Բարձրագույն խմբի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը - VNews
Բաժիններ

Բարձրագույն խմբի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VNews.am-ը ներկայացնում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը:

Դարպասապահ՝ Գևորգ Կասպարով («Գանձասար-Կապան»)

Պաշտպաններ՝ Արման Հովհաննիսյան («Գանձասար-Կապան»), Արգիշտի Պետրոսյան («Երևան»), Նիկիտա Բարանով («Ալաշկերտ»)

Կիսապաշտպաններ՝ Արտակ Գրիգորյան, Տիագո Գալվաո (2-ն էլ՝ «Ալաշկերտ»), Արամ Բարեղամյան («Ուրարտու»), Արթուր Ավագյան («Լոռի»)

Հարձակվողներ՝ Գեորգի Չելիձե («Արարատ»), Գուստավո Մարմենտինի («Ալաշկերտ»), Ուգոչուկվու Լուիս Օգանա («Արարատ-Արմենիա»)

Տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ Գուստավո Մարմենտինի («Ալաշկերտ»)

«Ալաշկերտն» «Արարատի» հետ ոչ-ոքի խաղալուց և «Շիրակին» պարտվելուց հետո 3-0 հաշվով վստահ հաղթանակի հասավ «Փյունիկի» նկատմամբ: Գուստավո Մարմենտինին հանդիպման հերոսն էր՝ իր ակտիվում գրանցելով 2 գոլ և 1 արդյունավետ փոխանցում: Բրազիլացին նախ գեղեցիկ գոլ խփեց տուգանային հարվածով, հետո մրցակցի դարպասը գրավեց Դաղբաշյանի, Գլիշիչի ու Գալվաոյի ձեռնարկած հրաշալի գրոհի արդյունքում: Երրորդ գոլի դեպքում էլ գոլային փոխանցումը համարժեք էր գոլի, քանի որ Գուստավոն պարզապես «ծաղրեց» «Փյունիկի» ամբողջ պաշտպանությանը՝ ձեռնարկելով փառահեղ անցում և գնդակը «սկուտեղի վրա մատուցելով» Գալվաոյին, որն էլ գնդակն ուղարկեց դատարկ դարպասը:

«Դեղիններն» առավելագույնը քաղեցին ստեղծած պահերից: «Ալաշկերտը» շատ լավ էր քողարկել «Փյունիկի» ուժեղ կողմերը: Թեև Տարխանովի թիմն ուներ տարածքային առավելություն, սակայն չէր ստեղծում նույնիսկ կիսագոլային որևէ պահ: Ինչ վերաբերում է Մարմենտինիին, ապա նա գերազանց մարզավիճակ է հավաքել, ու դա ակներև էր դեռևս Եվրոպա լիգայում «Ալաշկերտի» մրցելույթների ժամանակ: Նրա արդյունավետության վրա շատ լավ է անդրադարձել այն հանգամանքը, որ հիմա ավելի մոտ է գործում հարձակման կենտրոնին և չի սահմանափակվում եզրային ենթահարձակվողի գործառույթներով: Երբ որևէ թիմում մարզչական փոփոխություն է լինում, դա համարյա միշտ դրական է ազդում հաջորդ մի քանի խաղերի արդյունքների վրա, բայց այդ ամենը շատ դեպքերում լինում է հուզական պոռթկման հետևանք և կրում ժամանակավոր բնույթ, ուստի մարզչական հին ու նոր կազմով ներկայիս «Ալաշկերտն» ապացուցելու դեռ շատ բան ունի:

Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրը՝ 10 փաստով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Լոռին» գերազանց ծրագիր ուներ, իսկ «Շիրակն» անճանաչելի էր․ Մարզային դերբիի տակտիկական մանրամասները

Արթուր Միրանյանը հեռանում է «Փյունիկից»

Բարձրագույն խմբի 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Բարձրագույն խումբ. 18-րդ տուրի լավագույն 3 գոլերը (տեսանյութ)

Խոակին Կապառոս.«Կցանկանայի, որպեսզի մեր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղային»

«Արարատը» հաղթեց 300-րդ անգամ, Իշխանյանի և Բադոյանի հոբելյանական խաղերը

Հաստատվել է Բարձրագույն խմբի մոտակա 3 մրցափուլերի խաղացանկը

Արսեն Պետրոսյան․ «2 թիմերի համար էլ դժվար էր դադարից հետո միանգամից մտնել խաղային ռիթմի մեջ» (տեսանյութ)

«Արարատը» նվազագույն հաշվով հաղթեց «Ուրարտուին» (տեսանյութ)

«Արարատ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ուրարտուն» հանդես կգա ակցիայով «Արարատի» հետ խաղում (լուսանկար)

Անհաշտ պայքար, բազմաթիվ գոլային պահեր, մեկ դիպուկ հարված․ VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտ» – «Նոա» խաղից

«Նոան» Մայրովիչի գոլի շնորհիվ հաղթեց «Ալաշկերտին» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Աշոտ Ավետիսյան․ «Գոլերը մանկական սխալների հետևանք էին»