fbpx
Բաժիններ

Բարձրագույն խմբի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VNews.am-ը ներկայացնում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը:

Դարպասապահ՝ Սերգեյ Ռևյակին («Արարատ»)

Պաշտպաններ՝ Վլադիսլավ Կրյուչկով, Սոսլան Կագերմազով (2-ն էլ՝ «Նոա»), Հրայր Մկոյան («Շիրակ»)

Կիսապաշտպաններ՝ Դավիթ Մանոյան, Բենիկ Հովհաննիսյան (2-ն էլ՝ «Նոա»), Կարեն Մուրադյան («Շիրակ»), Դավիթ Խուրցիձե («Արարատ»)

Հարձակվողներ՝ Ալեքսանդր Կոզլով («Արարատ»), Դենիս Մահմուդով («Փյունիկ»), Մորի Կոնե («Շիրակ»)

Տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ Դավիթ Մանոյան («Նոա»)

«Նոան» երկրորդ հաղթանակը տոնեց ընթացիկ առաջնությունում և հերթական անգամ 2-0 հաշվով: Թիմը լավագույնս օգտվեց «Ուրարտուի» թե՛ զուտ խաղային, թե՛ հոգեբանական անկումից ու նրան համարյա շանս չտվեց։ «Նոան», տարածքային առավելությունը զիջելով մրցակցին, լիովին վերահսկում էր մրցավեճի ընթացքը, և մրցակիցը, ի տարբերություն նախորդ հանդիպումների, իրական գոլային պահ այդպես էլ չունեցավ: Դավիթ Մանոյանն իր անվան դիմաց գրանցեց գոլ և արդյունավետ փոխանցում ու մեծապես նպաստեց թիմի հաղթանակին:

29-ամյա ֆուտբոլիստի որակներին բոլորն են քաջածանոթ: Նա, երկար ժամանակ «տառապելով» վնասվածքների ձեռքը, չի դադարում մարտնչել կյանքի մարտահրավերների դեմ ու հիմա կարծես ամրապնդվել է նոր թիմում: Ուրախալի է, որ «Նոայի» կիսապաշտպանության կենտրոնը տնօրինում են հայ ֆուտբոլիստները՝ Յուրի Գարեգինյանը, Բենիկ Հովհաննիսյանն ու Մանոյանը: Նրանք խաղ առ խաղ աճ են գրանցում, և դա նաև նրա շնորհիվ, որ թիմում մեծացել է մրցակցությունը: «Նոան», անկասկած, լուրջ գլուխկոտրուկ է լինելու բոլորի համար:

Բարձրագույն խմբի 5-րդ տուրը՝ 10 փաստով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պաշտոնական․ «Նոան» հայտարարել է երկու տրանսֆերի մասին

«Արարատն» ստուգողական խաղում զիջել է Մոսկվայի «Սպարտակին»

Պաշտոնական․ «Լոռին» ուրուգվայցի ձախ պաշտպան է ձեռք բերել

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Պաշտոնական․ Արտակ Ալեքսանյանը հեռացել է «Արարատից»

«Արարատն» ընկերական խաղում հաղթել է ռուսական թիմին

«Փյունիկը» հաղթեց ղազախական թիմին, «Լոռին» ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ներկայացուցչի հետ (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» հաղթանակներ է տոնել այսօր կայացած ընկերական խաղերում (տեսանյութ)

Պաշտոնական․ Վահագն Այվազյանը՝ «Լոռիի» ֆուտբոլիստ

Պաշտոնական․ Դավիթ Ղանդիլյանը տեղափոխվել է «Լոռի»

Պաշտոնական․ «Լոռին» արգենտինացի հարձակվող է ձեռք բերել

Պաշտոնական․ «Լոռին» պորտուգալացի դարպասապահ է ձեռք բերել

«Ներկայումս կա հայ որակյալ ֆուտբոլիստների սահմանափակ քանակ»․ Արթուր Սահակյան

Բեգլարյանն ի պատիվ Բրայանտի է ընտրել 24 համարի մարզաշապիկը

Գևորգ Օհանյանի շքեղ գոլը «Նյու Յորք Սիթիի» դեմ խաղում (տեսանյութ)

Հայտնի է՝ գերմանական որ ակումբի հետ է «Նոան» համաձայնության եկել համագործակցության վերաբերյալ