fbpx
Բաժիններ

«Արարատ-Արմենիայի» պաշտպանը նորամուտն է նշել Բուլղարիայի հավաքականում

«Արարատ-Արմենիայի» պաշտպան Գեորգի Պաշովն իր նորամուտն է նշել Բուլղարիայի ազգային հավաքականի կազմում:

29-ամյա ֆուտբոլիստն ամբողջությամբ մասնակցել է Իռլանդիայի ընտրանու հետ Դուբլինում կայացած ընկերական հանդիպմանը, որում բուլղարացիները պարտություն են կրել 1-3 հաշվով:

Նշենք, որ Պաշովը հայտավորված է եղել նաև 2020թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակում Անգլիայի հավաքականի հետ «Ուեմբլիում» կայացած խաղին, որում անգլիացիները հաղթել են 4-0 հաշվով: Հայկական թիմի խաղացողն այդ մրցավեճում մնացել է պահեստայինների նստարանին:

Բուլղարիայի հավաքականն ընդգրկված է ընտրական A խմբում և անցկացրած 5 հանդիպումից հետո վաստակել է 2 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Չեռնոգորիայի ընտրանին, ու այս 2 հավաքականները միասին եզրափակում են խմբի մրցաշարային աղյուսակը:

Չեռնոգորիայի ընտրանուց էլ հրավեր էր ստացել «Փյունիկի» դարպասապահ Անդրիա Դրագոևիչը: Նա հայտավորված է եղել Հունգարիայի հավաքականի հետ ընկերական (2-1) և Չեխիայի ընտրանու հետ պաշտոնական (0-3) հանդիպումներին, բայց մնացել պահեստայինների նստարանին:

Տալալաևը պատմել է «Փյունիկից» հեռանալու իրական պատճառների և այլ հետաքրքիր մանրամասների մասին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Փյունիկը» հաղթեց ղազախական թիմին, «Լոռին» ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ներկայացուցչի հետ (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» հաղթանակներ է տոնել այսօր կայացած ընկերական խաղերում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց «Ուրալի» հետ, Հարոյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով (տեսանյութ)

Պաշտոնական․ Յոան Գուֆրանը համալրել է «Արարատ-Արմենիայի» շարքը

ՀՖՖ նախագահը կասեցրել է Էրիկ Վարդանյանի և Արտյոմ Առաքելյանի որակազրկումը

«Փյունիկն» ընկերական խաղում պարտվել է «Ալեքսանդրիային» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» 9 գնդակ է ուղարկել կիպրական ակումբի դարպասը

Պաշտոնական․ Մաքսիմ Ժեստոկովը վերադարձել է «Փյունիկ»

«Փյունիկը» պայմանագիր է կնքել նիգերիացի կիսապաշտպանի հետ

Տալալաևը չի բացառել, որ կարող է գլխավորել Հայաստանի հավաքականը

«Արարատ-Արմենիան» նոր հարձակվող ունի

Պաշտոնական․ Գեորգի Պաշովը հեռացավ «Արարատ-Արմենիայից»

«Արարատ-Արմենիան» ամենամեծ թռիչքն է գրանցել IFFHS-ի վարկանիշային աղյուսակում

«Փյունիկը» ռեկորդակիր էր խփած գոլերի, 11մ հարվածների և կարմիր քարտերի քանակով

«Փյունիկ» – «Շիրակ» ընկերական հանդիպման գոլերը (տեսանյութ)