Բուսկետս․ «Ռամոսը եղել է, մնում է և կմնա աշխարհում լավագույններից մեկը» - VNews
Բաժիններ

Բուսկետս․ «Ռամոսը եղել է, մնում է և կմնա աշխարհում լավագույններից մեկը»

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն ամփոփել է 2020թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Ռումինիայի ընտրանու հետ կայացած հանդիպումը, որում «Կարմիր Ֆուրիան» հաղթանակ է տոնել 2-1 հաշվով:

«Տպավորություն կար, թե մենք կորցրել էինք խաղի նկատմամբ վերահսկողությունը, բայց ամեն ինչ այդպես չէր: Մենք վերահսկեցինք տեղի ունեցածն այնքան, ինչքան դա հնարավոր էր:

Կարմիր քարտն ամեն ինչ փոխեց, սակայն ես կարծում եմ, որ մենք այդքան էլ շատ տհաճություններ չունեցանք՝ չհաշված այն պահը, երբ մեզ փրկեց Կեպա Արիսաբալագան:

Սերխիո Ռամոսն ուղղակի «գազան» է թե՛ ակումբում, թե՛ հավաքականում իր ելույթներով: Նա եղել է, մնում է և կմնա աշխարհում լավագույններից մեկը: Մենք հպարտանում ենք նրանով, որ խաղում ենք նրա կողքին»,- Բուսկետսի խոսքերը մեջբերում է Marca պարբերականը:

Ռամոսը Ռումինիայի ընտրանու հետ հանդիպման 29-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով դարձել է գոլի հեղինակ: Դա նրա համար եղել է հավաքականի մարզաշապիկով խփած 21-րդ գնդակը, ինչի շնորհիվ ընդգրկվել է ընտրանու պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում:

Ռամոս VS թոփ. Ո՞վ է հավաքականում ավելի շատ գոլ խփել. VNews-ի Quiz-ը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գվարդիոլան մեկնաբանել է Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու մասին լուրերը

«Բարսելոնան» մտադիր է իջեցնել Մեսիի աշխատավարձը

«Ֆրանսիական տրագիկոմեդիա». Ինչու և ինչպես տրանսֆերի ձախողումը կոտրվեց ՄԻԱՅՆ Գրիզմանի գլխին

Մբապեն կարող է 100 մլն. եվրո ստանալ «Ռեալ» տրանսֆերից հետո

«Բարսելոնայի» նախագահ. «Նեյմարի վերադարձը քիչ հավանական է»

«Բարսելոնան» հնարավոր է խանգարի «Ռեալին» ձեռք բերել Մբապեին

«Ռեալի» 2 առանցքային ֆուտբոլիստ չի խաղա «Ալավեսի» դեմ

Ալեգրի. «2 տարի առաջ հրաժարվեցի գլխավորել «Ռեալը»

Գուշակեք մրցաշրջանը՝ ըստ մրցաշարային աղյուսակի. VNews-ի Quiz-ը

Լա լիգայի նախագահ․ «Այն, որ Պերեսը խաղից 20 րոպե հետո ԻՖՖ-ի նախագահի հետ հեռախոսով քննարկում է VAR-ը, նորմալ չէ»

Marca. «Ռեալին» հրաժեշտ կտա 5 ֆուտբոլիստ, իսկ ձեռքբերում չի լինի

Սիմեոնեն զարմացնում է. «Եթե «Ռեալն» այդքան 11-մետրանոց է վաստակում, նշանակում է՝ շատ է հարձակվում»

Սետյենը գտավ այն սխեման, որում Գրիզմանը փայլեց

Պաշտպանի ու հարձակվողի հիբրիդ. Սերխիո Ռամոսի տպավորիչ ռեկորդները

Սուարեսը պատմական նվաճման է հասել «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» նախագահ. «VAR-ը միշտ օգնում է միևնույն թիմին»