Կարապետյան․ «Բոնուչին նման արարքի չէր գնա, եթե իր թիմը հաղթելիս լիներ 4-0 հաշվով» - VNews
Բաժիններ

Կարապետյան․ «Բոնուչին նման արարքի չէր գնա, եթե իր թիմը հաղթելիս լիներ 4-0 հաշվով»

Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը Sport24-ին տված հարցազրույցում ավելի հանգամանորեն է խոսել ԵՎՐՈ2020-ի ընտրական փուլում իտալացիների հետ երեկ կայացած հանդիպումից (1-3):

31-ամյա ֆուտբոլիստը «Սկուադրա Աձուրայի» հետ մրցավեճի մեկնարկում բացել էր հաշիվը և դեռ առաջին խաղակեսում հասցրել շատ կասկածելի հանգամանքներում հեռացվել խաղադաշտից:

«Ինձ համար չափից դուրս զարմանալի էր այն հանգամանքը, որ տարիներ շարունակ բարձր մակարդակում հանդես եկող ֆուտբոլիստը կարող էր իրեն նման արարք թույլ տալ Հայաստանի հավաքականի հետ խաղում: Շատ ցավալի է՝ մրցավարը չնկատեց, որ իմ կողմից խախտում չկար: Գերմանացի մրցավարը կանգնած էր ինձնից ու Բոնուչիից 3 միավոր հեռավորության վրա, ինձ համար շատ ցավալի է: Մրցավարը պետք է տեսներ այդ դրվագը:

Բոնուչին իրեն այդպես պահեց, որովհետև մենք լավ էինք խաղում նրանց դեմ, և իտալացիները վախենում էին, որ կարող էին սայթաքել Երևանում: Միայն այդպես կարող եմ բացատրել Բոնուչիի գործողությունը: Նա նման արարքի չէր գնա, եթե Իտալիայի հավաքականը հաղթելիս լիներ 4-0 հաշվով: Այո՛, մենք կռիվ տվեցինք իտալացիների դեմ, բայց ինչպե՞ս կարելի էր նման բան թույլ տալ: Ուղղակի խոսքեր չունեմ, մենք Իսպանիայի, Գերմանիայի կամ Ֆրանսիայի հավաքականը չենք: Եթե մեր կազմից հեռացնում են 1 ֆուտբոլիստի, ապա պարզ է, որ դժվար կլինի 45 րոպե դիմակայել նման մրցակցի: Բայց մենք, ամեն դեպքում, պայքարեցինք մինչև վերջ, տղաները 78 րոպե պահեցին հաշիվը, սակայն վերջնամասում, ցավոք, բաց թողեցին 2 գոլ:

Ես եզրափակիչ սուլոցից անմիջապես հետո մոտեցա մրցավարին և հարցրի, թե ինչի համար ինձ դեղին քարտ ցույց տվեց: Եթե անկեղծ, մտածում էի՝ երկրորդ դեղինն արդարացի էր, քանի որ, ինձ թվաց, արմունկով հարվածել էի մրցակցին: Ուստի մրցավարին հարցրի առաջին դեղին քարտի մասին, երբ իրավիճակի կենտրոնում Վերատին էր: Ասացի, որ ոչինչ չէի արել ու կանգնած էի անկյունում․․ Նա ասաց, որ ընդհարում էր տեղի ունեցել, ուստի դեղին քարտ ցույց տվեց:

Բոնուչիի հետ չեմ խոսել: Ես բախվեցի Վերատիի հետ և մի քանի բառ փոխանակեցի: Նա մեղադրում էր ինձ նրանում, իբր ձեռքով հարվածել էի իրեն: Իտալացիները շատ տգեղ էին պահում իրենց, այդպիսի թիմ և այդպիսի ֆուտբոլիստներ, բայց այնպես էին պահում իրենց․․․ Բայց ինձ այլ բան զարմացրեց:

«Ինստագրամի» իմ էջը խաղից հետո «պայթում» էր: Իտալացի երկրպագուներն ինձ գրում էին և ներողություն խնդրում Բոնուչիի արարքի համար: Խոստովանում էին, որ դա իսկապես ամոթալի էր: Ստացել եմ 200-300 հաղորդագրություն, որոնցում նրանք ներողություն էին խնդրում իրենց ավագի գործողության համար:

