fbpx
Բաժիններ

Կամո Հովհաննիսյանը՝ Իտալիայի հետ խաղում իր արագացումների ու առաջիկա հանդիպման մասին (տեսանյութ)

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորման Փուլ 6 տուր

08 Սեպտեմբեր 2019 - 17:00

4

Հայաստան

2

Բոսնիա և Հերցեգովինա

1 - 0 Հենրիխ Մխիթարյան - 3`

1 - 1 Էդին Դզեկո - 13`

2 - 1 Հենրիխ Մխիթարյան - 66`

2 - 2 Ամեր Գոյակ - 70`

3 - 2 Հովհաննես Համբարձումյան - 77`

4 - 2 Stjepan Loncar (ինքնագոլ) - 95`

Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը ԵՎՐՈ2020-ի ընտրական փուլում Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ կայանալիք հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:

Բոսնիացիների հետ առաջին հանդիպումից հետո կարծիք հայտնեցիք, որ կար հավատի պակաս: Հիմա այդ առումով ի՞նչ իրավիճակ է:

-Դրանից հետո ունեցանք հաջող խաղեր, որոնք օգնեցին հավատալու, որ կարող ենք հաղթանակներ տոնել: Համախմբվեցինք, կատարեցինք մեծ աշխատանք, և եղան արդյունքներ: Իտալացիների հետ մրցավեճում էլ, ճիշտ է, պարտվեցինք, բայց թիմը լավ աշխատանք տարավ: Շանսերը գնահատում եմ 50-50:

Իտալիայի հավաքականի հետ հանդիպմանը շատ արագացումներ ու անցումներ ձեռնարկեցիք: Ֆիզիկապես ինչպե՞ս եք զգում և հասցրե՞լ եք վերականգնվել:

-Իմ մասին կարող եմ ասել, որ ես ինձ շատ լավ եմ զգում: Հանդիպումը ցույց կտա, թե թիմն ինչպես է վերականգնվել:

Ի՞նչը կարող է մեր հաղթաթուղթը լինել Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ խաղում:

-Մեր հավաքականը Իսպանիան կամ Բրազիլիան չէ, որ կարողանա «կլասի» հաշվին հաղթել ցանկացածին: Մենք պետք է դա փոխարինենք այլ հատկանիշներով: Մեր դեպքում հավատն ավելի մեծ դերակատարություն ունի, քան այդ «կլասը»: Աշխատանքը, նվիրվածությունը, այն, որ ամբողջ թիմը մեկ նպատակի համար է խաղում, օգնում մեկմեկու, կտա իր արդյունքը:

Հավաքականը շատ էմոցիաներ ծախսեց Իտալիայի ընտրանու հետ խաղում: Այդ առումով կհասցնե՞ք վերականգնվել, որպեսզի նոր եռանդով պայքարեք հաղթանակի համար:

-Թիմում հիմա շատ լավ մթնոլորտ է: Ոչ ոք գլուխը չի կախել նրա համար, որ պարտվել ենք Իտալիայի հավաքականին․ այդպիսի մտքեր չկան: Բոլորը հասկանում են, որ առջևում ունենք երկրորդ հանդիպում, և պրոֆեսիոնալ մոտեցումով պատրաստվում են գալիք հանդիպմանը:

Ռոբերտո Մանչինին մրցավեճից հետո կարծիք էր հայտնել, որ Ձեր արագացումները տպավորիչ էին, բայց գրոհների վերջնամասում սպառնալիք չէին ստեղծում, բացառությամբ մեկ դրվագի, երբ հարվածային դիրքում հայտնվեց Մխիթարյանը: Ի՞նչն էր պակասում ավելի լավ փոխանցում կատարելու կամ գրոհն անձամբ եզրափակելու համար:

