fbpx
Բաժիններ

«Արարատն» անորսալի է, «Գանձասար-Կապանն» էլ չի գտնում «Շիրակին» հաղթելու բանաձևը

Բարձրագույն խմբի 6-րդ տուրը՝ 10 փաստով

«Արարատը», հերթական հաղթանակը տոնելով, ավելի ամրապնդեց միանձնյա առաջատարի իր դիրքը: «Արարատ-Արմենիան» առաջին միավորները կորցրեց, իսկ «Երևանին» ոչ մի կերպ չի հաջողվում իր օգտին միավոր գրանցել:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, պարտվեցին մեկում, 2 խաղում էլ ոչ-ոքի գրանցվեց: Դաշտի տերերից հաջողությունն ուղեկցեց միայն «Արարատին»: Առաջնությունում անցկացված 27 հանդիպումներից 12-ում հաղթել են դաշտի տերերը, 9-ում՝ հյուրերը, 6 խաղում գրանցվել է ոչ-ոքի:

«Ալաշկերտը» տպավորեց, «Փյունիկը»՝ հիասթափեցրեց․ VNews-ի ֆոտոշարքը գավաթակրի ու փոխչեմպիոնի խաղից

6-րդ տուրն ամենասակավագոլն էր: 5 խաղում ընդամենը 7 գնդակ խփվեց: Առաջնությունում անցկացված 27 հանդիպումներում գրանցվել է 68 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,51 գոլ):

2․ «Արարատն» առաջնությունում 5-րդ հաղթանակը տոնեց: Առայժմ միայն «Ալաշկերտին» է հաջողվել մեկ միավոր վաստակել արարատցիների հետ մրցավեճում: «Արարատի» արդյունքը լավագույնն է վերջին 11 տարիներին: Ավելի հաջող արարատցիները հանդես էին եկել 2008թ. առաջնությունում՝ Վարուժան Սուքիասյանի օրոք մեկնարկում 6 անընդմեջ հաղթանակ տոնելով:

3․ «Նոային» ոչ մի կերպ չի հաջողվում հաղթել «Արարատին»՝ կրելով 2-րդ անընդմեջ պարտությունը: Մրցակիցների միջև կայացած առաջնության առաջին 3 հանդիպումներում ոչ-ոքի էր գրանցվել:

Վադիմ Բորեց․ «Մեր ֆուտբոլիստները չափից շատ էմոցիոնալ էին, պետք էր ավելի սառնասիրտ խաղալ» (տեսանյութ)

4․ «Փյունիկն» ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով 2-րդ պարտությունը կրեց: Այդ կարգի առաջին պարտությունը փյունիկցիները կրել էին «Արարատից»՝ 1-4: Եթե նախորդ մրցաշրջանում Ալեքսանդր Տարխանովի գլխավորությամբ անցկացրած առաջնության 8 հանդիպումներում փյունիկցիներն անպարտելի էին, ապա ներկայումս արդեն 3 անգամ խաղադաշտից պարտված են հեռացել:

5․ «Շիրակին» ընթացիկ առաջնությունում առաջին անգամ չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Գյումրեցիների դարպասն էլ առաջին անգամ անառիկ մնաց: «Շիրակի» օգտին առաջին ոչ-ոքին գրանցվեց: Մինչդեռ նախորդ առաջնության մեկնարկային 6 հանդիպումներից 5-ը «Շիրակը» ոչ-ոքի էր ավարտել:


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

«Փյունիկը» առաջարկում է «Ռոմային» ընկերական հանդիպում անցկացնել

France Football-ը ծավալուն հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի ու հայկական ֆուտբոլի մասին

Պաշտոնական. Երևանի «Արարատն» արտասահմանցի գլխավոր մարզիչ ունի

«Փյունիկն» ընկերական խաղում պարտվեց Մոսկվայի «Դինամոյին»

Օզբիլիս. «Հավաքականում միշտ լավ եմ զգում, իսկ ակումբային մակարդակով վերջին անգամ ֆուտբոլից հաճույք եմ ստացել «Սպարտակում»

«Գանձասար-Կապանը» ոչ-ոքի է խաղացել Հայաստանի պատանեկան հավաքականի հետ (տեսանյութ)

Գոռ Մալաքյանը նույնպես հրավիրվել է Հայաստանի հավաքական

«Փյունիկը» ընկերական հանդիպում կանցկացնի ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբի հետ

Բարձրագույն խմբի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» արդեն ունի այնքան միավոր, ինչքան վաստակել էր նախորդ ամբողջ առաջնությունում

Վադիմ Բորեց․ «Մենք էլ հույս ունենք, որ հնարավոր կլինի կայունության հասնել»

Աշոտ Բարսեղյան․ «Մենք այս ֆուտբոլիստներով չենք կարող շատ բարձր արդյունքներ գրանցել»

Հայկական ակումբների 8 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

«Նոան» 10 հոգով հաղթեց «Գանձասար-Կապանին» (տեսանյութ)

«Նոա» – «Գանձասար-Կապան». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դաժան պայքար, խաղաղ ելք․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Շիրակ» հանդիպումից