահ Ալիյուի նոր թիմն Իսպանիայի Լա լիգային վերջին անգամ մասնակցել է 2014/15թթ․ մրցաշրջանում:

Հիշեցնենք՝ «Լոռիի» աջ պաշտպան Նանա Կվամե Անտվին էլ օրերս տեղափոխվել էր Ֆրանսիայի փոխչեմպիոն «Լիլ»:

«Լոռին» 60,000 դոլարով գնել է Ջոնել Դեսիրեի տրանսֆերը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Չելսին» հայտարարել է Զիեշի հետ հնգամյա պայմանագիր ստորագրելու մասին

«Սևանը» համալրվել է 5 նոր ֆուտբոլիստով

«Ռեալը» կարող է 4 նոր կիսապաշտպանով համալրվել առաջիկա ամռանը

«Չելսին» ու «Բարսելոնան» կպայքարեն «Այաքսի» ֆուտբոլիստի համար

Աշխարհի չեմպիոն Ադիլ Ռամին կարիերան կշարունակի «Սոչիում»

Թվեք ֆուտբոլի պատմության 50 ամենաթանկ տրանսֆերները. VNews-ի նոր Quiz-ը

«Բարսելոնան» առաջիկա ժամերին կվճարի Սուարեսին փոխարինողի հրաժարագինը

Ռայոլան ակնարկ է արել Պոգբայի ապագայի վերաբերյալ

Մեսիի կարիերան կարող է անսպասելի շարունակություն ունենալ

«Ման․ Սիթին» պահանջում է, որ «Բավարիան» իր ֆուտբոլիստին ընդգրկի Սանեի տրանսֆերային գործարքում

«Բարսելոնան» դիտարկել է Մերտենսի տրանսֆերը գնելու հնարավորությունը

Պաշտոնական․ Դորտմունդի «Բորուսիան» ձեռք է բերել Էմրե Ջանի ամբողջական տրանսֆերը

«Բարսելոնան» նոր հարձակվող գնելու թույլտվություն է ստացել

AS․ Ագուերոն կարող է վերադառնալ Իսպանիա

Անգլիական ակումբը բանակցություններ է սկսել Ջեյդոն Սանչոյի հավանական տեղափոխության շուրջ

Պաշտոնական․ «Լոռին» ուրուգվայցի ձախ պաշտպան է ձեռք բերել