Մենք ցույց տվեցինք, որ կարող ենք մրցակցել այդպիսի մեծ և ուժեղ թիմի հետ ու նույնիսկ ինչ-որ պահի իշխել խաղադաշտում: Երևանում կարող ենք հաղթել ցանկացած թիմի, երկրպագուները կանգնած են մեր թիկունքին, և այն, թե նրանք ինչպես են երկրպագում, մեզ ուժ է տալիս ու առաջ մղում: Ցավալի է, որ չկարողացանք գոնե միավոր վաստակել այդ մրցավեճում: Տղաները շատ ուժեր ծախսեցին երկրորդ խաղակեսում, հուսով եմ՝ դա չի ազդի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ հանդիպման վրա:

Իհարկե, ես աջակցություն զգացի նաև հանդերձարանում: Բոլորիս համար էլ ցավալի էր, բայց մենք կարմիր քարտից հետո չէինք պատրաստվում հանձնվել: Ասացինք ինքներս մեզ, որ ոչինչ դեռ կորած չէ: Երկրորդ խաղակեսում նույնիսկ հնարավորություններ ունեինք:

Կամո Հովհաննիսյանն ապշեցուցիչ հանդիպում անցկացրեց, նա հրաշալի տղա է, կեցցե՛: Մենք ընդմիջմանը բոլորս աջակցեցինք միմյանց: Այրվում էինք ընդմիջումից հետո խաղադաշտ դուրս գալու և կռվելու ցանկությամբ: Հիմա թիմին հարկավոր է մոռացության տալ այս ցավալի խաղը և ընթանալ առաջ․ շուտով բոսնիացիների հետ դիմակայությունն է»,- ասել է Կարապետյանը:

Ալեքսանդր Կարապետյանն արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Շևչենկոն իր կարիերայի ամենատհաճ դեղին քարտն ստացել է Հայաստանի հավաքականի դեմ խաղին

Կապառոս․ «Մեր հավաքականը պետք է հաղթողի հոգեբանություն ունենա և խիզախ լինի դաշտում»

Թվեք Հայաստանի հավաքականի բոլոր մրցակիցներին ԵԱ և ԱԱ ընտրական խմբային փուլերում. VNews-ի Quiz-ը

Մաթյո Եզիկյան. Ո՞վ է Հայաստանի հավաքականի հավանական նորեկը (տեսանյութ)

Երևանի ազգային հավաքական. Ինչու Հայաստանի մարզերում ֆուտբոլիստներ չեն ծնվում

Տիտո Ռամալյո. «Կապառոսը կարող է օգուտ տալ Հայաստանի հավաքականին»

Տիգրան Բարսեղյանի ամենասիրելի 5 ֆիլմերը

Բերեզովսկի. «Եթե բանկիր Սարին դարձել է լավ մարզիչ, ապա դարպասապահը հաստատ կարող է դառնալ»

Մարկոս․ «Հիմա մեր հավաքականի ամենամեծ երկրպագուն եմ»

Թվեք Հայաստանի հավաքականի բոլոր գոլերի հեղինակներին 1992-ից սկսած. VNews-ի Quiz-ը

Մաթյո Եզիկյան. «Հայաստանի հավաքականից հրավեր պետք է ստանայի»

Գվարդիոլան ցանկանում է «Յուվենտուսի» աստղին տեսնել իր թիմում

Խոակին Կապարոս՝ Հայաստանի հավաքականի նոր առաջնորդը (տեսանյութ)

Ռումյան Հովսեփյան. «Հուսամ`այս իրավիճակը որքան հնարավոր է շուտ հանգուցալուծում կստանա»

Հովհաննես Համբարձումյան. «Շատ էի կարոտել Հայաստանը և ցանկանում էի գալ հավաքական»

Կարապետյան․ «Առանց ֆուտբոլի շատ ձանձրալի է, բայց հիմա ֆուտբոլի ժամանակը չէ»