-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հարձակողական ոճի կիսապաշտպան Էդեն Ազարը հայտնել է Մադրիդի «Ռեալի» կազմում պաշտոնական խաղերում իր նորամուտից ստացած տպավորությունների մասին: Բելգիացու դեբյուտը տեղի է ունեցել Լա լիգայի 4-րդ տուրում «Լևանտեի» հետ կայացած մրցավեճում (3-2):
«Ես շատ ուրախ եմ, որ կարող եմ դուրս գալ խաղադաշտ և հաղթել: Դժվար է վնասվածքից հետո խաղադաշտ վերադառնալը, բայց գլխավորն այն է, որ թիմը հաղթում է: Շատ ուրախ եմ հաղթանակի և նորամուտի կապակցությամբ:
Այն պահից սկսած, ինչ պայմանագիր ստորագրեցի, ցանկանում էի խաղալ այս զարմանահրաշ ստադիոնում: Երկրպագուներն աջակցեցին ինձ ու վայելեցին պահը:
Ես ցանկանում եմ թիմակիցներիս հետ միասին հաճույք ստանալ ֆուտբոլից և շատ խաղալ: Գոհ եմ աշխարհի լավագույն ստադիոնում իմ նորամուտից»,- Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է AS-ը:
Կուրտուա. «Ես բարկացա Ազարի վրա»
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո