Արմեն Գյուլբուդաղյանց․ «Ճնշման տակ լինելը մեր աշխատանքի մի մասն է, ես ունեմ պատասխանատվության զգացում» (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Արմեն Գյուլբուդաղյանց․ «Ճնշման տակ լինելը մեր աշխատանքի մի մասն է, ես ունեմ պատասխանատվության զգացում» (տեսանյութ)

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորում 6 տուր

08 Սեպտեմբեր 2019 - 17:00

4

Հայաստան

2

Բոսնիա և Հերցեգովինա

1 - 0 Հենրիխ Մխիթարյան - 3`

1 - 1 Էդին Դզեկո - 13`

2 - 1 Հենրիխ Մխիթարյան - 66`

2 - 2 Ամեր Գոյակ - 70`

3 - 2 Հովհաննես Համբարձումյան - 77`

4 - 2 Stjepan Loncar (ինքնագոլ) - 95`

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ԵՎՐՈ2020-ի ընտրական փուլում Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ կայանալիք հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:

Հավաքականը շատ էմոցիաներ ծախսեց Իտալիայի ընտրանու հետ խաղում: Ֆուտբոլիստներն այդ առումով կհասցնե՞ն վերականգնվել, որպեսզի նոր եռանդով պայքարեն հաղթանակի համար:

-Համաձայն եմ, որ թիմը շատ էմոցիաներ ծախսեց: Մենք փորձում ենք քաջալերել տղաներին: Ֆուտբոլիստները, հասնելով այս մակարդակին, արդեն մոտիվացված են դուրս գալիս խաղադաշտ: Մենք էլ կփորձենք այնպես անել, որ լինեն նույն էմոցիաները: Տեսնենք՝ ինչքանով կստացվի:

Ձեզ վրա մեծ ճնշում էր գործադրվում, երբ հավաքականն առաջին խաղերն էր անցկացնում Ձեր գլխավորությամբ: Հիմա այդ ճնշումը թեթևացե՞լ է:

-Դա մեր աշխատանքի մի մասն է։ Աշխարհի լավագույն մարզիչներին էլ են քննադատում, երբ 1-2 չստացված հանդիպում է լինում: Ես պատախանատվության զգացում ունեմ: Ուզում եմ, որ թիմը լավ արդյունքներ գրանցի և լավ ֆուտբոլ ցուցադրի:

Ալեքսանդր Կարապետյանը շատ մեծ աշխատանք կատարեց իտալացիների հետ մրցավեճում՝ հաղթելով համարյա բոլոր օդային մենամարտերում: Հնարավոր կլինի՞ նրա բացակայությունը փոխհատուցել նույն որակներն ունեցող այլ ֆուտբոլիստի՝ խաղադաշտ դուրս բերելով:

-Դեռ քննարկում ենք այդ հարցը: Հնարավոր է՝ լինի ոչ թե բարձրահասակ ֆուտբոլիստ, այլ այնպիսին, որ ցածրից է լավ հանդես գալիս:

1 տարի առաջ, երբ գլխավորեցիք հավաքականը, փորձեցիք այսպիսի խնդիր ֆիքսել՝ հավաքականը պետք է արժանապատիվ ֆուտբոլ խաղա: Դա Ձեզ արդեն կարծես հաջողվել է: Հիմա կփորձե՞ք ընդգծել նոր նպատակ կամ նշաձող, որին պետք է հասնի թիմն առաջիկա հանդիպումներում:

-Դա շարունակական գործընթաց է: Բոլորս էլ պետք է կատարելագործվենք: Նշաձող ես սահմանել եմ ամենասկզբից՝ մենք առաջ ենք շարժվում խաղից խաղ:

Դուք նշել էիք, որ Երջանիկ Ղուբասարյանին ցանկացել եք հրավիրել ազգային հավաքական: Նա Մ-21 ընտրանու երեկվա մրցավեճում ելույթ էր ունենում աջ պաշտպանի դիրքում, մինչ այդ Մ-19 հավաքականում խաղացել է որպես կենտրոնական պաշտպան, իսկ իր ակումբում՝ «Համբուրգում», դիտարկվում է հենակետայինի դիրքում: Դուք նրան ո՞ր դիրքի համար էիք նախատեսում հրավիրել հավաքական:

-Հենակետային կիսապաշտպանի դիրքի համար: Բայց ես ուրախ եմ, որ նրան շատ դիրքերում են փորձարկում: Դա նրա համար մեծ օգուտ է լինելու:

