fbpx
Բաժիններ

Մխիթարյանի վիճակագրությունը և գնահատականը «Սասուոլոյի» դեմ խաղում՝ ըստ SofaScore-ի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռոման» Ա Սերիայի 3-րդ տուրում սեփական հարկի տակ 4-2 հաշվով հաղթել է «Սասուոլոյին», իսկ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, նորամուտը նշելով հռոմեական թիմում, դարձել է գոլի հեղինակ:

Հայ խաղացողը մասնակցել է ամբողջ հանդիպմանն ու SofaScore հեղինակավոր պորտալի կողմից ստացել 7,2 գնահատականը: Մխիթարյանից բարձր է գնահատվել «Ռոմայի» 3 ֆուտբոլիստ՝ Բրայան Քրիստանտեն (7,3), Ջասթին Կլույվերտը (7,5) և Լորենցո Պելեգրինին (8,4): Համեմատության համար նշենք, որ Էդին Ջեկոյի ցուցադրած խաղը գնահատվել է 7 բալով:

Հավելենք, որ Մխիթարյանն ամբողջ հանդիպման ընթացքում գնդակին հպվել է 56 անգամ, կատարել 37 փոխանցում (ճշգրտությունը՝ 82%), կատարել 3 առանցքային փոխանցում, 3 հեռահար փոխանցում (2-ը հասել է հասցեատիրոջը), 1 հարված իրականացրել, հաղթել մասնակցած 7 մենապայքարից 3-ում, գնդակը կորցրել 12 անգամ, կանոնները չի խախտել, նրա նկատմամբ կանոնները խախտել են 2 անգամ, 1 հաջողված սահանկում է իրականացրել, 1 հաջողված դրիբլինգ կատարել:

Հենրիխ Մխիթարյան՝ առաջին հայը, որ գոլ խփեց Ա Սերիայում. «Ռոմայի» անդրադարձը (ֆոտոշարք)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հենրիխ Մխիթարյանի ապաքինումից նոր մանրամասներ են հայտնի

Գևորգ Ղազարյանը՝ հավաքականին ավագի թևկապով խաղադաշտ ուղեկցած 16-րդ ֆուտբոլիստ

Մխիթարյանը սկսել է մարզվել մարզասրահում

«Ռոման» նոր գործընկեր ունի

«Ռոման» կադրային լուրջ խնդիրների առաջ է կանգնել

5 խաղ, որոնցում Մխիթարյանը փայլել է եվրոպական գրանդ ակումբների դեմ

«Ռոման» չկարողացավ հաղթել առանց Մխիթարյանի (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Կալյարիի» դեմ խաղում (լուսանկար)

«Ռոմայի» հայտացուցակը «Կալյարիի» դեմ խաղի համար

«Ռոման» ու «Յունայթեդը» չկարողացան հաղթել դրսում, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Սամպդորիայի» սեփականատեր. «Պատրաստ եմ հենց հիմա գնել «Ռոման»

«Սասուոլո» – «Բրեշիա» խաղը հետաձգվել է տանտերերի սեփականատիրոջ մահվան պատճառով

«Վոլֆսբերգ» – «Ռոմա». Մեկնարկային կազմեր

Ֆոնսեկան խոսել է Մխիթարյանի վնասվածքի մասին

Քանի խաղ է Հայաստանի հավաքականն անցկացրել առանց Մխիթարյանի՝ սկսած Եվրո-2012-ի ընտրական փուլից

«Ռոման» տեղեկատվություն է հրապարակել Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