Ջեկոն պատմել է, թե ինչ էր ասել Մխիթարյանին հանդիպումից առաջ - VNews
Բաժիններ

Ջեկոն պատմել է, թե ինչ էր ասել Մխիթարյանին հանդիպումից առաջ

«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն Ա Սերիայի 3-րդ տուրում սեփական հարկի տակ «Սասուոլոյի» նկատմամբ 4-2 հաշվով հաղթանակից հետո Roma TV-ին տված հարցազրույցում հայտնել է իր տպավորությունների մասին:

«Գոհ եմ հաղթանակի կապակցությամբ, բայց երկրորդ խաղակեսում կարող էինք ավելի լավ խաղալ, քանի որ խնդիրներ ունեցանք: Պատճառներից մեկն այն է, որ հավաքականներից վերադառնալուց հետո անմիջապես խաղալը բարդ է:

Մեզ առաջին խաղակեսից հետո երևի թե թույլ տվեցինք փոքր-ինչ թուլանալ, թեև մարզիչը մեզնից հակառակն էր պահանջել: Նույնն այսօր արեց «Բրեշիան», և բոլորս տեսանք, թե ամեն ինչ ինչպես ավարտվեց (այդ թիմն առաջին խաղակեսում 3-1 հաշվով հաղթել էր «Բոլոնյային», բայց վերջնական արդյունքում պարտվել 3-4 հաշվով՝ խմբ․): Այնուամենայնիվ, ամենակարևորն այն է, որ 3 միավոր ենք վաստակել և շարունակում ենք աճել:

Հրաշալի առաջին խաղակես անցկացրինք: Խփեցինք 4 գոլ ու կարող էինք անել ավելին: Պետք է լավատես լինենք և խաղ առ խաղ աճ գրանցենք: Հարկավոր է վայելել այս հաղթանակն ու շարժվել առաջ: Հուսով ենք՝ այսօրվա երկրորդ խաղակեսի նման իրավիճակների ապագայում այլևս չենք հանդիպի:

Հենրիխ Մխիթարյանը բարձր մակարդակի ֆուտբոլիստ է, նա ուժեղ շատ թիմերում է հանդես եկել: Նրան խաղից առաջ ասել էի, որ պետք է անմիջապես գոլ խփի և օգնի «Ռոմային» հաղթանակ գրանցելու գործում»,- ասել է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի ավագը:

Մխիթարյանը հավակնում է «Ռոմա» – «Սասուոլո» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուն

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոման» վերսկսել է խմբային մարզումները (տեսանյութ)

«Ռոման» Մխիթարյանին ձեռք բերելու նոր տարբերակ է մտածել

Հենրիխ Մխիթարյանը համեմատել է իր և հոր՝ Համլետ Մխիթարյանի գոլերը (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի գրառումը մեծ ոգևորություն է առաջացրել «Յունայթեդի» երկրպագուների շրջանում (տեսանյութ)

3 տարի առաջ՝ այս օրը, Մխիթարյանը նվաճեց իր առաջին և դեռևս միակ եվրագավաթը (տեսանյութ)

«Ռոման» որոշում է կայացրել Քրիս Սմոլինգի ապագայի վերաբերյալ

Ա սերիայի վատագույն տրանսֆերների խորհրդանշանական հավաքականը՝ ըստ La Gazzetta Dello Sport-ի

«Միլանի» կիսապաշտպանը մոտ է «Ռոմա» տեղափոխությանը

Ռայոլան ծրագրում է իրականացնել Մխիթարյան-Կլյուվերտ փոխանակում

Մխիթարյանը՝ Ջորդանի խոսքերի մասին. «Ես նույնպես ակտիվիստ չեմ»

Իբրահիմովիչը ու Մխիթարյանը կարող են վերամիավորվել

Մխիթարյան. «Շատ ժամանակ չունեմ մինչև կարիերայիս ավարտը, այնպես որ, կարևոր է տիտղոս հաղթելը»

Մխիթարյանը՝ «Շախտյորի»՝ 2012-13 մրցաշրջանի հերոսների շարքում

The Sun. «Ռոման» չի ցանկանում Մխիթարյանի համար վճարել «Արսենալի» պահանջած գումարը

«Ռոման» իր սկուդետոյի համար պարտական է լրագրողին». Ա սերիայի ամենաաղմկահարույց տրանսֆերի չլսված պատմությունը

«Ինտերը» որոշում է կայացրել Ստեֆանո Սենսիի վերաբերյալ