Կարելի՞ է ասել, որ վաղը բախտորոշ հանդիպում է լինելու խմբում երկրորդ հորիզոնականի համար պայքարում:

-Մնացած բոլոր խաղերն էլ բախտորոշ են լինելու: Կենտրոնանում ենք մեր խաղի վրա: Պետք է հանդես գանք նույն ագրեսիվությամբ, օգնենք իրար խաղադաշտում, կարողանանք մեր ֆուտբոլը ցուցադրել: Վստահ եմ, որ այդ դեպքում կլինեն արդյունքներ, և հետո հնարավորություն կունենանք հաշվելու միավորները:

Բոսնիացիների հետ առաջին խաղում մեր հենակետայինների շնորհիվ հաջողվեց ինչ-որ չափով փակել Միրալեմ Պյանիչին, որը գրոհների սկզբնական հատվածում ստիպված էր նահանջել ընդհուպ մինչև պաշտպանություն: Այդուհանդերձ, հենակետայիններից Արտակ Գրիգորյանն Իտալիայի հավաքականի հետ խաղում վստահ հանդես չեկավ: Հնարավո՞ր է՝ առաջիկա մրցավեճում միջին գծում նրա փոխարեն տեսնենք ավելի ստեղծագործ ոճի խաղացողի:

-Նախ ասեմ, որ Սարաևոյում ոչ թե հենակետայինները փակեցին Պյանիչին, այլ դա Մխիթարյանի ու Կարապետյանի աշխատանքի արդյունքն էր: Ես Արտակ Գրիգորյանի մարզավիճակից դժգոհ չեմ, նա լավ մարզավիճակում է, ճիշտ է՝ կուզենայի, որ առաջին փոխանցումը և փոխանցումների կուլտուրան բարելավեր: Իտալիայի հավաքականի հետ հանդիպմանը դժվար էր ամբողջ խաղի ընթացքում վերահսկել դաշտի կենտրոնը: Շատ լավ եմ հիշում մրցավեճի սկզբնամասում մեր ստեղծած շատ վտանգավոր գրոհը, որը սկսվեց հենց Գրիգորյանի փոխանցումից հետո և ավարտվեց Տիգրան Բարսեղյանի հարվածով: Ես Արտակի խաղից դժգոհ չեմ:

Էրիկ Վարդանյանին պատրաստվո՞ւմ եք շանս տալ առաջիկա խաղում:

-Էրիկը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, մեծ հույսեր եմ կապում նրա հետ, հավատում եմ նրան: Բայց այնպես եք խոսում, կարծես նա այս հանդիպումից հետո դառնալու է 29 տարեկան: Էրիկը ստանալու է իր շանսը: Տեսնելով, թե ինչպես է մարզվում, վստահ եմ՝ կօգտագործի իր շանսը: Տա Աստված, տեղափոխվի ավելի բարձրակարգ թիմ:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դանիայի Սուպերլիգայի լավագույն ասիստենտ Էդգար Բաբայանը՝ 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Խոակին Կապառոսը ու օգնականները պատմում են իրենց աշխատանքների մասին (տեսանյութ)

Պաշտոնական․ Ռումյան Հովսեփյանը հեռացավ «Արդայից»

Վարդան Բիչախչյան․ «Ուդոն շատ պատվախնդիր տղա է և հուսախաբ չի անի»

Հայաստանի հավաքականի խաղացանկն Ազգերի լիգայում

Խաղացե՞լ է աստղը Հայաստանի հավաքականի դեմ, թե՞ ոչ․ VNews-ի Quiz-ը

Նաիր Տիկնիզյանը Հայաստանի հավաքականից հրավեր է ստացել

Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի

ՍոլոմՅԱն Իմե Ուդո․ Ինչի շնորհիվ նա արժանացավ Հայաստանի հավաքական հրավիրվելու պատվին

Կապառոսն այլևս չի համբերում. «Արդեն մտածում ենք միջազգային խաղերի մասին»

Լուկաս Սելարայան. Ով է արգենտինահայ ֆուտբոլիստը, որը սուպեր «տրանսֆեր» կարող է լինել Հայաստանի հավաքականի համար

Պաշտոնական. Սոլոմոն Իմե Ուդոն՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ

Երբ են խաղալու Հայաստանի հավաքականն ու հայկական ակումբները՝ եվրագավաթներում

ՀՖՖ-ի հերթական ակնարկը. Ի՞նչ նորություն է սպասվում

Էդգար Բաբայանը՝ Դանիայի Սուպերլիգայի 27-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Էդգար Մանուչարյանն ավարտում է կարիերան ազգային հավաքականում