Գոռ Մալաքյան․ «Հավաքականի մարզիչը ոչ պրոֆեսիոնալ պատասխան տվեց իմ մասին հարցին» - VNews
Բաժիններ

Գոռ Մալաքյան․ «Հավաքականի մարզիչը ոչ պրոֆեսիոնալ պատասխան տվեց իմ մասին հարցին»

«Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը, չնայած եվրագավաթային հանդիպումներում բավականին վստահ ելույթներին, չի հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական, ինչն անակնկալ էր հայկական ֆուտբոլային շրջանակների համար:

Ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, Իտալիայի հավաքականի հետ հանդիպումից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին, Մալաքյանի բացակայության հետ կապված հետևյալ դիրքորոշումն էր հայտնել․ «Մալաքյանը լավ մարզավիճակում է, նույնիսկ ուզում էինք հրավիրել ազգային հավաքական: Գոռն ուղղակի մի խնդիր ունի, և եթե այն լուծի, դառնալու է ազգային հավաքականի ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկը․ նա պետք է կարողանա կարգավորել իր էմոցիաները, մանավանդ՝ խաղի ժամանակ, որովհետև նա անընդհատ դեղին քարտ է ստանում, և դա վտանգավոր է լինում հանդիպման ժամանակ: Հավաքական հրավիրված հենակետայինները նույնպես լավ մարզավիճակում են»:

Գոռ Մալաքյանը VNews.am-ին տված հարցազրույցում մեկնաբանել է հավաքականի գլխավոր մարզչի հայտարարությունը:

«Անկեղծ ասած, չէի ցանկանա անդրադառնալ այն փաստին, թե ինչու չեմ հրավիրվել հավաքական: Ուղղակի տեսնելով գլխավոր մարզչի հարցազրույցները՝ չեմ կարող մի քանի բառով չարտահայտել իմ կարծիքը: Սպասում էի, որ կհրավիրվեմ հավաքական, քանի որ, կարծում եմ, գտնվում եմ լավ մարզավիճակում: Եվ շատ լավ էր, որ մարզիչը նշեց՝ ինչու չեմ ստացել հրավեր, քանի որ թե՛ ինձ, թե՛ շատ մարդկանց հետաքրքրում էր այդ հարցը:

Կարծում եմ՝ պատասխանը ոչ պրոֆեսիոնալ էր, որովհետև չկա մի ֆուտբոլիստ, ով ապահովագրված է դեղին քարտ ստանալուց ու կարող է մտնել խաղադաշտ և ասել, որ չի ստանալու դեղին քարտ: Նաև, կարծում եմ, դեղինը դեռ կարմիր քարտ չէ․․․ Ես 8 հանդիպում եմ անցկացրել եվրոպական այս մրցաշրջանում և ստացել ընդամենը 2 դեղին քարտ, որից առաջինում խափանել եմ մրցակցի վտանգավոր հակագրոհը և թույլ չեմ տվել, որ հարված հետևի մեր դարպասին, իսկ մյուս խաղում գնդակը պատահաբար դիպչել է ձեռքիս։ Դրանցից ոչ մեկն էլ չի եղել էմոցիաների ազդեցության տակ: Ես չեմ պատրաստվում հրաժարվել իմ խաղային որակներից և չեմ կարծում, թե դա խնդիր է, որը պետք է ուղղել:

Թույլ չեմ տա, որ, սխալ տեսակետ տարածելով և մարդկանց շրջանում այդպիսի կարծիքներ ձևավորելով, այդ ամենը դարձնեն պատճառ ու հետք թողնեն իմ խաղային որակների վրա: Մարդիկ երևի մոռանում են, որ ես արդեն 18 տարեկան չեմ և բավական փորձ եմ կուտակել՝ թե՛ խաղալով Հայաստանի առաջնությունում, թե՛ 3 տարի հանդես գալով Ուկրաինայում և ազգային հավաքականում: Թող նշեն 3-4 տարում մի դեպք, երբ ես դեղին քարտով զգուշացվելուց հետո ևս մեկն եմ ստացել ու հեռացվել խաղադաշտից․․․

Ես միշտ պատրաստ եմ մեծ սիրով ու նվիրումով խաղալու հավաքականում, բայց, ինչպես հասկացա, պետք է դեղին քարտը հանել ֆուտբոլից, որ կրկին հրավեր ստանամ ընտրանուց: Տղաներին էլ մաղթում եմ հաղթանակ առաջիկա մրցավեճում»,- ասել է Մալաքյանը:

Հավելենք, որ 25-ամյա ֆուտբոլիստն Ազգերի լիգայի գավաթի խաղարկության՝ նախորդ տարի կայացած 6 հանդիպումներից մասնակցել է 4-ին՝ 3 դեպքում լինելով մեկնարկային կազմում: Նա ընտրանու մարզաշապիկով վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Ջիբրալթարի հավաքականի հետ արտագնա մրցավեճում՝ փոխարինման մտնելով ընդմիջումից հետո: ԵՎՐՈ2020-ի ընտրական փուլի հանդիպումների համար առայժմ չի հրավիրվել ազգային թիմ:

Արժանի 5 ֆուտբոլիստ, որ չի հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բարձրագույն խմբի 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Բարձրագույն խումբ. 18-րդ տուրի լավագույն 3 գոլերը (տեսանյութ)

Խոակին Կապառոս.«Կցանկանայի, որպեսզի մեր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղային»

«Արարատը» հաղթեց 300-րդ անգամ, Իշխանյանի և Բադոյանի հոբելյանական խաղերը

Աշոտ Ավետիսյան․ «Գոլերը մանկական սխալների հետևանք էին»

Մրցավեճի ելքը վճռվեց արդեն առաջին կեսում․ VNews-ի ֆոտոշարքը «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից

Վարդան Մինասյան․ «Ֆուտբոլիստները պետք է կրկին վերականգնեն խաղային ռիթմը» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Բարձրագույն խումբ. Ինչ կորուստներով են թիմերը վերադառնում առաջնություն (տեսանյութ)

Չեմպիոնի և փոխչեմպիոնի սկզբունքային խաղը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ 18-րդ տուրին ընդառաջ

Վարազդատ Հարոյանը շուտով խաղադաշտ վերադառնալու հույս է հայտնել

Կարապետյան․ «Յուրգեն Կլոպը Հայաստանի հավաքականի համար իդեալական մարզիչ կլիներ»

Արմեն Շահգելդյանը՝ Հայաստան – Մակեդոնիա 1995թ․ կայացած խաղի մասին (տեսանյութ)

Մխիթարյան․ «Համաձայն չեմ, թե մենք թույլ ենք թիմային մարզաձևերից»

«Արշակ Կորյանը ընդունել է Հայաստանի հավաքականի հրավերը, Բայրամյանը մտածելու ժամանակ է խնդրել». Նոբել Առուստամյան