fbpx
Բաժիններ

6 հայ շախմատիստներ կմասնակցեն Աշխարհի գավաթի խաղարկությանը

Վաղը Խանտի Մանսիյսկում կմեկնարկի շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որի 128 մասնակիցների թվում են 6 հայ շախմատիստներ, որոնցից 4-ը ներկայացնում են Հայաստանը:

Շախմատիստները վիճակահանությամբ բաժանվել են զույգերի և միմյանց միջև անցկացվելիք 2 մրցախաղերի արդյունքով պետք է որոշեն հաջորդ փուլի ուղեգրերի տերերին: Հավասար արդյունքի դեպքում նրանց միջև լրացուցիչ մրցախաղ կանցկացվի:

Առաջին փուլում Լևոն Արոնյանին բաժին է հասել եգիպտացի շախմատիստ Էսամ Էլ Գինդին: Հաջողության դեպքում Լևոնը հաջորդ փուլում կմրցի Պարհամ Մուղսուդլու-Մաքսիմ Չիգաև զույգի հաղթողի հետ:

Սերգեյ Մովսեսյանի մրցակիցը ռուսաստանցի Գրիգորի Օպարինն է: Այդ մրցախաղի հաղթողը հաջորդ փուլում կհանդիպի Դին Լիժեն-Շոն Պրես զույգի հաղթողի հետ:

Ռոբերտ Հովհաննիսյանը կխաղա ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյի հետ, իսկ հաջողության դեպքում կմրցի Վեգա Դուրան-Ուեսլի Սո զույգի հաղթողի հետ:

Արման Փաշիկյանի մրցակիցն իրանցի Ալիռեզա Ֆիրուջան է: Հաղթելու դեպքում Փաշիկյանը կմրցի Դանիիլ Դուբով- Էմիլիո Կորդովա մրցախաղում հաջողության հասած շախմատիստի հետ:

Ամերիկահայ Սամուել Սևյանը կմրցի նորվեգացի Արյան Տարիի հետ, իսկ հաջողության դեպքում հաջորդ մրցակիցը կլինի Սերգեյ Կարյակին-Սուսանտո Մեգարանտո զույգի հաղթողը:

Բրազիլահայ Գրիգոր-Սևակ Մխիթարյանն էլ հաջորդ փուլի ուղեգիրը կվիճարկի ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինի հետ: Հաջողության դեպքում նրա հաջորդ մրցակիցը կլինի Ռինատ Ջումաբաև-Ֆերենց Բերկեշ զույգի հաղթողը:

Աշխարհի գավաթի խաղարկության գլխավոր մրցավարն Աշոտ Վարդապետյանն է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Չեմպիոնության համար պայքարը հասավ գագաթնակետին

Սամվել Տեր-Սահակյանը գլխավորեց աղյուսակը

Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց չեմպիոնին ու գլխավորեց աղյուսակը

Արման Փաշիկյանը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Հինգ մրցախաղերից երեքն արդյունավետ ելք ունեցան

Չեմպիոնի տիտղոսի համար մրցավեճի կբռնվեն 10-ական շախմատիստներ

Հայ շախմատիստներից լավագույնը կրկին Լևոն Արոնյանի արդյունքն է

Հայ շախմատիստներից լավագույնը Գաբրիել Սարգսյանի արդյունքն է

Կառլսենից կրած միակ պարտությունն Արոնյանին զրկեց աշխարհի չեմպիոնի տիտղոսից

Հայ շախմատիստներից լավագույնն առայժմ Արոնյանի արդյունքն է

Առավել հաջողն Արոնյանի, Սարգսյանի ու Մելքումյանի մեկնարկն էր

Կհաջողվի՞ Արոնյանին կրկնել 9-ամյա վաղեմության իր նվաճումը

Grand Chess Tour. Արոնյանը պարտվեց Կառլսենին՝ բավարարվելով 40 հազար դոլարով

Grand Chess Tour. Արոնյանին չհաջողվեց ռևանշի հասնել Կառլսենի նկատմամբ

Grand Chess Tour. Արոնյանը պարտությամբ սկսեց Կառլսենի հետ մրցախաղը

Grand Chess Tour. Արոնյանը պարտվեց Լիժենին ու կպայքարի 3-րդ տեղի համար