fbpx
Բաժիններ

Անսպասելի․ Հրաժարական է տվել Բարձրագույն խմբի առաջատարի գլխավոր մարզիչը

«Արարատի» գլխավոր մարզիչ Սերգեյ Բոյկոն երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրն ակումբի հետ: Այս մասին հաղորդում է «Արարատի» մամուլի ծառայությունը:

Ըստ տարածված հաղորդագրության՝ 48-ամյա մասնագետը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից:

«Արարատի» գլխավոր մարզչի ժամանակավոր պարտականությունները կատարելու է թիմի մարզիչ Գագիկ Սիմոնյանը:

Հավելենք, որ ֆուտբոլիստների գործողությունները Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում «Նոայի» հետ կայացած մրցավեճում (1-0) տեխնիկական գոտուց ղեկավարում էր պաշտոնական արձանագրությունում որպես ակումբի թարգմանիչ գրանցված Վալերի Հովհաննիսյանը:

Մայրաքաղաքային թիմը Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության առաջատարն է: Երևանցիները 6 խաղից հետո վաստակել են 16 միավոր ու 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Շիրակին» գերազանցում են 3 միավորով: «Արարատն» առաջիկա՝ 7-րդ տուրում սեպտեմբերի 18-ին հյուրընկալվելու է գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային»:

Բարձրագույն խմբի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Արարատն» ստուգողական խաղում զիջել է Մոսկվայի «Սպարտակին»

Պաշտոնական․ «Լոռին» ուրուգվայցի ձախ պաշտպան է ձեռք բերել

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Պաշտոնական․ Արտակ Ալեքսանյանը հեռացել է «Արարատից»

«Արարատն» ընկերական խաղում հաղթել է ռուսական թիմին

«Փյունիկը» հաղթեց ղազախական թիմին, «Լոռին» ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ներկայացուցչի հետ (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» հաղթանակներ է տոնել այսօր կայացած ընկերական խաղերում (տեսանյութ)

Պաշտոնական․ Վահագն Այվազյանը՝ «Լոռիի» ֆուտբոլիստ

Պաշտոնական․ Դավիթ Ղանդիլյանը տեղափոխվել է «Լոռի»

Պաշտոնական․ «Լոռին» արգենտինացի հարձակվող է ձեռք բերել

Պաշտոնական․ «Լոռին» պորտուգալացի դարպասապահ է ձեռք բերել

«Ներկայումս կա հայ որակյալ ֆուտբոլիստների սահմանափակ քանակ»․ Արթուր Սահակյան

Բեգլարյանն ի պատիվ Բրայանտի է ընտրել 24 համարի մարզաշապիկը

Գևորգ Օհանյանի շքեղ գոլը «Նյու Յորք Սիթիի» դեմ խաղում (տեսանյութ)

Հայտնի է՝ գերմանական որ ակումբի հետ է «Նոան» համաձայնության եկել համագործակցության վերաբերյալ

Հայաստանի Մ-21 հավաքականի ֆուտբոլիստը հեռացել է «Նոայից»