Հավաքականի լավագույն արդյունքը Եվրոներում, Գյուլբուդաղյանցն էլ կրկնեց Արթուր Պետրոսյանի ռեկորդային նվաճումը - VNews
Բաժիններ

Հավաքականի լավագույն արդյունքը Եվրոներում, Գյուլբուդաղյանցն էլ կրկնեց Արթուր Պետրոսյանի ռեկորդային նվաճումը

Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը՝ 10 փաստով

Հայաստանի ազգային հավաքականը 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում 3-րդ հաղթանակը տոնեց ու, շրջանցելով բոսնիացիներին, մրցաշարային աղյուսակում 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Հայաստանի հավաքականին վերջապես հաջողվեց առաջին հաղթանակը տոնել Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ մրցավեճում: Մինչ այդ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը մեկն էր այն 16 ընտրանիներից, որոնց հետ ընդհանուր առմամբ անցկացրած 30 հանդիպումներում էլ մեր ֆուտբոլիստները պարտվել էին:

Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա խաղից հետո (տեսանյութ)

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը բոսնիացիներին զիջել էր ինչպես 2010թ. աշխարհի առաջնության ընտրական մրցախաղերում (1-4, 0-2), այնպես էլ Եվրոպայի առաջնության ընտրական այս փուլի մեկնարկային խաղում՝ մարտի 23-ին Սարաևոյում պարտվելով 1-2 հաշվով:

2․ Հայաստանի հավաքականն ընտրական մրցաշարում 3-րդ հաղթանակը տոնեց՝ 6 հանդիպումներում վաստակելով 9 միավոր: Այս արդյունքը լավագույնն է ՀՀ հավաքականի պատմության մեջ Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերի 6 հանդիպումներում:

Արամ Հայրապետյան. «Շատ քննադատներ կան. պարզապես ցանկանում ենք, որ բոլորը մեզ հավատան» (տեսանյութ)

Մինչ այդ լավագույն արդյունքը գրանցվել էր 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում, որում Վարդան Մինասյանի գլխավորությամբ ՀՀ հավաքականը մեկնարկային 6 հանդիպումներում 8 միավոր էր վաստակել (Իռլանդիա՝ 0-1, Մակեդոնիա՝ 2-2, Սլովակիա՝ 3-1, Անդորրա՝ 4-0, Ռուսաստան՝ 0-0, 1-3):

3․ Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականին 2-րդ անգամ հաջողվեց հաղթել: Առաջին անգամ դա մեր ֆուտբոլիստներին հաջողվել էր 2008թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում, երբ ՀՀ հավաքականն Իան Պորտերֆիլդի գլխավորությամբ Ալմաթիում 2-1 հաշվով հաղթեց Ղազախստանի ընտրանուն: Նշենք, որ մինչ այդ անցկացրած ընտրական 5 հանդիպումներում մեր հավաքականն ընդամենը մեկ միավոր էր վաստակել՝ գոլազուրկ ոչ-ոքի ավարտելով ֆինների հետ երևանյան մրցավեճը, չէր գտել մրցակիցների դարպասի բանալին:

Կամո Հովհաննիսյան. «Սպասելիքներ ունեինք մեզնից, և սպասելիքներն արդարացան» (տեսանյութ)

6-րդ տուրի մյուս հանդիպումներում ՀՀ հավաքականը պարտվել էր. 1996 (Իսպանիա՝ 0-1), 2000 (Իսլանդիա՝ 0-2), 2004 (Հունաստան՝ 0-1), 2012 (Ռուսաստան՝ 1-3) և 2016թթ. (Սերբիա՝ 0-2):

4․ Հայաստանի հավաքականն իր կենսագրության ընթացքում սեպտեմբերին 42-րդ հանդիպումն անցկացրեց՝ տոնելով 12-րդ հաղթանակը: Սեպտեմբերյան մնացած հանդիպումներից 5-ում գրանցվել է ոչ-ոքի, 25-ում մեր հավաքականը պարտվել է: ՀՀ հավաքականն այդ հանդիպումներում խփել է 39 գոլ, սեփականը բաց է թողել 65-ը: Այդ հանդիպումներից միայն 3-ն են ընկերական եղել:

Գևորգ Ղազարյան. «Մեզ արդյունք էր պետք, և մենք արժանի հաղթանակ տարանք» (տեսանյութ)

Վերջին հաղթանակը սեպտեմբերին ՀՀ հավաքականը տոնել էր անցյալ տարի՝ Ազգերի լիգայի մրցաշարում սեփական հարկի տակ 2-1 հաշվով պարտության մատնելով Լիխտենշտեյնի ընտրանուն: Իսկ ընտրական մրցախաղերում սեպտեմբերյան վերջին հաղթանակը ՀՀ հավաքականը տոնել էր 2013թ.՝ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում հյուրընկալվելիս առավելության հասնելով չեխերի նկատմամբ (2-1):

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Ռոման» արդեն մի քանի այլընտրանք է գտել Մխիթարյանի համար

Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

Խորեն Բարյամյանը երկարաձգել է պայմանագիրը «Ռոստովի» հետ

Շևչենկոն իր կարիերայի ամենատհաճ դեղին քարտն ստացել է Հայաստանի հավաքականի դեմ խաղին

Մխիթարյանը միացել է «Ռոմայի» բարեգործական ակցիային

Կապառոս․ «Մեր հավաքականը պետք է հաղթողի հոգեբանություն ունենա և խիզախ լինի դաշտում»

Դերափոխություն․ Ինչու է Մխիթարյանին ավելի հարմարավետ «Ռոմայում», քան «Արսենալում»

2 մերժված առաջարկ. «Ռոման» այլ ֆուտբոլիստ է դիտարկում Մխիթարյանի փոխարեն

Թվեք Հայաստանի հավաքականի բոլոր մրցակիցներին ԵԱ և ԱԱ ընտրական խմբային փուլերում. VNews-ի Quiz-ը

Մաթյո Եզիկյան. Ո՞վ է Հայաստանի հավաքականի հավանական նորեկը (տեսանյութ)

«Ռոման» ևս մեկ առաջարկ է կատարել Մխիթարյանի համար

Մխիթարյանը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վատագույն տրանսֆերների ցանկում՝ պոստ-Ֆերգյուսոն ժամանակաշրջանում

Երևանի ազգային հավաքական. Ինչու Հայաստանի մարզերում ֆուտբոլիստներ չեն ծնվում

Տիտո Ռամալյո. «Կապառոսը կարող է օգուտ տալ Հայաստանի հավաքականին»

Մխիթարյանն «Արսենալի» ներկայացուցիչներին հայտնել է, որ կցանկանար մնալ «Ռոմայում»

Տիգրան Բարսեղյանի ամենասիրելի 5 ֆիլմերը