-Չգիտեմ՝ ինչն էր խանգարում, երևի խանգարում էին մրցակիցները: Թիմը մեծ աշխատանք է կատարել, 1-2 ֆուտբոլիստով գրոհելն Իտալիայի հավաքականի դեմ, որն ավելի թարմ էր, հեշտ չէր: Իտալացիները հասցնում էին նահանջել, այնպես չէ, որ նայում էին հեռվից, ասում՝ լավ, գնա (ծիծաղում է՝ խմբ․): Անցումներից մեկը լավ ստացվեց, բայց պաշտպանը փակեց Մխիթարյանի հարվածի ճանապարհը։ Երկրորդ դրվագում էլ չնկատեցի աջից միացող Գևորգ Ղազարյանին, այլապես փոխանցում կկատարեի:

Տեսնում ենք, որ Ձեր ձեռքին վիրակապ կա: Կա՞ որևէ խնդիր:

-Թեթև վնասվածք է: Խաղին մասնակցելուն չի խանգարի:

Հարմարվե՞լ եք ձախ պաշտպանի դիրքին:

-Արդեն հարմարվել եմ: Թե՛ ակումբում, թե՛ հավաքականում, թե տարբեր տարիքային թիմերում ևս խաղացել եմ այդ դիրքում: Ինձ անընդհատ օգտագործել են աջ ու ձախ եզրերից, և հիմա լիարժեք հարմարվել եմ այդ դիրքին: Ընդհանուր առմամբ, ձախ ու աջ պաշտպանների գործառույթները նույնն են: Տարբերությունը միայն այն է, որ փոխվում է աշխատող ոտքը:

Արմեն Գյուլբուդաղյանց․ «Ճնշման տակ լինելը մեր աշխատանքի մի մասն է, ես ունեմ պատասխանատվության զգացում» (տեսանյութ)


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արմեն Գյուլբուդաղյանցը միակն էր, որի օրոք հավաքականը հասել է խփած և բաց թողած գնդակների դրական տարբերության

Հայ երկրպագուներն ամենուր են. Ինչպիսի աջակցություն ուներ հավաքականը վերջին խաղերին (տեսանյութ)

Պաշտոնական. Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է տվել

Podcast #7. Ցտեսություն, ԵՎՐՈ 2020. Հայաստանի հավաքականի սարսափելի ելույթների ամփոփումը

Թվեք Հենրիխ Մխիթարյանի բոլոր գոլերը Հայաստանի հավաքականի կազմում. VNews-ի Quiz-ը

Առանց ավագի, առաջնորդի, ուղեղի ու գոլահարի. Հայաստանի հավաքականում [շատ] «բան չի փոխվել»

Ռոբերտ Արզումանյան․ «Ֆեդերացիայի նախագահն ինչո՞վ է զբաղված․ բացատրություն եմ պահանջում»

Տակտիկական սխալներ, ոչ նպատակային փոփոխություններ․ Ֆինլանդիա – Հայաստան խաղի մարտավարական կողմը

Ֆինլանդիայի հավաքականը միակ թիմն է, որի դարպասն այս ընտրական փուլում չհաջողվեց գրավել

Թվել Հայաստանի հավաքականի մարզիչներին՝ ըստ իրենց հաղթանակների քանակի. VNews-ի Quiz-ը

France Football-ը ծավալուն հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի ու հայկական ֆուտբոլի մասին

Անավարտ ճամփորդություն ու գորշ խաղ. Ֆինլանդիա-Հայաստան խաղը լուսանկարներով

«Մեր երազանքները խաշվեցին ֆիննական բաղնիքում»․ Մեր հավաքականի ֆուտբոլիստների գնահատականը Ֆինլանդիայի հետ խաղում

Բոսնիացիները չկարողացան միավորներով շրջանցել Հայաստանի հավաքականին, Իտալիան շարունակում է հաղթել, մյուս արդյունքները (տեսանյութ)

Էդգար Բաբայան. «Հենոն ուժեղ է, բայց մենք պետք է փորձենք առանց նրա էլ լավ խաղալ» (տեսանյութ)

Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը Ֆինլանդիա – Հայաստան խաղից հետո (տեսանյութ)