fbpx
Բաժիններ

Ալեքսանդր Կարապետյանն արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց

Հայաստան - Իտալիա հանդիպումը՝ 10 փաստով

Հայաստանի ազգային հավաքականը 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում 3-րդ պարտությունը կրեց՝ թեև իտալացիների հետ մրցախաղում առաջինն էր բացել հաշիվը:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Իտալիայի հավաքականի հետ 3-րդ մրցավեճում Հայաստանի ընտրանին 2-րդ պարտությունը կրեց՝ 7 տարի անց սեփական հարկի տակ կրկին զիջելով 1-3 հաշվով: Առաջին պարտությունը մեր ֆուտբոլիստները կրել էին 2012թ. հոկտեմբերի 12-ին «Հրազդանում» տեղի ունեցած 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում: Իսկ պատասխան խաղում՝ 2013թ. հոկտեմբերի 15-ին Նեապոլում անցկացված մրցավեճում գրանցվել էր մարտական ոչ-ոքի (2-2):

Հենրիխ Մխիթարյան. «Ցույց տվեցինք, որ նույնիսկ 10 հոգով կարելի է խաղալ Իտալիայի դեմ» (տեսանյութ)

Իտալիայի հավաքականը մեկն է այն 31 ընտրանիներից, որի հետ անցկացրած հանդիպումներում ՀՀ հավաքականը դեռևս հաղթանակ չի տոնել: Առավել անհաջող մեր ֆուտբոլիստները խաղացել են Իսպանիայի հավաքականի դեմ՝ պարտվելով բոլոր 6 հանդիպումներում էլ:

2․ ՀՀ հավաքականն ընտրական մրցաշարում 3-րդ պարտությունը կրեց՝ 5 խաղում վաստակելով 6 միավոր: Այս արդյունքը 2-րդն է Հայաստանի հավաքականի համար Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերի 5 տուրից հետո: Ավելի հաջող մեր ընտրանին հանդես է եկել միայն 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ մեկնարկային 5 հանդիպումներում վաստակելով 8 միավոր (Իռլանդիա՝ 0-1, Մակեդոնիա՝ 2-2, Սլովակիա՝ 3-1, Անդորրա՝ 4-0, Ռուսաստան՝ 0-0):

3․ Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականին դեռևս չի հաջողվել հաղթել՝ կրելով 5-րդ պարտությունը: Նախկինում մեր ընտրանին 5-րդ տուրում պարտվել էր 2000 (Ֆրանսիա՝ 0-2), 2004 (Ուկրաինա՝ 3-4), 2008 (Լեհաստան՝ 0-1) և 2016թթ. (Պորտուգալիա՝ 2-3) ընտրական մրցախաղերում: Իսկ 5-րդ տուրում մեր ֆուտբոլիստները միավոր էին վաստակել միայն 1996 (Մակեդոնիա՝ 2-2) և 2012թթ. (Ռուսաստան՝ 0-0) Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում:

Գևորգ Ղազարյան. «Կարծում եմ՝ մրցավարն այսօր ավելի շատ նրանց կողմից էր» (տեսանյութ)

4․ Հայաստանի հավաքականին էլ չհաջողվեց ընդհատել իտալացիների հաղթարշավը, որոնք ընտրական մրցաշարում 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցին: Իտալիայի հավաքականը վերջին 6 խաղերում էլ հաղթել է և արդեն 9 հանդիպում անպարտելի է: Վերջին անգամ իտալացիները պարտվել են անցյալ տարվա սեպտեմբերի 10-ին՝ Ազգերի լիգայի մրցաշարում 0-1 հաշվով զիջելով պորտուգալացիներին:

5․ Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում 63-րդ խաղն անցկացրեց, որում 37-րդ պարտությունը կրեց: Մնացած հանդիպումներից 14-ում ՀՀ հավաքականը հաղթել է, 12-ում գրանցվել է ոչ-ոքի: Մեր ֆուտբոլիստները խփել են 59 գնդակ, սեփական դարպասը բաց են թողել 94-ը:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն «Ատալանտայի» դեմ խաղում

«Ատալանտան» կամային հաղթանակ տոնեց «Ռոմայի» դեմ խաղում, Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին (տեսանյութ)

Մխիթարյան․ «Կարևոր ամիս է, ու բոլորս պետք է պատասխանատվություն ստանձնենք»

Աղբյուր. «Ռոման» չի գնի Մխիթարյանի տրանսֆերը

Մանչինի. «ԵՎՐՈ 2020-ին Իտալիայի կազմն արդեն որոշել եմ»

La Gazzetta Sportiva․ «Մխիթարյանի տաղանդը կասկածից վեր է, բայց ավելին է պետք»

Մխիթարյանի գնահատականները «Բոլոնիայի» դեմ խաղում

Մխիթարյանը գոլ խփեց, բայց «Ռոման» պարտվեց (տեսանյութ)

Մխիթարյանն իր առաջին գոլը խփեց 2020 թվականին (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Ռոման» պարտվում է․ Մխիթարյանը մեկնարկային կազմում է (տեսանյութ)

Մարկոս Պիզելին հրաժեշտի նամակ է գրել երկրպագուներին

Ֆոնսեկա. «Մխիթարյանը կարող է խաղալ Պելեգրինիի դիրքում»

Աղբյուր․ Եթե Մխիթարյանը շարունակի վնասվածքներ ստանալ, կվերադառնա «Արսենալ»

Corriere dello Sport․ Մխիթարյանը կարող է հայտավորվել «Բոլոնիայի» դեմ հանդիպմանը

«Ռոմայի» հայտացուցակը «Սասուոլոյի» դեմ խաղի համար

10 տարի է՝ հավաքականը չունի հայաստանցի կենտրոնական հարձակվող․ Այդ ինչպե՞ս