fbpx
Բաժիններ

Գարի Նևիլ․ «Մինո Ռայոլան ուղղակի խայտառակություն է»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը քննադատել է ակումբի կիսապաշտպան Պոլ Պոգբային և նրա գործակալ Մինո Ռայոլային:

«Պոգբան ցանկանում է հեռանալ, նա հստակ հասկանալ տվեց դա: Պոլի գործակալն ուղղակի խայտառակություն է ոչ միայն «Մանչեսթեր Յունայթեդի», այլև ամբողջ Եվրոպայի համար: Նրանք պետք է դադարեցնեն նրա հետ համագործակցությունը: Ռայոլան չունի այն որակները, որոնք կցանկանայի տեսնել ակումբում:

Ես կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նրա հետ չպետք է բանակցություններ վարի: Ռայոլան փորձում է իրականացնել իր խաղացողի տրանսֆերը և դրա համար հավելավճար ստանալ: Նա հենց այդպես է աշխատում:

Պոգբան աշխարհի լավագույն և ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկն է, բայց նրա հետ յուրաքանչյուր շաբաթ նոր խնդիրներ են ծագում, և միշտ կան տարաձայնություններ: Հնարավոր է՝ դա նրա մեղքը չէ, բայց այդ ամենը կործանարար ազդեցություն է գործում ակումբի վրա։

Ահա, թե ինչու էր սըր Ալեքս Ֆերգյուսոնն այդքան վճռական, երբ ազատվում էր խաղացողներից: Նրանք ոչնչացնում էին ակումբը»,- Նևիլի խոսքերը մեջբերում է The 42-ը:

Հիշեցնենք, որ իտալացի գործակալ Մինո Ռայոլան ներկայացնում է նաև Հայատանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի շահերը:

Արեոլան խոսել է Պոգբայի ու Մբապեի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ինչո՞ւ է Կլոպը հրաժարվել գլխավորել «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»

Ռակիտիչն ուզում է հեռանալ. «Բարսան» արդեն բանակցում է անգլիական գրանդի հետ

Սվեն-Յորան Էրիկսոն. «Ֆերգյուսոնն առավոտյան 7-ին ինձ զանգեց ու ասաց՝ «ես քեզ կսպանեմ, վերջդ եկել է»

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ձմռանը «Միլանի» հարձակվողի համար 40 միլիոն եվրո հատկացնել

Հայտնի է՝ երբ Պոգբան շարք կվերադառնա

Հայտնի մարզիչը հանուն «Մանչեսթեր Յունայթեդի» կարող է մերժել «Լիոնի» առաջարկը

ՄՅՈւ-ի առանցքային ֆուտբոլիստը կարող է չխաղալ «Լիվերպուլի» դեմ

«Գրեթե ընկնում էի աթոռից, երբ լսեցի Սուլշերի խոսքերը». Օուեն

«Մանչեսթեր Յունայթեդը» 2021 թվականին կարող է փոխել իր տիտղոսային հովանավորին

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել «Յուվենտուսի» հարձակվողի հետ

Աղբյուր. Պոգբայի մոտ ախտորոշվել է ոտնամատի ճաք

Թիմեր, որոնց մրցաշրջանը տապալվել է միջազգային դադարի պատճառով

3 գրանդ ակումբ, որ «Ռեալի» հետ կպայքարի Էրիկսենին գնելու համար

Վան դեր Սարը նշել է՝ որն է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր խնդիրը

Մեկ պայման կա, որի դեպքում Ալեգրին կհամաձայնի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»

Պոգբայի համար պայքարը շարունակվում է. «Յուվենտուսը» 2 ֆուտբոլիստ կառաջարկի «Յունայթեդին»