fbpx
Բաժիններ

Կարող է կայանալ Արաս Օզբիլիսի նորամուտը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 6-րդ տուրին ընդառաջ

«ԵՐԵՎԱՆ» – «ԼՈՌԻ»

13 սեպտեմբերի, ժ.16:00, Վանաձոր, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

Բարձրագույն խմբում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

«Երևան»՝ 10-րդ տեղ (0 միավոր), «Լոռի»՝ 4-րդ տեղ (7 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ «Երևանն» անչափ անհաջող է սկսել առաջնությունը՝ մեկնարկային 5 հանդիպումներում էլ պարտվելով մրցակիցներին, ինչը թիմի պատմության մեջ աննախադեպ է: Հենց դրանով էլ պայմանավորված էր թիմի գլխավոր մարզիչ Նեբոյշա Պետրովիչի պաշտոնանկությունը:

2․ «Լոռին» բավական հաջող է մեկնարկել՝ 3 խաղում վաստակելով 7 միավոր: Նախորդ առաջնության մեկնարկային 3 հանդիպումներում վանաձորցիներն Արմեն Ադամյանի գլխավորությամբ 4 միավոր էին վաստակել՝ միայն 3-րդ տուրում ճաշակելով հաղթանակի բերկրանքը:

3․ «Լոռին» բավական հաջող տրանսֆերային գործունեություն է իրականացնում, որի արդյունքում թիմի երկու ֆուտբոլիստներ տեղափոխվեցին եվրոպական ակումբներ: Գանացի պաշտպան Նանա Կվամե Անտվին տեղափոխվել է ֆրանսիական «Լիլ», իսկ նիգերիացի կիսապաշտպան Իսահ Ալիյուին 140 հազար եվրոյով գնել է իսպանական «Ալմերիան»:

4․ Առաջնությունում հայտարարված դադարի ընթացքում «Լոռին» շարունակեց կազմի համալրումը: Հուրախություն թիմի երկրպագուների, «Լոռիի» ղեկավարությանը հաջողվել է վերադարձնել նախորդ առաջնության լավագույն ռմբարկու Ջոնել Դեսիրեին՝ Հայիթիի «Միրեբալաիս» ակումբից 60 հազար դոլարով գնելով ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները:

«Լոռիի» կազմը համալրել են նաև իվուարցի հարձակվող Անիսետ Ուռան, նրա հայրենակից, պաշտպան Ալեքսանդր Յեուլեն, «Շիրակի» նախկին կիսապաշտպան, Մալիի երիտասարդական հավաքականի անդամ Մուսա Դիակիտեն և Հայիթիի հավաքականի պաշտպան Ալեքսիս Ջիմի-Բենդը:

5․ Ջոնել Դեսիրեի բացակայության պայմաններում «Լոռիում» իր արդյունավետ խաղով աչքի ընկավ բելառուսական «Իսլոչից» Վանաձոր տեղափոխված Գրիգոր Աղեկյանը՝ դառնալով 3 գոլի հեղինակ: Այդ գոլերը հաղթական էին «Ալաշկերտի» և «Նոայի» հետ հանդիպումներում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4 5

Ալեքսանդր Գրիգորյանը հաստատել է, որ «Փյունիկը» գլխավորելու առաջարկ է ստացել

Կոբյալկոն Հայաստանում հանդես եկած միակ լեգեոներն է, որ արդյունավետության տարիքային ռեկորդ է սահմանել

Հայկական ակումբների 7 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

Բարձրագույն խմբի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Աբրահամ Խաշմանյանի՝ վայրիվերումներով լի մարզչական ուղին

Առաջնության ամենախոշոր հաշվով հաղթանակն ու ամենագոլառատ խաղը

Վարդան Մինասյան․ «Խնդիր ունենք պաշտպանության կենտրոնում»

Վադիմ Բորեց․ «Այսօր դրական շատ պահեր եղան, որոնք մեզ բարձրացրին փոքր-ինչ այլ մակարդակ» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյա․ «Այսօր խաղացինք սրտով, ոչ թե մտքով» (տեսանյութ)

«Նոան» արժանի հաղթանակ տարավ «Լոռիի» նկատմամբ․ VNews-ի ֆոտոշարքը

«Ես պրոֆեսիոնալ եմ»․ «Երևանի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

«Արարատ-Արմենիան» ջախջախեց «Երևանին», «Նոան» պարտության մատնեց «Լոռիին» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Երևան»․ Մեկնարկային կազմեր

«Նոա» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վադիմ Լազորենկո․ «Այս միավորը ռազմավարական առումով շատ կարևոր է մեզ համար» (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Եթե որոշ խաղերում մրցավարները սխալվեցին, ապա այսօր նկատելի էր ինչ-որ կանխակալություն» (տեսանյութ)