Վարազդատ Հարոյան․ «Ուրախ ենք, որ հաղթեցինք, բայց դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու» - VNews
Բաժիններ

Վարազդատ Հարոյան․ «Ուրախ ենք, որ հաղթեցինք, բայց դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը 2020թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու նկատմամբ տոնած հաղթանակից հետո (4-2) պատասխանել է լրագրողների հարցերին․

-Բարձր տրամադրություն է, շատ լավ տպավորություններ են: Ուրախ ենք, որ կարողացանք երջանկացնել մեր երկրպագուներին: Կարողացանք հաղթել, բայց դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու:

Ֆուտբոլիստներն ու գլխավոր մարզիչն անընդհատ նշում են, որ թիմի նպատակն ամեն հաջորդ խաղին նախապատրաստվելն է: Այս հաղթանակից հետո արդեն նշմարվո՞ւմ է այն, որ պայքարելու եք եզրափակիչ փուլ դուրս գալու համար:

-Դեռ շուտ է այդ մասին խոսելու համար, առջևում 4 հանդիպում ունենք: Ինձ թվում է՝ հոկտեմբերին կայանալիք խաղերն ամենաորոշիչն են լինելու:

Ձեր կարծիքով՝ ինչի՞ հաշվին հաջողվեց այսօր հաղթանակ տոնել:

-Չեմ կարող ասել, որ կոնկրետ ինչ-որ բանի հաշվին հաղթեցինք: 2 թիմն էլ շատ լավ ֆուտբոլ էր խաղում, մենք մեր պահերը կարողացանք օգտագործել ու ճիշտ ֆուտբոլ խաղացինք, ինչի շնորհիվ էլ հաղթեցինք: Չեմ կարող ասել, թե մրցակիցը վատ խաղաց կամ վատ թիմ էր: Ուղղակի այսօր ուժեղ էինք, ավելի լավ էինք տրամադրված մեր ազգի, երկրպագուների համար, և ստացվեց:

Առաջին 2 գոլերի դեպքում հաջողության հասնելուց անմիջապես հետո գոլեր էինք բաց թողնում: Ի՞նչն էր պատճառը:

-Չեմ կարող ասել: Մի բան կա, որ բոլոր գոլերը նույն եզրից փոխանցումներից հետո ընդունեցինք: Պետք է որոշել՝ ինչ ձևով պաշտպանվել, բայց ամբողջ աշխարհում էլ եզրային փոխանցումներն ամենավտանգավորն են, գոլերը հիմնականում այդպես են ծնվում: Առհասարակ, հոգեբանություն է․ բոլոր բարձրակարգ թիմերն էլ, երբ գոլ են խփում, մի քիչ ներքև են իջնում և գոլ բաց թողնելու վտանգի առջև կանգնում: Եթե կարողանում ես դիմադրել ու թիմն արդեն բարձրանում է վերև, ամեն ինչ լավ է լինում: 2 գոլ բաց թողեցինք, բայց փոխարենը 4-ը խփեցինք:

Նախորդ մրցավեճում կենտրոնական պաշտպանի դիրքում խաղացիք Անդրե Չալըշըրի հետ, իսկ այս հանդիպմանը՝ Հայկ Իշխանյանի: Ո՞ւմ հետ էր ավելի հարմար:

-Ասել եմ ու էլի կասեմ՝ եթե հավաքական են հրավիրվում, ուրեմն՝ բարձրակարգ ֆուտբոլիստներ են: Բոլորի հետ էլ իմ համագործակցությունը ստացվում է, բոլորի հետ էլ խաղում եմ: Ճիշտ է, Անդրեի հետ քիչ եմ խաղացել, բայց ամեն ինչ դեռ առջևում է։

Գևորգ Ղազարյանը Լիխտենշտեյնի ու Հունաստանի հավաքականների նկատմամբ հաղթանակներից հետո կարծիք էր հայտնել, որ հաջողության գրավականներից մեկն արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների՝ ընտրանի լավ մարզավիճակով ժամանելն էր: Կարելի՞ է ասել, որ հիմա էլ կա այդ գործոնը, որովհետև բոլորդ ձեր ակումբներում ունեք խաղային պրակտիկա:

-Թիմերում խաղալը մեկ բան է, թիմերում լավ հանդես գալը՝ մեկ այլ բան: Ես հետևում եմ բոլորին, բայց չեմ կարող բոլորի խաղերը նայել: Լավ է, որ խաղում են, բայց հավաքականում ուրիշ ձև ես տրամադրվում հանդիպումներին՝ քո ստադիոնում, քո երկրում, քո երկրպագուների ներկայությամբ: Բոլորս էլ այստեղ գալիս ենք ամենաբարձր տրամադրությամբ ու փորձում մեզ ցույց տալ ամենաբարձր մակարդակով:

Արամ Հայրապետյան. «Շատ քննադատներ կան. պարզապես ցանկանում ենք, որ բոլորը մեզ հավատան» (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կառլեն Մկրտչյանը բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումները

Մխիթարյան․ «Մենք սրտով Լիբանանի ժողովրդի ու Բեյրութում ապրող մեր հայրենակիցների կողքին ենք»

Էդգար Մանուչարյանն ավարտեց մարզական կարիերան

Պաշտոնական. Արշակ Կորյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում

Կապառոս. «Հիացած եմ ֆեդերացիայի կատարած աշխատանքով. այն ինձ շատ է մոտիվացնում»

Կատարե՞լ է Մխիթարյանին գոլային փոխանցում հավաքականում, թե՞ ոչ․ VNews-ի Quiz-ը

Ադամյանն սկսել է մարզվել (ֆոտո)

Հարոյանը դադարից հետո ոչ մի հանդիպման չի մասնակցել, Կորյանի թիմը դուրս եկավ գավաթի եզրափակիչ

«Մխիթարյանի հետ ծանոթությունն ինձ համար մեծ իրադարձություն էր»․ Խորեն Բայրամյանի հարցազրույցը

Բայրամյան․ «Ես և ընտանիքս շատ երջանիկ ենք, որ այս ամենը վերջապես իրականություն դարձավ»

ՀՖՖ-ն հաստատեց․ Խորեն Բայրամյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում

ՖԱՖ. Խորեն Բայրամյանը համաձայնել է միանալ Հայաստանի հավաքականին

Կապառոս․ «Եթե իսկական թիմի մենթալիտետ ունենանք, կարող ենք մրցակցել ցանկացածի դեմ»

«Սոլոմոն Իմե Ուդոն էլ ավելի մեծ մրցակցություն կստեղծի հավաքականում». Խոակին Կապառոս

Կապառոս․ «Եթե ավելի մեծ թվով հայ ֆուտբոլիստներ խաղան առաջնությունում, դրանից կշահի նաև հավաքականը»

Ուղիղ եթեր. Խոակին Կապառոսի մամուլի ասուլիսը (տեսանյութ)